Սևանա լճի առասպելը... - VNews

Սևանա լճի առասպելը…

sevannnnnn - Սևանա լճի առասպելը...

 

Երկար ժամանակ «Սևան» անունը կապվել է կղզու սև տուֆից կառուցված վանքի հետ: Այս մեկնաբանությունը պահպանվել է դարեր շարունակ, սակայն դա չի կարող լինել ճշմարիտ, քանի որ «Սևան» անունը շատ ավելի հին է, քան վանքը: Վերջապես, լճի պատմությունը ուսումնասիրելից բացահայտվեց Օձաբերդի սեպագիր արձանագրությունը, որ մեզ էր հասել Ուրարտուի Ռուսա II թագավորից ժառանգություն: Այս գյուտը դարձավ Սևանա լճի «ծննդյան վկայական», որտեղ լճի անունը նշված է որպես «Սուինիա» կամ «Ծոփնիա»:  Նախկինում լճի ավազանը կոչվում էր «Ծովազարդ նահանգ»՝ հիմնված բնության պատկերազարդ ու գեղատեսիլ լանդշաֆտների վրա: Լճի շրջակա տարածքը կոչվելէ  «Ծովազարդ»: Ըստ գոյություն ունեցող այլ տեսակետների հին ժամանակներում լիճը և շրջակա տարածքը կոչվել են «Գեղամա ծով»:

Սևանի առասպելը

Սևանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով եւ ծաղկավետ դաշտերով: Գյուղին մոտիկ, բլրի տակ, եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի ահագին փակիչը: Մի երեկո գյուղի հարսերից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ: Երբ այն հասնում է տներին՝ բնակիչները փախչում են, ասելով. «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ բարձրանալով՝ կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը:

Վանեցիներով գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին: Տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են. « Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»: Այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Մեկ այլ առասպել վկայում է՝

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակության տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Մեկ ուրիշ զրույց պատմում է…

Շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»: