Սերգեյ Եսենինի անբացատրելի արարքները - VNews

Սերգեյ Եսենինի անբացատրելի արարքները

1920-ական թվականների Մոսկվայում բոլորն էին ճանաչում Սերգեյ Եսենինին: Նա հայտնի էր ոչ միայն իր բանաստեղծական տաղանդով, գեղեցիկ կանանց գայթակղելու շնորքով, այլ նաև իր փոթորկուն ու կռվարար բնավորությամբ: Նրա վատ վարքի համբավը կրնկակոխ հետևում էր իրեն: Եսենինը բազմիցս ուտիկանությունում է հայտնվում ալկոհալի ազդեցության տակ կռիվներին մասնակցելու և հրահրելու պատճառով: Իրավապահներն ու ընկերներն արդեն չէին զարմանում, որ պոետը կրկին հայտվել է նոր սկանդալի կիզակետում: Ալկոհոլային կախվածության հետևանքով Եսենինը դիմել է այնպիսի քայլերի, որոնք ընկերներն ու ժամանակակիցները բնութագրել են անմարդկային, դաժան և տարօրինակ: Մենք հավաքագրել ենք դրանցից մի քանիսը և ձեր ուշադրությանն ենք ներկայացնում:

1. Լքել է ընտանիքը

Եսենինը ամունացած է եղել մի քանի անգամ: Նրա առաջին կինը եղել է  Զինաիդա Ռայխը, որի հետ պոետը ոչ միայն պաշտոնապես է ամուսնացել, այլ նաև պսակադրվել է եկեղեցում: Այս ամունությունից ծնվել են նրա 2 երեխաները: Գոյություն ունեն նրանց բաժանման մասին 2 ենթադրություն: Ըստ առաջինի՝ Եսենինը լքել է կնոջն այն ժամանակ, երբ նա դեռ հղի է եղել, իսկ ըստ 2-րդ ենթադրության՝ Զինաիդան է լքել կամ ավելի ստույգ փախչել ամուսնուց՝ այլևս չդիմանալով նրա խանդին, կռիվներին ու ընտանեկան բռնությանը:

 

 2.Ամունսացել է մի կնոջ հետ, որը մեծ էր իրենից 18 տարով

Այն որ Սերգեյ Եսենինը ամուսնացած է եղել ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի հետ, գիտեն գրեթե բոլորը, բայց քչերը գիտեն այս ամուսնության մանրամասները: Պոետը հանդիպում է իր մուսսային 20-ական թվականների սկզբին, հանդիպումից մի քանի ամիս անց սիրահարները պաշտոնապես ամուսնանում են: Այս քայլն իսկական հերոսություն էր Դունկանի համար, քանի որ նա միշտ դեմ է եղել ամունությանը: Նա մեծ էր Եսենինից 18 տարով, կայացել էր թե՛ կյանքում, թե՛ կարիերայում և իրականում, այն ժամանակների համար պաշտոնական ամուսին ունենալու կարիք չուներ:

3. Փորձել է ներկայացում խափանել «Փոքր թատրոնում»

Թատրոնի հետ Եսենինը առանձնապես չէր առնչվում: Բայց նույնիսկ այստեղ է նա կարողացել աղմուկ բարձրացնել՝  հայտվելով թատրոնում հարբած վիճակում, որտեղ ներկայացման պրեմիերա էր ընթանում: Առաջին գործողությունների ժամանակ նա սողոսկում է կուլիսներ և մտնում է դերասանուհիներից մեկի սենյակ և որոշում, որ հենց այնտեղ պետք է շարունակի իր գինարբուքը: Դերասանուհու՝ պոետին վռնդելու փորձերը զուր են անցնում, և թատրոնի ադմինիստացիան ստիպված է լինում կանչել Եսենինի «սիրելի» ոստիկաններին: Բայց մինչ ոստաիակների կողմից ձերբակալվելն, Եսենինը գոռգոռում է թատրոնի ամբողջ միջանցքներով և փորձում է թաքնվել ոստիկանությունից:

4.Վիճել է Մայակովսկու հետ ( ի դեպ բազմիցս)

Մի առիթով Եսենինը Մայակովսկուն ասել է, որ չի ուզում Ռուսաստանը կիսել նրա նման մարդու հետ, որին Մայակովսկին ի պատասխան հակադարձել է.

«Վերցրու քեզ Ռուսաստանդ ու հացի հետ կեր»…

Նրանք միակարծիք չէին նույնիսկ բանաստեղծության ճիշտ կառուցման հարցում: Եսենինը իրեն դասում էր  Իմաժինիստների շարքին, որի առանձնահատկություններն էին կերպարների ստեղծումը, բառի ավանդական նշանակության ու իմաստի փոփոխումը: Մայակովսկին էլ դասվում էր ֆուտուրիստների և ավանգարդիստների շարքին, որոնք հիմնովին շրջում էին բանաստեղծական ձևաչափի ընդունված հասկացողությունը: Բայց այս ամբողջ իրարամերժ հարաբերություններում ամենազարմանալին և հարգանքի արժանին այն էր, որ 2 պոտն էլ ընդունում էին միմյանց անվիճելի տաղանդը:

5. Ոչ միայն լքել է 3-րդ կնոջն, այլ…

Հայտնի է, որ Եսենինի 2-րդ կինը ռուս գրականության հայտնի գրողներից մեկի Լև Տոլստոյի թոռնուհին՝ Սոֆիա Տոլստայան էր: Վերջինս դաստիրակված էր բարձրաշխարհիկ բարքերով, բայցևայնպես, ի զարմանաս բոլորի՝ համաձայնում է ամուսնասնալ վարքագծով իրենից տարբերվող Եսենին հետ: Այս ամունության ընթացքում նրան այդպես էլ չի հաջողվում ինտեգրվել պոետի կյանք ու հասկանալ նրա հախուռն արարքները: Եսենին էլ իր հերթին այդպես էլ չի կարողանում ընդունել կնոջ՝ ֆանատիզմի հասնող ձևական վարքը և էթիկայի նորմերից այդչափ կախված լինելը:

Եվ զարմանալի չէ, որ այս հարաբերություններն էլ են գնում դեպի կործանում: Ըստ պաշտոնական տվյալների՝ Սոֆիան համոզում է ամուսնուն պառկել հոգեբուժարան, քանի որ ալկոհոլի անսպառ օգտագործման հետևանքով նրա մոտ հոգեկան խանգարմներ էին սկսել. նրան ուղղակի անհրաժեշտ էր բուժօգնությունը: Իսկ ըստ ընկերների վարկածի՝ Եսենինն ինքն է այդ որոշմանը հանգել՝ փորձելով խուսանավել ոստիկանների հետապնդումներից: Այդուհանդերձ, նա երկար չի մնում հոգեբուժարանում, հանկարծակի որոշում է կայացնում հանել ամբողջ ընտանեկան խնայողություներն և մեկնել Լենինգրադ:

Ահա այսպիսին էր բոլորի կողմից սիրված սիրո պոետը: Եվ չնայած նրա անտրամաբանական արարքներին՝ միևնույն է, Սերգեյ Եսենինը շարունակում է մնալ դարի լավագույն պոետներից մեկը:

Կարդացեք նաև՝