Սերժ Թանկյանն ասում է... - VNews

Սերժ Թանկյանն ասում է…

Post image112111 - Սերժ Թանկյանն ասում է...
  • Անկեղծ ասած, երբեմն հիմար ժողովրդավարության փոխարեն ավելի լավ է ազնիվ բռնապետություն ունենալ: 

 

  • Ես կարծում եմ, որ երաժշտությունն ունակ է ոգեշնչել մարդկանց, փոխել նրանց սրտերը, իսկ սիրտն ունակ է ազդել մտածողության վրա, իսկ մտածողությունն իր հերթին կարող է փոխել աշխարհը:

 

  • Մահվան վերաբերյալ կենդանի մտքերը կյանքի վերաբերյալ մեռած մտքերից ավելի հզոր են և արդյունավետ:

 

  • Մենք չենք կարող կենդանի լինել, միայն ձևացնելով, որ ապրում ենք: 

 

  • Մենք կարող ենք փոխել մեր կյանքը և կարող ենք փոխել աշխարհը:

 

  • Քաղաքակրթությունը կործանման եզրին է: Մենք պետք է մտածենք, թե միասին ինչ կարող ենք անել սիրո և համերաշխության օգնությամբ:

 

  • Գիտությանը չի հաջողվում ընդունել մարդկային գոյության միակ և ամենահամոզիչ ճշմարտությունը՝ հավատքը:

 

  • Թող որ երաժշտությունը խոսի ինքն իր մասին:

tank - Սերժ Թանկյանն ասում է...

  • Մարդիկ ինձ հաճախ հարցնում են. «Կարծում ես, որ քաղաքական երաժշտություն մատուցող խմբերն ավելի շա՞տ պետք է լինեն»: Ես էլ պատասխանում եմ. «Իհա՛րկե ոչ»:

 

  • Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է հետևի իր տեսլականին, պետք է բացահայտի իր սիրտը, այլ ոչ թե այն, ինչ փնտրում և պահանջում է հասարակությունը:

 

  • Գիտեք, երիտասարդ տարիքում ես հեղափոխության, ազատության և բողոքի մասին շատ հայկական երգեր էի լսում: 

 

  • Բանաստեղծությունն ավելի շատ բան կարող է ասել, քան երգը, բայց միայն երգի հետ դու կարող ես զգալ քո ամբողջ հզորությունը: Դու կարող ես այն ամենահզոր կերպով արտահայտել: 

 

  • Ի՞նչ է քաղաքակրթությունը ձեզ համար և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դրա վերջն աշխարհի վրա:

 

  • Օրն ուղղակի ժամերի մի համախումբ է: 

 

  • Շատ կարևոր է, որ ոչ միայն երաժիշտները, այլև բոլոր մարդիկ խոսեն արդարության թեմաների շուրջ: Այսինքն՝ թե՛ լրագրողները, թե՛ ջրմուղագործները արտիստների չափ պատասխանատվություն ունեն:

 

  • Գիտությունը պարտվել է Երկիր մոլորակին:

serjj - Սերժ Թանկյանն ասում է...

  • Ոչ ոք չի ցանկանում քարոզչություն լսել: Իհարկե, կան մարդիկ, որոնք սիրում են, սակայն ոչ երաժշտության միջոցով, կամ իմ շուրթերից: Ոչ ոք չի ցանկանում, որ ես քարոզեմ:

 

  • Ես ատում եմ անարդարությունը և ես չեմ կարող զսպել ինձ և չխոսել դրա մասին, սակայն ես չեմ ցանկանում քաղաքականության մեջ մտնել: 

 

  • Որպես արտիստ դու չես ցանկանում նորից ու նորից գրել միևնույն երգը. դու ցանկանում ես ինքդ քեզ մարտահրավեր նետել և տարբերվել: 

 

  • Կարծում եմ, որ Հայոց Ցեղասպանության հիշատակը շատ վաղ տարիքում  ուշադրությունս հրավիրեց քաղաքական ցինիզմին:

 

  • Ես չեմ ցանկանում իմ ամբողջ ժամամանը տրամադրել ակտիվ գործունեությանը, ես դրանից բավարարվածություն չեմ ստանում: Ես նախընտրում եմ մեկ ուրիշ բանով զբաղվել, ես երաժիշտ եմ, եկեք չմոռանանք:

 

  • Կարևոր չէ, թե դուք ակտիվիստ եք, թե՝ ոչ: Կարևորը միայն այն է, որ դուք ապրեք ձեր ճշմարտությամբ և առաջնորդվեք ձեր տեսլականով:

 

  • Մարդիկ կարծում են, որ մեր երաժշտությունը հարձակողական է, կամ զայրացած, կամ նման մի բան, սակայն հավատացնում եմ ձեզ, որ դա այդպես չէ: Ես սիրում եմ ծիծաղել, և նախքան բեմ բարձրանալը, ես սիրում եմ հանգիստ և ժպտերես լինել:

tan - Սերժ Թանկյանն ասում է...

  • Ես “Beatles”-ի մոլի երկրպագում եմ, սակայն միայն հասուն տարիքում ամբողջովին հասկացա նրանց կատարումների խորությունը:

 

  • Ես ինձ համարում եմ անձնական և ոչ անձնական հատկանիշների համադրություն, և հենց դրանց շնորհիվ էլ մենք երաժշտությամբ հասանք այնտեղ, որտեղ հիմա գտնվում ենք:

 

  • Ես կարծում եմ, որ պետք է գիրք գրեմ, քանի որ ես շատ եմ սիրում գրել և ինձ մոտ ասում են, որ ստացվում է: Մարդիկ միշտ ինձ հարցնում են, թե արդյոք ես կցանկանայի զբաղվել քաղաքականությամբ, սակայն ես նախընտրում եմ արվեստի միջոցով խոսել ճշմարտության մասին: 

 

  • Ռոքը բողոք է, մեր մեջ ծնունդ առած բողոք: Գոռացե՛ք այդ մասին, թող մարդիկ տեղեկացված լինեն: 

 

  • Ես ձեր ժողովրդավարության կարիքը չունեմ. սպանեք այն մեղմորեն:

 

  • Արցախը բոլորիս համար էլ մեծ կարևորություն է ներկայացնում, և մենք պետք է պայքարենք Արցախում ապրող մեր եղբայրների համար: Բայց ես հարց եմ տալիս. «Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Հայաստանի և դրսի հայերի իրավունքները: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը դուրս հանել տնտեսական, քաղաքական և սոցիալական ճգնաժամից»: Օբաման գոնե հույս է տալիս մեզ, չնայած բոլորս հիասթափվել ենք նրանից:

 

  • Սկզբում մենք պայքարում էինք հանուն կրոնի, այնուհետև՝ հանուն կոմունիզմի, իսկ այսօր մենք պայքարում ենք թմրանյութերի և տեռորիզմի համար: Աշխարհի գերակայության մեր արդարացումներն անընդհատ փոփոխվում են: 

Կարդացեք նաև՝

Մահաթմա Գանդին ասել է…

Նիկոլ Փաշինյանն իր վեպում ասում է …

Գարեգին Նժդեհն ասել է…

Վանո Սիրադեղյանն ասում է …

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Դալայ լաման ասում է…

Բուդդան ասել է…

Վիսոցկին ասել է…

Չե Գևարան ասել է…

Վիկտոր Ցոյն ասել է…

Օդրի Հեփբըրնն ասում է…

Անդրեյ Տարկովսկին ասել է…

Վան Գոգն իր նամակներում ասում է…

Ֆաինա Ռանևսկայան ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Չարլզ Բուկովսկին ասել է…

Բուդդան ասել է…

Նելսոն Մանդելան ասել է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Վիսոցկին ասել է…


Մի խմբի պատմություն. System of a Down

Սաշա Բորտիչը Սերժ Թանկյանի տեսահոլովակի անվերջ հերթում…

Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին

Կարեն Դեմիրճյանի մտքերը…

Անտոն Չեխովի մտքերը ցավի, կարոտի և ողբերգության մասին։

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Կոմիտասի շունչը հայկական տաճարում. Սերժ Թանկյանը տեսանյութ է հրապարակել

Սերժ Թանկյանը դիմում է հայ ժողովրդին[տեսանյութ]

SOAD-ի 15-ամյա դադարի պատճառը

System Of A Down-ի նոր տեսահոլովակը 15 տարի դադարից հետո

Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.