fbpx

Սերժ Թանկյանի ֆիլմը Թավշյա հեղափոխության մասին կթողարկվի Տորոնտոյի կինոփառատոնին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին նկարահանվող ֆիլմի պրոդյուսերն է:

Երաժիշտը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ հայտնելով ֆիլմի մասին մանրամասներ.

«Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, Թավշյա հեղափոխությունն ուղղակի հրաշք էր, որը ազատեց մի ամբողջ ազգի քառորդ դար տևած դժբախտություններից, որոնք ծագել էին հետխորհրդային օլիգարխական ռեժիմի արդյունքում, և դարձրեց Հայաստանը առաջադեմ, ժողովրդավարական հասարակություն ունեցող մի երկիր, որը հայտնվեց նաև Time ամսագրի էջերում:

Մենք կարողացել ենք մեր դոկումենտալ՝ «Ես մենակ չեմ»/«I Am Not Alone» ֆիլմում ամբողջացնել ու ցույց տալ այս յուրահատուկ հեղափոխության դրաման ու ընթացքը` ներկայացնելով նաև այն կախարդական բանալին, որը տանում է դեպի քաղաքացիական անհնազանդության մի նոր ձև, ինչը կարող է փոխել հասարակության՝ սեփական անարդար կառույցների դեմ ապստամբելու ճանապարհը»:

Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորն է Գարին Հովհաննիսյանը, մինչդեռ Սերժ Թանկյանը՝ գլխավոր պրոդյուսերնն ու սաունդթրեքի հեղինակն է:

«Ես մենակ չեմ»/«I Am Not Alone»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 5-15-ը:

Ֆիլմի մասին ավելին կարող եք իմանալ դրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Սերժ Թանկյանը «Գահերի խաղի» սաունդթրեք է կատարում Ռամին Ջավադիի հետ

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

«Սպիտակ» ֆիլմը հաղթել է “17 мгновений” ռուսական կինոփառատոնում

Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

Որքա՞ն է գնահատվում System of a Down-ի անդամների կարողությունը

SOAD-ի Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի համար

Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Ես Մեսրոպ Պապիկյանն եմ…

Սերժ Թանկյանը հեղինակել է «Սպիտակ» ֆիլմի երաժշտական ձևավորումը

«Պետբյուջեից 48 մլն դրամ Թանկյանին` «թավշյա ֆիլմի համա՞ր». ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է նորությունը

Nas Daily-ի հոլովակը հայկական պուլպուլակների ու մաքուր ջրի մասին

Գինի խմել, լավաշ թխել, ծառ տնկել,Կասկադում շրջել… Ալեքսիս Օհանյանի երևանյան առօրյան

Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի