Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս - VNews

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

նարեկկոսմոսսսս - Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Բանաստեղծ ու երաժիշտ Նարեկ Հակոբյանի հետ զրուցել ենք պոեզիայի, մուսաների, Գյումրիի ու, իհարկե, սիրել-չսիրելու մասին։

Նարեկ, ո՞վ կամ ի՞նչն է քո պոեզիայի կենտրոնում։

Դեռ չկա մեկը, ում համար պատրաստ կլինեմ իմ աչքերում պոեզիան կոտրել ու իմ մատների կիթառները ջնջել։

Թող մի օր գա՝ կարմիր կեդերով, անսպասելի, ու ես սևով գրեմ իր անունը դեղին պատերի վրա։

 

Սիրո մասին հաճախ գրում ես, հաճախ երգում, իսկ որքա՞ն հաճախ ես սիրում։

Սիրում եմ միշտ. սիրում եմ ատել, սիրում եմ լռել, սիրում եմ սիրել․․․ Ջեյմս Ջոյսի պես գժությունն ասում է` «սերը սիրում է սիրել սիրուն»։

Գրականությունը ե՞րբ է օգնում քեզ։

Գրականությունն օգնում է, երբ խանգարող չկա․․․

Իսկ կարո՞ղ է գրականությունը խանգարել։

Գրականությունը երևի կարող է ամեն բան անել։ Գիտե՞ս, մեկմեկ ձանձրանում եմ բառերից, ու գրում, օրինակ՝

«Բառերը բառադի են

բառերը բառաչում են,

ում են պետք բառերը, եթե քեզ հասնելու համար

հարկավոր ամեն բան,

պիտի թռչել իմանա»․․․

նարեկէ - Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Երբևէ մտավախություն չե՞ս ունենում, որ ամեն հաջորդ գործդ կարող է նախորդից լավը չստացվել։

Իմ ամեն նոր գործ միևնույն ժամանակ իմ նոր հանդերձարանն էես էնտեղ փոխվում եմ։

Ակնհայտ է, որ Գյումրին սիրում ես. առհասարակ համարու՞մ ես Գյումրին «պոետիկ» քաղաք, կամ քաղաք, որտեղ կարող են դրամայի գործողություններ ծավալվել։

Ծո՜ իհարկե․․․ Գյումրին պոետիկա է, արի մի բառով ասեմ տրագիկոմիկ քաղաք է։ Մի քանի հին ֆիլմերից կաթում է էդ տրագիկոմեդիան, որ չգիտես՝ լացե՞ս, թե՞ ծիծաղես։ 

Գյումրիում ամեն կարոտ մի դրամա է․․․

Արվեստն, իմ սյուբեկտիվ կարծիքով, ներսիդ եղած֊չեղածն ասելու/տալու գործիք է։ Դու ընտրել ես միանգամից երկուսը՝ երաժշտություն ու գրականություն. այդքա՞ն շատ է ասելիքդ, ու ո՞րն է դրանցից ամենաառանցքայինը։

Երկու տիպի անկեղծություններ են։ Ես երբեք պարապ չեմ մնում, կամ բանաստեղծություն եմ գրում, կամ երգիմ գիշերները ես եմ հորինում։ Ճիշտ է, անսովոր ոչինչ չկա, սովորական գիշեր  է, միայն մեկ տարբերությամբ՝

բոլորը քնում են իմ անքնության մեջ․․․

Ամենաառանցքային բանը կարոտն է, չգիտեմ ում եմ կարոտում։ Երևի էն աղջնակին՝ այլ տարածության, այլ ժամանակի մեջ ապրող, որ երիցուկներ ու ռոքնռոլ է սիրում։

նարեկէէէ 960x540 - Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Ոլորտում երիտասարդ լինելը համարձակությու՞ն է տալիս, թե՞ մի քիչ զսպում ու ընկճում ՝ ավագ սերնդի ֆոնին։

Ես կարող էի ասել բազմաբովանդակ որևէ մի բան՝ բալանսի մեջ պահելով ավագ ու երիտասարդ սերնդի առանձնահատկությունները, բայց կասեմ մի բառ՝ ՉԳԻՏԵՄ։ Երևի երկրորդ անգամ ասացի, մինչև էս էլ «մամային ես շատ սիրում, թե պապային» հարցին էի էդպես պատասխանել։

Ամենասիրածդ գործը, որ երբևէ գրել ես։

Բանաստեղծություններից ընտրելը դժվար է, բայց ավելի դժվար է հիմա չընտրելը, որովհետև մի բանաստեղծություն կա՝ խփում է ուղեղիս, թե ինքն է իմ ամենասիրելին, արի էդ բանաստեղծությանս սիրտը չկոտրենք, ու ասեմ որ ինքն է իմ ամենասիրելին։

«․․․ինձ թելադրեցին քեզ,

Ու ես սխալ գրեցի․․․»

Որտե՞ղ է թաքնված քո ոգեշնչումը. քո ներսու՞մ, թե՞ քեզնից դուրս։

Իմ ոգեշնչումը չի թաքնվում, երևի անզեն աչքով դուք էլ տեսնեք, որ այն չկա։

Կրկին սիրելու մասին. Կոելյուի հայտնի հերոսուհին պնդում է, որ սերը տևում է 11 րոպե, որքա՞ն է այն տևում ըստ քո պոեզիայի հերոսների։

Նա պնդում է, որ սերը տևում է 11 րոպե, այնինչ 11-12 րոպե տևում է մեր տանից մինչև խմբիս փորձատեղ հասնելը․․․չեմ առարկում դա իմ մեծ սերն է, բայց ինձ թվում է՝

սերը տևում է մեկ բանաստեղծություն։ 

m - Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Կարծիք կա, որ բոլոր պոետների անբաժան ընկերներն են լիքն ու դատարկվող շշերը. համարու՞մ ես խմիչքը քեզ ընկեր։ 

Այ էստեղ կարող եմ վստահ ասել, որ երաժշտական ու գրական ճաշակներիցս է կախված, թե ինչ եմ սիրում խմել։ Ընդհանրապես, մեր մեջ ասած, էդ խմիչքը շատ  բան չի փոխում, բայց, օրինակ, ես մեծ մասամբ տխրում եմ խմիչքից։ Դե ինչ մեղքս թաքցնեմ՝

պոետների կերակուրը գինին է․․․

ու քանզի բլյուզ եմ նվագում, վիսկիի հանդեպ էլ անտարբեր չեմ։

Կեղծանունդ թույլ է տալիս ենթադրել, որ քեզ տիեզերքի մասն ես համարում, կամ ինքը՝ տիեզերքը։ Իսկ այ երկրի վրա՝ որտե՞ղ է տիեզերքդ։

Տիեզերքը մի պուճուր սուրճի բաժակ է, որ արթուն է պահում մեզ։ Տիեզերքն ավելի շատ մեր մեջ է, քան մեր կողքին․․․ Ես տարերային եմ ու քաոսի մեկն եմ, բայց չգիտեմ՝ ինչու, ինձ ասում են կոսմոս․․․

Կոսմոսը կարգուկանոնն է, որ ունեցածս աշակերտներից մեկն է։

Կարգուկանոնն է, որը միշտ բացակա է դասից, ու միշտ սիրում է թափթփված սենյակներ, կարմիր կեդեր, գզգզված մազեր ու կատուներ։

Մի քառատող գրիր որպես վերջաբան՝ ինչ որ կգա մտքիդ։

(Կարդալ Ջեք Ճնճղուկի ձայնով)

«Դուք կհիշեք այս օրը,

երբ էս հարցազրույցի մեջ

գրեթե հասկացել էիք ինձ»․․․


Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին