-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կորեական մշակույթը հատկապես վերջին տարիներին մեծ թափով սկսել է տարածվել իր երկրի սահմաններից դուրս: Սա մեծ մասամբ կորեական փոփ երաժշտության ու դրամաների շնորհիվ է, սակայն Կորեայի մյուս աշխատասեր բնակիչները նույնպես ունեն իրենց լուման այս ամենում. նրանք ռեկորդային ժամանակահատվածում կարողացան ոտքի կանգնեցնել իրենց բոլոր ոլորտները, ինչպես նաև քաղաքները՝ հատկապես երկրի մայրաքաղաք Սեուլը: Այսօր Սեուլ են երազում այցելել միլիոնավոր մարդիկ, քանի որ այն համարվում է ժամանակի ամենագեղեցիկ ու յուրահատուկ քաղաքներից մեկը:
Դե ի՞նչ, գնա՞նք Սեուլ:
Գնա՛նք:
Անվանումը թարգմանաբար նշանակում է «Փայլող երջանկության ամրոց» և համարվում է Սեուլի գլխավոր պալատներից ամենագեղեցիկը: Պալատը, որ հաճախ համեմատում են Պեկինի «Արգելված քաղաքի» հետ, մեծ տարածք է գրավում և այստեղ է գտնվում նաև Կորեայի ժողովրդագրության ազգային թանգարանը: Եթե այստեղ գաս կորեական ազգային զգեստով՝ հանբոկով, ապա մուտքդ անվճար կլինի: Այս պալատում՝ Քվանգհամուն դարպասի առջև, 1996թ.-ից տեղի է ունենում արքայական ժամապահի փոխարինման արարողությունը, որին կարող ես ականատես լինել նաև դու:
Սեուլ գնացող մարդկանց համար Trickeye/Խաբկանք թանգարան գնալը պարտադիր բան է: Այն մի ամբողջական կոմպլեքս է որտեղ կգտնես «Սառցե թանգարան», «Սիրո թանգարան», հայելապատ լաբիրինթ, ինչպես նաև վիրտուալ իրականության թանգարան: Վերջինում 3D պատկերների միջոցով ու տեսախցիկով հայտնվում ես արտասովոր իրավիճակներում՝
Սա Սեուլի խորհրդանիշն է համարվում դեռևս 1980թ.-ից: Աշտարակից կարող ես տեսնել ողջ քաղաքի գեղեցիկ պանորաման, Սեուլի աստղազարդ երկինքը, ինչպես նաև վայելել տարբեր ներկայացումներ, ֆիլմեր ու ցուցադրություններ: Եթե Սեուլ գնաս սիրելիիդ հետ, ապա կարող ես նաև Նամսան աշտարակի տարածքում կախել ձեր հավերժ սիրո խորհրդանիշ հանդիսացող մի կողպեք: Ի տարբերություն Նյու Յորքի, Փարիզի և այլ քաղաքներում եղած նման վայրերի, Սեուլում կողպեքները պարբերաբար չեն հեռացնում: Կողպեքը մնում է այնտեղ այնքան ժամանակ, մինչև դուք ինքներդ չհանեք այն:
Սեուլի հայտնի «Վարդերի այգին» նույնպես տարբերվում է աշխարհի այլ վարդի այգիներից՝ այստեղ վարդերը լույս են տալիս: Սկզբում այգին ժամանակավոր ցուցադրություն էր, սակայն այն այնքան սիրվեց՝ հատկապես սիրահար զույգերի կողմից, որ դարձավ մշտական ատրիբուտ: Այսօր այստեղ LED լուսավորությամբ մոտ 25,550 վարդ կա: Ինչո՞ւ հենց 25,550: Բանն այն է, որ վարդերի այգին պատրաստել էին Ազգային ազատագրման 70 ամյակի կապակցությամբ՝ 2015-ին: Նրանք բազմապատկել են 70-ը 365-ով ու ստացել վարդերի ներկայիս քանակը՝ մեկ վարդ յուրաքանչյուր օրվա համար:
Այս «աշխարհը» Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել որպես ամենամեծ փակ զվարճությունների այգի: Այստեղ կարող ես գտնել բազմաթիվ ատրակցիոններ, արհեստական կղզի, հոթել, թանգարաններ, սպորտզալներ, կինոթատրոն, թատրոն, ինչպես նաև առևտրի կենտրոն:
Մյոնդոն թաղամաս կարող ես գնալ, եթե ցանկանում ես գնումներ կատարել: Այստեղ կգտնես ցանկացած բան՝ բրենդային կամ ոչ բրենդային, իրերի առատ տեսականի, ինչպես նաև յուրահատուկ առարկաներ ու հագուստներ: Կարող ես նաև արագ սննդի կենտրոնները մտնել ու մի լավ ճաշել: Կարևոր է նաև հիշել, որ հենց այստեղից կարող ես ձեռք բերել դիմահարդարման ու խնամքի կորեական պարագաներ, որոնք հայտնի են ողջ աշխարհում՝ Etude House, Skin Food, Laneige, The Face Shop, Missha և այլն:
Ինսադոնը Սեուլի այն վայրերից է, որտեղից կկարողանաս գնել ազգային նշանակության իրեր՝ հանբոկ՝ ազգային զգեստ, հանջի՝ ավանդական թուղթ, ինչպես նաև միայն Կորեային հատուկ թեյեր, թեյնիկներ և այլ իրեր: Այստեղ կան նաև բազմաթիվ թանգարաններ, որտեղ կվայելես Կորեային հատուկ արվեստի գործերը:
Եվ իհարկե մեր վերջին ամենահամեղ խորհուրդը՝ Կորեայում լինել ու կորեական ուտելիք չփորձելն արգելվում է: Այս ազգը երբեք չի դադարում աշխատել, նրանք շարունակ շարժման մեջ են, ու դա է պատճառը, որ յուրաքանչյուր քայլափոխի թե՛ Սեուլում, թե՛ այլ կորեական քաղաքում տեղում պատրաստվող ուտելիքի կետեր կարող ես գտնել: Փորձիր նրանց ռամյոնը, տոկպոկկին, կիմչին, բիբիմբաբն ու խմիր կորեական հայտնի սոջուն: Այսքանից հետո մնում է ասել՝ բարի ժամանաց Կորեայում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո