Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին - VNews

Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

DobmQNnXgAAqTrz - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Հոկտեմբերի 1-ին մահացավ ֆրանսահայ շանսոնյե, մեծ հայ Շառլ Ազնավուրը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը ներկայացավ ցավակցական առցանց ելույթով: Աշխարհի հայտնի դեմքերը նույնպես համացանցում հայտնեցին իրենց ցավակցություններն ու ափսոսանքը: Ահա մի շարք հայտնի մարդկանց գրառումները Շառլ Ազնավուրի մահվան մասին՝

Լյուկ Էվանս՝ «Բարի ճանապարհ Շառլ Ազնավուր՝ աներևակայելի մարդ: Ֆրանսիացի աստղը մահացել է 94 տարեկանում»: 

դս - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Վենսան Կասել՝ «Չառլ արքան հեռացել է: Անսպասելի դատարկություն է»:

սս 960x624 - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Սելին Դիոն՝ «Պարոն Շառլ, դուք միշ ինձ համար կլինեք «For me Formidable»: Հարգանքս ու ցավակցություններս Ձեր ընտանիքին…»: 

ֆգֆ - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Սերժ Թանկյան՝ «Ես փորձում եմ կյանքում առիթ չունենալ զղջալու համար, բայց այսօր զղջում եմ, որ այդպես էլ չկարողացա հանդիպել այս հիասքանչ մարդուն: Նա աշխարհին ոգեշնչեց իր երգերով ու ֆիլմերով՝ դառնալով մի յուրահատուկ մարդկային օրինակ, որը կարողացավ լինել մեկ երկրի քաղաքացի և միևնույն ժամանակ օգնել մեկ այլ երկրի: Նա օրինակ է ծառայում ինձ համար շառ առումներով՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր ու ինտերնացիոնալիստ: Մենք իսկապես կկարոտենք Ձեզ, պարոն Ազնավուր»: 

սսդ 960x714 - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Խուլիո Իգլեսիաս՝ «Հանգչիր խաղաղությամբ, իմ թանկագին ընկեր…» 

դգդ - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Անդրեա Բոչելլի՝ «Շառլ, դու միշտ զարմացրել ես ինձ քո արվեստով ու սրամտությամբ: Մի քանի օր առաջ ծննդյանս օրն ինձ ասացիր. «60 տարեկան… այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ մի ժամանակ 60 տարեկան էի, բայց դա 30…ո՛չ, 34 տարի առաջ էր: Հույս ունեմ՝ շուտով կտեսնեմ քեզ…» Իրականում դու բոլորիցս երիտասարդ էիր և չնայած քո՝ գրեթե մեկ դար տևած կարիերային, դու միշտ պատրաստ էիր ելույթ ունենալ համերգների ժամանակ՝ ցանկացած պահի ու ցանկացած վայրում: Իմ սերն ու հարգանքը քո հանդեպ երբեք չի պակասի և քո կիրքը աշխատանքիդ հանդեպ միշտ օրինակելի կլինի ինձ համար: «Եթե ուզում ես սիրբել հանդիսատեսի կողմից, ապա պետք է սիրես հանդիսատեսիդ», սա էիր ասում միշտ և իսկապես՝ դու անկասկած ներշնչել ես այս արվեստ քո անսահման սիրով»: 

սսդս - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Հայկ Մարության՝ «Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա իհարկե մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին»: 

գհգ - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահը)՝ «Իր հայկական արմատներին կապված հոգով ֆրանսիացի աշխարհահռչակ Շառլ Ազնավուրն իր երգերով ուղեկցել է 3 սերնդի՝ իրենց տառապանքների ու ուրախությունների ժամանակ: Նրա գլուխգործոցները, տեմբրն ու յուրահատուկ ազդեցությունը դեռ երկար ժամանակ կանմահացնեն երգչին: Ես նրան ինձ հետ հրավիրել էի Հայաստան, որպեսզի Երևանում ելույթ ունենա «Ֆրանկոֆոնիայի» շրջանակներում: Ֆրանսիայի ժողովուրդը կիսում է այս վիշտը հայերի հետ»:

գֆգ - Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Ցանկը թարմացվում է… 


Վենսան Կասելը և Եվա Գրինը «Երեք հրացանակիներում»

5 փաստ Մոնիկա Բելուչիի դստեր մասին

Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Կոմիտասի շունչը հայկական տաճարում. Սերժ Թանկյանը տեսանյութ է հրապարակել

Սերժ Թանկյանը դիմում է հայ ժողովրդին[տեսանյութ]

System Of A Down-ի նոր տեսահոլովակը 15 տարի դադարից հետո

Մոնիկա Բելուչի-Վենսան Կասել. ատելությունից սեր և հակառակը

ամեն ինչ Ազնավուրի մասին

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Ազնավուր [ինքնակենսագրություն]

10 փաստ Հայկ Մարությանի մասին

Սերժ Թանկյանի ֆիլմը Թավշյա հեղափոխության մասին կթողարկվի Տորոնտոյի կինոփառատոնին

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Սերժ Թանկյանը «Գահերի խաղի» սաունդթրեք է կատարում Ռամին Ջավադիի հետ