Սերվանտես - VNews

Սերվանտես

«Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» ստեղծագործությունը, որը համարվում է պատմության ամենակարդացված գրքերից մեկը, գրել է իսպանացի Միգել դե Սերվանտեսը: Իսպանացին  կյանքի դժվարություններով ու բազում անհաջողություններով հետ չի մնացել իր կերտած հերոսից՝ ասպետ Դոն Կիխոտից:

Vnews-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր դրվագ Սրեվանտեսի և նրա հայտնի ստեղծագործություն մասին:

  • Միգել դե Սերվանտես Սաավադրան ծնվել է 1547 թվականի հոկտեմբերի 9-ին:

 

  • Սերվանտեսի պապը բավականին մեծ դիրք է ունեցել Անդալուսիայում, բայց հայրը խուլ էր, այդ իսկ պատճառով պատշաճ աշխատանք չի ունեցել և ամբողջ կյանքն ապրել է աղքատության մեջ:

 

  • Երիտասարդ տարիքում Սերվանտեսը լքել է հայրենի Կաստիլիան, ասում են, որ դա ավելի շուտ փախուստ էր, քանի որ նա թագավորական արքունիքի պալատականի հետ մենամարտ է ունեցել:

 

  • Իսպանական բանակի շարքերը համալրելով՝ Սերվանտեը 5 տարի անց է կացրել Իտալիայում, որտեղ ճակատամարտերից մեկի ընթաքում վնասել է ձախ ձեռքը:

 

  • Սակայն ձեռքի հետ կապված կա մեկ այլ վարկած՝ ըստ որի Սերվանտեսի ընտանիքին օրահաց ապահովելու համար ստիպված է լինում  գողություն անել: Եվ օրերից մի օր  գողություն կատարելու համար Սերվանտեսին հայտաբերում են ու կտրում ձախ ձեռքը:

  • Սակայն սա ամենը չէ. անհաջողությունները նրան հետևում էին կրնկակախ: Սերվանտեսին «հաջողվում» է նաև ստրուկի դերում հայտնվել: 1575 թվականին, երբ եղբոր հետ վերադառնում էր նավով Իսպանիա, նրանք հայտվում են առևտրականների ձեռքերում, որոնք եղբայրենին վաճառում են ծովահեններին: Վերջիններս հայտվում են Ալժիրում, և միյան 3 տարի անց ծնողներին հաջողվում է 300 հազար ռեալ հայթհայթել և ազատ արձակել որդիներին:

 

  • Սերվանտեսի առաջին գրական մրցանակը եղել է 3 արծաթե գդալը, որին նա արժանացել է պոետների մրցույթի ժամանակ՝ կազմակերպված Սարագոսայում:

 

  • Դոն Կիխոտին ստեղծելու միտքը Սերվանտեսի մոտ ծագել է բանտում, որտեղ նա հայտնվել է հերթական գողության պատճառով:

 

  • Գիրքը լույս է տեսել 1605 թվականի հունվարի 15-ին և միանգամից մեծ հաջողություն է ունեցել: Ասում են, որ այդ հաջողության պատճառն ի սկազբանե եղել է ոչ թե Դոն Կիխոտն ու նրա ազնիվ ծառա Սանչո Պանսան, այլ հենց ինքը հեղինակը՝ իր գերության, ձախ ձեռքի բացակայության և փորձություններով լի ճակատագրի շնորհիվ:

  • Դժբախտությունն ու անհաջողությունն անդրադարձել են նաև նրա անձնական կյանքի վրա: 37 տարեկանում նա ամուսնանում է 17 ամյա Կատալինե դե Սալասարի հետ: Նրանք ունենում են երկու աղջիկ: Հետագայում այդ ամուսնությունն աղքատության պատճառով չի դիմանում դժվարություններին: Սերվանտեսը լքում է ընտանիքը և հաստատվում Վալյադոլիդում, իսկ  հետագայում աղջիկներն ու կինը դառնում են միանձնուհիներ և ապրում են վանքում:

 

  • Բրիտանական հայտի պարբերականը ժամանակին հարցում է իրականացրել, ըստ որի Սերվանտեսի Դոն Կիխոտը դասվել է ամենամեծ տպաքանակ ունեցող ստեղծագործությունը՝ Աստվածաշնչից հետո: Երրորդ տեղը զբաղեցրել է Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը:

 

  • Դոն Կիխոտը Նիցշեի խոսքերով մարդկության պատմության մեջ ամենահանճարեղ գործն է:
Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի արձանն Իսպանիայում
  • Սերվանտեսը մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին: Մահից հետո նա թողեց միայն իր ստեղծագործությունները, իսկ հուղարկավորության գումարը հավաքվեց բարոգործական միջոցներով:

 

  • Մահից հետո էլ նրան հետևում էր ճակատագրի հեգնանքը: Քանի որ տապանաքարի վրա գրված չէր նրա անունը, երկար ժամանակ մարդիկ չէին գտնում նրա գերեզմանավայրը:

 

  • 1835 թվականին նրա պատվին արձան են կանգնեցնում Մադրիդում, որի վրա փորագորում են.

«Միգել դե Սերվանտես Սաավադրային՝ իսպանացի պոետների արքային»

Կարդացեք նաև՝

 

 

 


Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ֆրանսիսկո Գոյա

Աղասի Այվազյան. գրականություն և ոչ միայն

Աշխարհի ամենագեղեցիկ 10+ գյուղերը (Լուսանկարներ)

Գուրգեն Խանջյան [Հայրը]

10+ բան, որ գուցե չգիտեք Եվրոպայի մասին

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Իսպանական Սթոունհենջ Տոլեդո քաղաքին կից

Աշխարհի ամենագեղեցիկ փոքր քաղաքները լուսանկարներով

«Բիլբաոյի էֆֆեկտ» կամ արվեստը տնտեսության լոկոմոտիվ

Եվրոպայի ամենագեղեցիկ համալսարանները

14. ահա այսքան կին գրող է ստացել Նոբելյան մրցանակ

TripAdvisor-ը հրապարակել է աշխարհի լավագույն թանգարանների ցանկը

Յանուշ Վիշնևսկին ասում է . . .

Ցուցահանդես նվիրված Սալվադոր Դալիի կնոջը՝ Գալային