Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (ապր. 1-7) - VNews

Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (ապր. 1-7)

1 11 - Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (ապր. 1-7)

«Երաժշտությունը կարող է փոխել աշխարհը, քանի որ այն կարող է փոխել մարդկանց…» ~Բոնո

Այս շաբաթ երաժշտական «ջրհեղեղ» է: Շաբաթը սկսել ու ավարտում ենք հիանալի նոր երաժշտությամբ: Բազմաթիվ արտիստներ հրապարակել են նոր երգեր, հին երգերի նոր տարբերակներ կամ հին երգերի նոր տեսահոլովակներ: Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթների մասին համառոտ՝ հենց հիմա:

1. Առաջին երաժշտական նորույթն Էմինեմինն է: Երգիչն ապրիլի 3-ին ներկայացրել է իր նոր ձայնասկավառակի՝ “Revival”-ի մեջ ընդգրկված “Framed” երգի տեսահոլովակը: Շատերի կարծիքով այս երգն ու տեսահոլովակը հիշեցնում են հին Էմինեմին: Տեսահոլովակն արդեն այսօր ունի մոտ 6մլն դիտում:

2. Ջոն Լեջնդը նոր համագործակցություն է ներկայացրել BloodPop-ի հետ, և այն համեմատած այս երգչի մյուս երգերի ավելի ռիթմիկ է ու նրա ոճից բավականին «շեղված»: Ջոն Լեջենդը գիտի, որ «լավ գիշեր է լինելու» և սա օգնում է նրա “A Good Night” երգի տեսահոլովակին այս պահին լինել YouTube-ի 5-րդ թրենդային վիդեոն:

3. Դեռ տարիներ առաջ Ջասթին Բիբերն օնլայն հարթակում մի երգ էր ներկայացրել, որը կրում էր “Hard To Face Reality” անունն ու համագործակցություն էր Poo Bear-ի հետ: Ապրիլի 5-ին արդեն համացանցում հայտնվել է այդ երգի նոր տարբերակը, որտեղ համագործակցությանը միացել է նաև Ջեյ Էլեկտրոնիկան: Թողարկվել է երգի նոր տարբերակի բառերի տեսահոլովակը, որը հայտնվել է YouTube-ի թրենդային վիդեոների 3-րդ հորիզոնականում: Այս պահին այն ունի 3մլն-ից ավելի դիտում:

4. BTS… կորեական այս բենդի անունը արդեն լսած կլինեք տարբեր հարթակներում: Վերջին ժամանակներս նրանք ԱՄՆ-ի ամենաթարմ թեմաներից են: Հարավկորեական այս խումբը, որ մասնակցել է Billboard-ի և Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություններին, ապրիլի 5-ին թողարկել է իր նոր տեսահոլովակը, որն ավելի շատ ֆիլմի է նման: “Euphoria : Theme of LOVE YOURSELF”-ն ընդամենը երկու օրվա ընթացքում իր հին ու նոր երկրպագուների շնորհիվ հավաքել է 10մլն-ից ավելի դիտում, ինչն իսկապես զարմանալի է:

5. “Nice For What”. այսպես է կոչվում Դրեյքի նոր երգը, որ YouTube-ում թողարկվել է ապրիլի  6-ին: Երգի տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի կանայք, որոնցից են Միշել Ռոդրիգեսը, Օլիվիա Ուայլդը, Զոի Սալդանան և ուրիշներ:

 


Էմինեմ կարդացող տղան

Աստղային կարանտին. Ռոբի Ուիլյամս, Հոփքինս և ոչ միայն

Էմինեմը գերազանցեց սեփական ռեկորդը

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Դրեյքը նոր ալբոմ է թողարկել

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Թեյլոր Սուիֆթը, Քարա Դելեվինը, Ջասթին Բիբերը և այլ աստղեր պատերազմում են