Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ - VNews

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

2ac770699761c29c2ff9e7c26b69c77c 4 min min - Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Մարդկանց մեծամասնության համար Շառլ Պեռոն հայտնի հեքիաթասաց է, չնայած իրականում նրա գրական զբաղվածության շրջանակները շատ-շատ ավելի լայն էին: Նա և՛ տաղանդավոր քննադատ էր, և՛ հոյակապ բանաստեղծ, որը ստեղծում էր լուրջ, խորը գործեր: Ճիշտ է, վերոնշյալ կարգավիճակներում նա պակաս հայտնի է, իսկ այ Շառլ Պեռոյի հեքիաթները տարածվել են ամբողջ աշխարհում ՝ թարգմանվելով տասնյակ լեզուներով:

Այս կանդրադառնանք հետաքրքիր ու քիչ հայտնի փաստերին՝ հեքիաթագրի մասին: 

Ապագա բանաստեղծի և հեքիաթասացի հայրը փարիզյան հայտնի դատավոր էր:

Պեռոն երկվորյակ եղբայր ուներ, բայց վերջինս մահացավ վեց ամսական հասակում: Ընդհանուր առմամբ, նա ուներ ևս չորս ավագ եղբայրներ և քույրեր:

Երիտասարդության տարիներին Շառլը սովորում էր քոլեջում, բայց այդպես էլ չավարտեց այն` կիսատ թողնելով ուսումը:

Ժամանակին նա աշխատում էր որպես փաստաբան, իսկ այնուհետև՝ եղբոր գրասենյակում, որպես գործավար: Փաստաբանի կարգավիճակում նա մնացել է շուրջ հինգ տարի:

Շառլ Պեռոյի առաջին աշխատանքը «Տրոյի պատերը կամ բուրլեսկի ծագումնաբանությունը» բանաստեղծությունն էր, որը նա գրել է 15 տարեկանում:

Շառլի եղբայր Կլոդը հայտնի ճարտարապետ էր: Նա նույնիսկ մասնակցել է Փարիզի Լուվրի ճակատային մասի աշխատանքներին:

Շառլ Պեռոն մասնագիտությամբ իրավաբան էր, 1663–95 թվականներին եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի քարտուղարը, 1621 թվականից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Պեռոյի հեքիաթների բնօրինակները մի քանի անգամ խմբագրվել են, քանի որ սկզբում դրանք պարունակում էին բավականին շատ արյունոտ մանրամասներ:

Ունենալով ազդեցություն բարձր հասարակության շերտում ՝ նրա խոսքը մեծ կշիռ ուներ ֆրանսիական արքա Լուի XIV- ի քաղաքականության մեջ՝ արվեստի նկատմամբ:

Շառլ Պեռոյի հայտնի հեքիաթները տպագրվել են նրա որդու մակագրությամբ, որը վերցրել է Պիեռ դ’Արմանկուր կեղծանունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հենց Շառլն է նրանց մեծամասնության հեղինակը, բայց նա այդ միջոցին էր դիմել՝ թույլ տալով, որ իր որդին որպես գրող մուտք գործի գրական աշխարհ:

Պեռոն հռչակվել է «Սագ մայրիկիս հեքիաթները կամ Անցած ժամանակների պատմություններ ու հեքիաթներ՝ խրատներով»  ժողովածուով, որտեղ զետեղել է 8 հեքիաթ, ժողովածուն հրատարակել է 19-ամյա որդու՝ Պեռո դ’Արմանկուրի անունով։

1697 թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց հեքիաթների ժողովածուն, Շառլ Պեռոն 69 տարեկան էր, իսկ նրա որդին՝ 17։ Այդ օրվանից սկսած չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Ի՞նչն է դրդել Պեռոյին անելու այդ քայլը։ Արդյո՞ք իր ծերունական հասակից անհարմար զգալը։ Կամ, գուցե, հայր ու որդի, որ սովորություն ունեին գիշերային երկար ժամեր անցկացնելու միասին, հենց այդ ժամերին էլ միասի՞ն էին ստեղծում իրենց հերոսներին…

Պեռոն համոզված էր, որ ողբերգական րոպեներն անհրաժեշտ են երեխաների դաստիարակության համար։ Որքա՜ն մեծ ապրումներ են ունենում երեխաները Կարմիր գլխարկի, Մոխրոտի կամ մյուսների համար։

Գրողի որդին ձերբակալվել և դատապարտվել է՝ ծեծկռտուքի ընթացքում մարդ պատահաբար սպանելու մեջ: Շառլ Պեռոն, իր ազդեցության շնորհիվ, կարողացավ նրան դուրս հանել բանտից և ուղարկել բանակ ՝ դատապարտող հասարակությունից հեռու, բայց շուտով նրա որդին զոհվեց մարտերից մեկում:

Ամուսնության ընթացքում գրողն ունեցավ երեք որդի և մեկ դուստր:

Ինքը ՝ Պեռոն, իր ծերության տարիներին, բազմիցս ասում էր, որ ավելի լավ կլիներ, եթե նա երբեք չզբաղվեր հեքիաթներ գրելով, քանի որ, իր խոսքով, դրանք կործանեցին նրա կյանքը:

 


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին