fbpx

Սևանը զբոսաշրջային կատալոգներից դուրս՝ օտարերկրացու աչքերով

Չեխ լուսանկարիչ Martin Holik-ը Հայաստան շրջագայության էր եկել 2015 թվականին և լուսանկարել Երևանը, Գյումրին: Այս ուղևորությունների մասին արդեն պատմել ենք: Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարչի վերջին ֆոտոշարքը Գեղարքունիքի մարզից: Սևանա լիճը, տեղացիների և զբոսաշրջիկների սիրելի Սևանի գրողների հանգստյան տունը, սևանցիների հյուրընկալ հայացքները աննկատ չեն մնացել լուսանկարչի աչքից:

«Սևանը, անկասկած, Հայաստանի նշանավոր խորհրդանիշներից է: Այն լեռնային լիճ է, որը գտնվում է Հայաստանի սրտում: Դա նաև ամենամեծ Կովկասյան լիճն է: Լճի ջուրը կերակրում է շրջակա քաղաքներին և սնում բազմաթիվ հիդրոէլեկտրակայանները: Միևնույն ժամանակ Սևանը տեղացիների և զբոսաշրջիկների համար ամենասիրված հանգստի վայրերից մեկն է: Սևանը շատ տարածված է հիմնականում ռուսների շրջանում, որոնք Սևան են գալիս հատկապես ամռանը: Լիճը աշխատատեղեր ունենալու հնարավորություն է տալիս տեղացիներին: Նրանք ձկնաբուծությամբ են զբաղվում, նաև ունեն եկամուտներ զբոսաշրջությունից: Սակայն մյուս կողմից` սևանցիներն ապրում են անորոշության մեջ, նրանք չգիտեն, թե եղանակն ինչպիսի անակնալներ կմատուցի: Այս անորոշությունը ակնհայտ է լճի շրջակայքում գտնվող մի շարք լքված և անավարտ տները տեսնելիս: Տեղացիները երբեք չգիտեն, թե ինչ է կբերի նոր եղանակը: Այստեղ կյանքն այնքան ռոմանտիկ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Իրականությունն այն է, որ տեղացիները ստիպված են շատ աշխատել: Սևանը կախարդական տեղ է. այն իմ շրջագայության ժամանակ երկար է արթուն պահել: Ես ուզում էի զգալ Սևանի եղանակը, տեսնել այն առանց զբոսաշրջիկների: Ի՞նչ տեսք ունի Սևանն իրականում, կամ ինչպե՞ս են տեղացիները այն  ընկալում: Այցելեք Սևան իմ լուսանկարներով և փորձեք տեսնել նրա մյուս կողմը, այն կողմը, որը չի ցուցադրվում զբոսաշրջային կատալոգներում»,- ասում է չեխ լուսանկարիչ Holik-ը:

 


Forbes-ի անդրադարձը Հայսատանին

190-250 կիլոգրամ կշռող մերկ գեղեցկություն [իտալացի լուսանկարչից]

Անձնագրի հավես նկա՞ր. հնարավոր է

Հայաստանում Երեխաների քաղաք է կառուցվելու

Նկարիչը Հայաստանի տեսքը քարտեզի վրա պատկերել է ըստ իր երևակայության

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

«Ոչ» հարսանեկան լուսանկարներ Իեն Ուելդոնից

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

Լուսնի մասնակի խավարում 2019. Լուսանկարներ

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

Հայաստանն ամենաշատ աղբ առաջացնող երկրների շարքում է

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Չեռնոբիլի աղետը բացառիկ լուսանկարներով