Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի - VNews

Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

serj tankian - Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը, ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանում է, հանդիպել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

Երաժիշտն ու Լիլիթ Մակունցը զրուցել են մշակութային ծրագրերի մասին ու կիսվել առաջարկներով:

Երգիչն ասել է, որ համագործակցում է «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հետ և պատրաստվում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանել:

«Վաղուց խմորվում է նաև Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնելու գաղափարը: 2017-ին այստեղ հանդիպեցի մի քանի երիտասարդների, որոնք մշակույթի նախկին նախարարի հետ պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիա ստեղծելու պայմանավորվածություն էին ձեռք բերել: Ես կարծում եմ, որ այդ ծրագրին պետք է ընթացք տալ, որովհետև նվագախմբի համար նախատեսված պրոֆեսիոնալ ձայնագրման ստուդիան, մասնավորապես կինոարտադրության զարգացման տեսանկյունից, Հայաստանում այսօր անհրաժեշտություն է: Ինքս պատրաստ եմ օժանդակել այդ հարցում»,- ասել է Թանկյանը հանդիպման ժամանակ։

Նախարարն իր հերթին նշել է, որ «նոր գաղափարներով, բաց մտքով, սրտով, ազնիվ ու անկեղծ մտադրություններով շատ մեծ նվաճումների կհասնեն»: Հանդիպման վերջում նա Սերժ Թանկյանին հրավիրել է հուլիսի 7-ին կայանալիք «Գորիս ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2018» միջոցառման բացմանը:

Սերժ Թանկյանը խոստովանել է, որ «Հայաստանում սիրելի վայրեր շատ ունի, բայց դեռ հայրենիքը բացահայտելու ճանապարհին է»:

tankyan mincult.thumb - Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի


Մի խմբի պատմություն. System of a Down

Սաշա Բորտիչը Սերժ Թանկյանի տեսահոլովակի անվերջ հերթում…

Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Կոմիտասի շունչը հայկական տաճարում. Սերժ Թանկյանը տեսանյութ է հրապարակել

Սերժ Թանկյանը դիմում է հայ ժողովրդին[տեսանյութ]

System Of A Down-ի նոր տեսահոլովակը 15 տարի դադարից հետո

Սերժ Թանկյանի ֆիլմը Թավշյա հեղափոխության մասին կթողարկվի Տորոնտոյի կինոփառատոնին

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Սերժ Թանկյանը «Գահերի խաղի» սաունդթրեք է կատարում Ռամին Ջավադիի հետ

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

«Սպիտակ» ֆիլմը հաղթել է “17 мгновений” ռուսական կինոփառատոնում

ՄյուզիքԼիսթ. Սերգեյ Սարգսյան

Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

Որքա՞ն է գնահատվում System of a Down-ի անդամների կարողությունը

SOAD-ի Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի համար