Շամիրամ. Ռուբեն Սևակի դուստրը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Շամիրամ. Ռուբեն Սևակի դուստրը

1915 թվականի Եղեռնի զոհերից էր նաև երիտասարդ գրող, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակը:

Պարզվում է, որ նրա կինը՝ Յաննի Ապելը, որի հետ  Սևակը ծանոթացել է  Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում ուսանելու տարիներին, երկար ժամանակ թաքցրել է երեխաներից՝ Շամիրամից և Լևոնից Հայոց մեծ եղեռնի զոհ դարձած նրանց հոր՝ Ռուբեն Սևակի մահվան պատճառը:

Միայն տարիներ անց է Շամիրամ Չիլինկիրեանը պարզում  իրական եղելությունը հոր մահվան հետ կապված: Մայրը նրանց հայտնել էր միայն, որ Սևակը հայտնի բանաստեղծ է եղել, իսկ նրա մահվան պատճառները չի մանրամասնել՝ փորձելով խնայել երեխաներին և նրանց մեջ չսերմանել զոհի և որբի հոգեբանությունը:

Փախուստ…

Սևակի կնոջը երկու երեխաների հետ հաջողվել է փախչել Շվեյցարիա՝ Գերմանիայի դեսպանի օգնությամբ: Շամիրամն այդ ժամանակ մեկ տարեկան է եղել, իսկ Լևոնը՝ երեք: Ցավալի է, որ Շամիրամը երբեք չի տեսել հորը. երբ ծնվել է, հայրն արդեն ձերբակալված է եղել:

Յաննին մեղադրում է իր հայրենակիցներին ցեղասպանության ժամանակ Թուրքիային հանցակից լինելու գործում: Հրաժարվում է Գերմանիայի քաղաքացիությունից և 1918 թվականին ստանում է նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երեխաների հետ երբեք գերմաներեն չի խոսում և այլևս չի այցելում Գերմանիա:

Հատկանշական է, որ Շամիրամ Սևակն իր ամբողջ կյանքի ընթացքում Գերմանիայում չի եղել, չնայած որ կիսով չափ գերմանուհի է:

Փրկարար Փարիզը…

Յաննի Ապելը բնակություն է հաստատում Փարիզում: Ֆրանսիայում ապրելու տարիներին ընտանիքը մի օր տեղեկանում է, որ տեղի հայկական եկեղեցի է այցելելու Կոմիտասը: Յաննին երեխաների հետ գնում է Վարդապետի հետ հանդիպման և ներկայացնելով երեխաներին՝ ասում է.

«Ռունեն Սևակի զավակներն են…»:

Յաննի Ապելը Շամիրամի և Լևոնի հետ

Իրականությունն իմանալուց հետո Շամիրամը սկսում է ակտիվ գործունեություն ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարում: Նա մի քանի անգամ այցելում է Հայաստան: Ներկա է գտնվում Ռուբեն Սևակի անվան դպրոցում բանաստեղծի կիսանդրու բացմանը:

Իսկ Էջմիածնում 2013 թվականին բացվում է նաև Ռուբեն Սևակի կյանքին ու գործունեությանը նվիրված թանգարան, որի ծախսերը հոգում է նրա զարմիկ Հովհաննեսը։

Հատկանշական է, որ Շամիրամը իր կյանքի ամենամեծ ճշմարտությունը պարզել է միայն 76 տարեկանում, բայց դա նրան չի խոչընդոտել, որ ամբողջ թափով նվիրվի հոր և Եղեռնի զոհերի հիշատակի պահպանմանը:

Շամիրամ Սևակ

Շամիրամ Սևակը կյանքից հեռացավ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին, 102 տարեկանում, Նիցում: 

Աղբյուրներ՝ horizonweekly.ca, armenpress.am arevelk.am, auroraprize.com

Կարդացեք նաև և հետևեք հայկական ամենամշակութային Insagram-ին


QUIZ. Գուշակիր հեղինակին

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Չարլզ Բուկովսկի

Տաղանդի մութ կողմերը. Անդերսեն,Դիքենս, Տվեն

Ռուբեն Սևակ և Յաննի Ապել. մի սիրո պատմություն

Տարօրինակ Էդգար Պոն…

Եղեռնի 105-րդ տարելիցին 105 ռոյալ Ծիծեռնակաբերդում

Ռուբեն Սևակ [նամակ կնոջը]

Հայտնի գրողների սիրո խոստովանությունները

Բրոդսկին ասել է… [մաս 2]

Շառլ Բոդլերն ասել է…

Կհրապարակվեն Սելինջերի չհրապարակված գործերը