-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երևանի Պետական Կամերային Թատրոնը նոր ներկայացում ունի. «Սև արկղ», որի բեմադրող ռեժիսորն է Արշալույս Հարությունյանը:
Ներկայացման հիմքում է Ջոն Փրիսթլիի «Վտանգավոր շրջադարձ/Dangerous Corner» 1932 թ. պիեսը: Նախորդ դարի 80-90-ականներից պիեսը ադապտացվել և էկրանավորվել է տարբեր երկրներում, բազմաթիվ մրցանակների, ինչպես նաև քննադատությունների է արժանացել:
Հայաստանյան «Սև արկղի» յուրահատկությունն ինտերակտիվությունն էր և ադապտացված ազգային թեմատիկան ու բառամթերքը: Բեմի պատերին էկրաններ էին, որոնց շնորհիվ հանդիաստեսն ավելի պարզ էր տեսնում դերասանների խաղը, միմիկան:
«Սև արկղը» ներկայացման հիմքում մարդկային փոխհարաբերություններն են: Ստեղծագործությունը պատմում է 7 ընկերների կյանքի մեկ ճակատագրական օրվա մասին. օր, որ փոխում է նրանցից յուրաքանչյուրի կյանքի բնակոն ընթացքը: Ընկերները հավաքվում են միասին ճաշելու: Երեկոյի ընթացքում հերոսուհիներից մեկն առաջարկում է խաղ խաղալ: Խաղի կանոնները պարզ են. նրանցից յուրաքանչյուրը սեղանին է դնում իր բջջային հեռախոսը և հեռախոսազանգ կամ հաղորդագրություն ստանալու դեպքում ընկերները դրանց միասին են պատասխանելու կամ ընթերցելու:
Թատերական այս ներկայացումում Արշալույս Հարությունյանը համախմբել է սիրված դերասաններ Միկա Վաթինյանին, Լուիզա Ներսիսյանին, Բաբկեն Չոբանյանին, Լիլի Էլբակյանին, Ժորա Հովհաննիսյանին, Արթուր Մանուկյանին, Էվա Խաչատրյանին, Արմինե Նազարի-Դեխնավիին:
«Ինչո՞ւ հենց այս գործը» հարցին ռեժիսորը տվեց սպառիչ պատասխան. «Ասեմ, որ այս թեման շատ է էկրանավորվել. իտալացիները, իսպանացիները, ֆրանսիացիները, Հոլիվուդը՝ բոլորն էլ ադապտացրել և էկրանավորել են այն: Ես կարծում եմ, որ այս թեման շատ ակտուալ է, այն մեր իրականությունից է վերցված, քանի որ բոլորս էլ ունենք մեր «սև արկղերի» մեջ թաքցրած գաղտնիքներ: Իրականում դա վատ երևույթ չէ, գիտե՞ք, քանի որ առանց գաղտնիքների մեր իրականությունը հետաքրքիր չէր լինի, անգույն և ձանձրալի կլիներ, սակայն կան դեպքեր, երբ ազարտի մեջ ընկնելով, խաղի կանոններ խախտելով, դիմացինի կյանք ներխուժելով՝ մենք չափն անցնում ենք: Չափից շատ գաղտնիքները կարող են հրաբուխի ազդեցություն թողնել: Հրաբուխ ասելով՝ ես նկատի ունեմ, որ այն ժայթքում և ավիրում է շրջակա միջավայրը և դրանից թողած այդ մառախուղը դժվարացնում է կյանքը: Այս ամենից հետո թե՛ այն մարդը, որը գաղտնիք է բացահայտել և թե՛ նա, ում գաղտնիքը բացահայտել են՝ դժվարանում են համակերպվել իրականության հետ և շարունակել ապրել նախկինի պես»:
Այցելե՛ք ինքներդ և հաճույք ստացե՛ք դիտումից
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո