Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները - VNews

Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

լավ - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տաղանդավոր լուսանկարիչ Քեյթ Բարրիի աշխատանքները:

Քեյթի մասին շատերը չգիտեն, բայց նա Շառլոտ Գենսբուրի քույրն էր՝ Ջեյն Բիրկինի և կոմպոզիտոր Ջոն Բարրիի դուստրը: Քեյթը լույս աշխարհ էր եկել 1967 թ. Լոնդոնում: Նա 3 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվեցին և աղջիկը մոր հետ տեղափոխվեց ապրելու Ֆրանսիա: Միայն 10 տարի անց, երբ Բիրկինը բաժանվեց Սերժ Գենսբուրից, Քեյթը հանդիպեց հորը:

Քեյթը դեռ մանկուց միշտ ուշադրության կենտրոնում էր և նա երբեք սիրո պակաս չի զգացել: Արդեն 90-ականներին աղջիկը սկսեց լուրջ հետաքրքրվել լուսանկարչությամբ: «Դեռ մանկուց ես շատ էին լուսանկարում, գուցե դրանով էր պայմանավորված լուսանկարիչ դառնալու ընտրությունս: Թույլ տալ, որ դիմացինդ լուսանկարի քեզ, նշանակում է վստահել և հույսդ նրա վրա դնել, իսկ ես այդպիսին չեմ, այդ իսկ պատճառով էլ լուսանկարում եմ: Տեսախցիկն ինձ համար տխրությունից փախչելու միջոց էր», – ասել է Քեյթը:

Երկար ժամանակ Քեյթը կախվածություն ուներ թմրանյութերից, սակայն քաջ գիտակցում էր, որ իր կյանքն իր ձեռքերում է և լուրջ որոշում է կայացնում. Քեյթը բուժվում է, իսկ ավելի ուշ հիմնում է բարեգործական կազմակերպություն, որն օգնում էր բոլոր նրանց, որոնք ցանկանում են ձերբազատվել թմրանյութերի կախվածությունից:

Հենց ընտանեկան կապերի օգնությամբ էլ Բարրին կարողացավ մուտք գործել հայտնիների կյանք և լուսանկարել նրանց: Բարրիի նկարները շատ բնական են և անկեղծ, քանի որ նրան վստահում էին, նա շատ անմիջական էր իր մոդելների հետ: Պետք է շեշտել, սակայն, որ հիմնականում Քեյթն իր լուսանկարներում պատկերում էր կանանց:
Բարրիի աշխատանքները զարդարում էին Cosmopolitan, Elle, Le Figaro Madame, Paris Match և Vogue ամսագրերը: Բացի այդ նա աշխատում էր Lipton Tea, Pierre Cardin և Dior Perfumes ընկերությունների համար:

Քեյթ Բարրին ինքնասպան է եղել 2013 թ. դեկտեմբերի 11-ին՝ Փարիզում:

Ահա նրա լավագույն լուսանկարներից մի քանիսը:

 

Բենջամին Բիոլեյ 

1 7 960x653 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Կատրին Դենյով

2 6 960x757 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Ջեյն Բիրկին

1111 960x780 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Սոֆի Մարսո4 5 960x1200 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Վալերիա Բրունի Տեդեսկի և Մարիսա Բրունի

5 4 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Էմմանուել Բեար

6 3 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Հելենա Բոնեմ Քարթեր7 5 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Մոնիկա Բելուչի8 3 960x1193 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Սոնյա Ռիկել

9 2 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Կատրին Դենյով10 4 960x1335 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Վանեսա Պարադի

11 3 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Ռաֆաել12 3 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարներըՍոֆիա Կոպպոլա

23 1 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Քեյթ Բարրի, ինքնադիմանկար

13 3 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Շառլոտ Գենսբուր

14 3 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Շառլոտ Գենսբուր և Իվան Ատալ

15 2 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Մոնիկա Բելուչի16 2 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Տոմա Դյուտրոն և Ֆրանսուազա Արդի

17 2 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Իզաբել Հյուպպեր և Էմմանուել Բեար

18 1 960x1218 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարներըԼետիցիա Կաստա

19 3 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Բեատրիս Դալ

20 3 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Շառլոտ Գենսբուր 21 1 960x1200 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Ֆրանս Գալ22 2 960x960 - Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Աղբյուր՝ cameralabs.org 


Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին

5 փաստ Մոնիկա Բելուչիի դստեր մասին

«Անտանելի» գրավիչ կանանց ոսկե կանոնները

Մոնիկա Բելուչի-Վենսան Կասել. ատելությունից սեր և հակառակը

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Մարչելո Մաստրոյանի

Պատմության առաջին լուսանկարները…

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Հելենա Բոնեմ Քարթերը և “Stranger Things” սերիալի աստղ Միլի Բոբի Բրաունը կնկարահանվեն Շերլոկ Հոլմսի քրոջ մասին պատմող սերիալում

Տեղի ունեցավ “ArmAs Wine & Jazz” ամենամյա փառատոնը (լուսանկարներ)