Սերն ըստ... գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների - VNews

Սերն ըստ… գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների

Սիրո մասին մտքերը բազմաթիվ են, սիրո բնորոշումները՝ տարբեր, սակայն այդ զգացմունքը մեկն է՝ բոլորի համար։ Մենք առանձնացրել ենք գիտնականների, հոգեբանների, փիլիսոփաների ու գրողների պատկերացումները սիրո մասին։

Ըստ գիտնականների… «Սերը քիմիա է»

Սիրո հասցեին հաճախ են գործածում «քիմիա» բառը, թվում է՝ դա փոխաբերական կիրառություն է, սակայն քիմիկոսները պնդում են, որ դա սիրո ամենատիպիկ բնորոշումն է, և այդ զգացմունքը ոչ այլ ինչ է, քան քիմիական որոշակի ռեակցիաների շարք: Գիտնականները պնդում են, որ սիրահարվածությունը մեր օրգանիզմում առաջացնում է մի շարք պրոցեսներ, որոնք ուղված են մարդկային ցեղի պահպանմանը:

  • Սիրո ախտանիշները չափազանց նման են տարբեր հիվանդությունների ախտանշաններին. քրտնող ափեր, ախորժակի կորուստ, էյֆորիա, վարդագույն այտեր և արագ սրտխփոց:

 

  • Սերը ուղեղի վրա ազդում է այնպես, ինչպես կոկաինը: Այլ կերպ ասած՝ սիրո ազդեցության տակ օրգանիզմում այնպիսի քիմիական տարրեր են արտազատվում, ինչպիսիք են նոր ադրենալինը, դոֆամինը, ադրենալինը և օքսիտոցինը:

 

  • Սերը շատ ընդհանություններ ունի օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների հետ: Չնայած սիրո բոլոր հաճելի արտահայտություններին՝ դրա կողմնակի ազդեցությունները կարող են ոչնչացնող լինել: Սերը մեծացնում է կորտիզոլի մակարդակը, որը սթրես է առաջացնում:

Ըստ փիլիսոփաների… «Սերը հաճելի պարտականություն է»

Փիլիսոփաների մոտեցումը «սեր» ասվածին սերտ նմանություններ ունի հոգեբանների դիրքորոշմանը։ Փիլիսոփաները վստահ են՝ թեև սերը բազմաթիվ եզրեր ունի, սայան այն միշտ ուղեկցվում է պարտականության զգացողությամբ։ Մեծ մտածողների կարծիքով սերը սոսկ զգացմունք չէ, այն ավելի խորքային բան է, որը լցնում է մեր կյանքը։

  • Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել՝ սեր։ Սիրել բոլորին։ Հասկացա, որ ուրիշը եթս եմ։ Եվ սիրել նրան։ Եթե դա կա քո մեջ, ապա բանականությունը կարող է հուշել Ճշմարտությունը։ Եվ ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը: Սոկրատես

 

  • Սերը ոչ թե նրա մեջ է, ում սիրում են, այլ նրա մեջ, ով սիրում է: Պլատոն

 

  • Չի սիրում նա՝ ով չի սիրում մշտապես: Արիստոտել

 

  • Յուրաքանչյուր մարդ բանաստեղծ է, երբ սիրում է: Պլատոն

Ըստ հոգեբանների… «Սերը պատահականություն չէ»

Ըստ հոգեբանների սերը մեր մեջ ծրագրավորում են մեր ծնողներն ու հասարակությունը։ Կյանքի ինչ-որ փուլում մեզնից յուրաքանչյուրը ենթագիտակցորեն ստեղծում է իր ապագ սիրելիի իդեալը, այդ կերպարի հիմքում կարող է լինել մեր ծնողը, հայտնի որևէ մեկը կամ ուղղակի գրքային մի հերոս։ Հոգեբանները մեկ ընդհանրական բնորոշում չեն տալիս սիրո մասին, ինչպես դա անում են, օրինակ, գիտնականները, սակայն ընդհանրացնելով տարբեր վարկածները, կարող ենք ասել՝ սերը մի մարդու կայուն զգացողությունն է մեկ այլ մարդու հանդեպ, որի հիմքում ֆիզիոլոգիական կարիքներն են և որն ազդում է հոգեբանական-էմոցիոնալ վիճակի վրա։

  • Սեր և աշխատանք. ահա մեր մարդկայնության անկյունաքարերը: Զ. Ֆրեյդ

 

  • Ոչ հասուն սերը ասում է « Ես սիրում եմ քեզ , քանի որ քո կարիքն ունեմ» հասուն սերն ասում է՝ «Ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»: Է. Ֆրոմ

 

  • Մենք երբեք այդքան պատրաստ չենք տառապել, որքան սիրո դեպքում: Զ. Ֆրեյդ

 

  • Սիրո հակադարձ զգացողությունը ամենևին էլ ատելությունը չէ, դրանք կարող են միառժամանակ գոյություն ունենալ: Սիրո հակադարձ զգացողությունը անտարբերությունն է: Հ. Դիքս

Ըստ գրողների… «Սերը կյանքի շարժիչ ուժն է»

Գրողների ամենասիրելի թեման հենց սերն է։ Սերն ամենաշատ հիշատակված երկևույթն է գրական ստեղծագործությունների մեջ, երևի հենց այն պատճառով, որ որևէ այլ զգացմունք նման արձագանք չի ունենում ընթերցողի հոգում, որքան սերը։ Բարդ է մտաբերել մի գրական գլուխգործոց, որը շրջանցում է սիրո թեման, նաև դժվար է մտաբերել մի գրողի, որի ոգեշնչման առանցքային աղբյուրը սերը չէ։
  • Հնարավոր է՝ Աստված ուզում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, նախքան կհանդիպենք այն միակին, որպեսզի հենց դա կատարվի, մենք երախտապարտ լինենք: Գաբրիել Գարսիա Մարկես

 

  • Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն: Ալբեր Քամյու

 

  • Եթե դու գիտես, որ նա երբեք քոնը չի լինելու, ապա սիրել նրան կարելի է անվերջ երկար: Դա հեշտ է: Օսկար Ուայլդ

 

  • Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին,սիրել չեն սովորեցնում: Ալբեր Քամյու

 

  • Պատանու սիրո առաջին նշանը երկչոտությունն է, աղջկանը` համարձակությունը: Հյուգո
Իսկ ի՞նչ է սերն, ըստ քեզ…


Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]

Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ