Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ - VNews

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

սևևև min - Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

Սև ուրբաթը միշտ հաջորդում է Երախտագիտության օրվան, որն իր հերթին անց է կացվում նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ Ամերիկացիների մեծ մասը ուրբաթ օրը աշխատանքի չեն գնում, առողջական պատրվակների, որպեսզի կարողանան չորս օր տրամադրեն Սուրբ Ծննդյան տոներից առաջ առևտուր անելուն։ 2016 թվականի տվյալներով, ամերիկացիները նոյեմբեր-դեկտեմբերի տոնավաճառներին ծախսել շուրջ 656 միլիարդ դոլար…

Մի քիչ պատմություն

Սև ուրբաթի հիմնադիրը համարվում է Ֆրենկ Վուլվորթը։ 1873 թվականին հենց նա կազմակերպեց առաջին մասսայական վաճառքները Փենսիլվանիայում։ Վուլվորթը աղքատ գյուղական ընտանիքից էր և աշխատում էր մոտակա քաղաքի խանութներից մեկում։ Նա պետք է դասավորեր ապրանքները, ապահովեր խանութի մաքրությունը և մտածեր տարբերակներ ապրանքները վաճառելու համար, ինչն էլ նրա մոտ չէր ստացվում…Այդ տարիներին ապրանքների գները խանութներում ֆիքսված չէին։ Դրանից վաճառողները օգտվում էին և գուշակելով գնորդի գնողունակությունը՝ տեղում գներ էին հորինում։ Երիտասարդ Վուլվորթը պահեստից ամբողջ ապրանքը հանում է խանութ և կողքը ցուցանակի վրա գրում. «Բոլորը 5 ցենտով»։ Հենց սա է ԱՄՆ-ի պատմության առաջին մեծ զեղչը։ Մի օրվա ընթացքում մեր հերոսը  կարողանում է 6 օրվա եկամուտ ապահովել։Այս դեպքից հետո Վուլվորթը թողնում է խանութը և գնում է իր բախտի հետևից։ Արդեն 30 տարի անց Ֆրենկ Վուլվորթն ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը իրար հետ ներկա էին Նյու Յորքում 238 մետր բարձրություն ունեցող Woolworth Building-ի բացմանը։

Հետաքրքիր փաստեր

1.Սև ուրբաթ» արտահայտությունը առաջացել է 1996-ին. անվան հեղինակները ոստիկաններն են. վերջիններս օրն այդպես են կոչել՝ ի նշան Երախտագիտության օրվան հաջորդող խցանումների, իսկ հետո այն սկսել է ասոցացվել մեծ զեղչերի հետ:

2.Սև ուրբաթին հաջորդող իրադարձությունը Կիբեռ երկուշաբթին է, որի ընթացքում IT-ընկերությունների մեծ մասը զեղչեր են առաջարկում, վերջին շրջանում զեղչը սկսել է տարածվել նաև այլ ոլորտների վրա:

3.Այսօր խանութների զեղչերը կարող են հասնել 80-90%-ի, և դրա համար նախքան խանութի բացվելը դրանց դիմաց կարող է գոյանալ մինչև 15 000 մարդուց բաղկացած հերթ: Բարեբախտաբար, այս խնդիրն օնլայն խանութների դեպքում չի առաջանում:

4.Քրիստինա Օրթա անունով աղջիկը յուրահատուկ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա 12 օր հերթ էր կանգնել, որպեսզի կարողանա հեռուստացույց գնել՝ մեծ զեղչով:

5.Ամերիկացիների մի ստված զանգված անգամ ազատ օր է վերցնում աշխատանքից՝ սև ուրբաթը բաղ չթողնելու համար:

6.Ամեն տարի այս օրը շուրջ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում գնումներ է կատարում…

7.Սակայն, սև ուրբաթը միայն լավ ժամանցի մասին չէ. 2008-ին Walmart-ի աշխատակիցը մահացել էր այցելուների հրմշտոցի հետևանքով:

8.Կան ապրանքներ, որոնք չարժե գնել սև ուրբաթիին. մասնավորապես, խորհուրդ է տրվում չգնել խաղալիքներ, քանի որ Ամանորից և Սուրբ ծնունդից առաջ դրանց համար ամենաբարձր գներն են սահմանվում: 

9.Որքան էլ զարմանալի է, Սև ուրբաթի ընթացքում չէ, որ մարդիկ ամենաշատ գնումներն են կատարվում: Մարդիկ ամենից շատ գումար ծախսում են Սուրբ ծննդյանը նախորդող շաբաթ օրը:

10. Խանութները ակնկալում են այս օրը ստանալ իրենց տարեկան վաճառքների ծավալի 20-30%-ը, և շատ դեպքերում հենց այդպիս էլ ստացվում է:

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին