Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ - VNews

Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

lusankarba - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

Դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում հույն փիլիսոփա Արիստոտելը նկատել էր, որ եթե լույսը ներս է թափանցում մութ սենյակ նեղ բացվածքի միջով, ապա առարկաները հակառակ կողմում արտապատկերվում են փոքրացված և շրջված դիրքով: Այդուհանդերձ, աշխարհի առաջին լուսանկարն արվեց ավելի քան երկու հազարմյակ անց՝ 1826 թվականին՝ Ժոզեֆ Նիեպսի կողմից. վերջինիս փորձերի արդյունքում ստացվեց «Տեսարան պատուհանից» նկարը: Իսկ առաջին գունավոր լուսանկարն էլ հայտնի է որպես «Շոտլանդկա ժապավեն»` արված  1861 թվականին անգլիացի ֆիզիկոս  Ջեյմս Քլերկ Մաքսվելի կողմից:

Այսօր առանձնացրել ենք լուսանկարներ, որոնք ստանալու համար հեղինակներն առանձնակի ջանքեր չեն թափել, սակայն դրանք մտել են պատմության մեջ, քանի որ դրանց մեջ ինչ-որ բան այն չէ…

Ամենաառեղծվածային լուսանկարները

30eaa 1 - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին սպանված էր, դեպքից հետո քննիչների ուշադրությունը գրավեց մի առեղծվածային կին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները երկար ժամանակ փնտրում էին այդ կնոջը… սակայն ապարդյուն: Կինն այդպես էլ չգտնվեց, իսկ լուսանկարը դասվեց աշխարհի ամենաառեղծվածայինների շարքին։

a0379 - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

Այս լուսանկարի գլխավոր հերոսը մի անհայտ օբյեկտ է։ Մեր օրերում նման բանը սովորական կլիներ. չէ՞ որ բազմաթիվ երկրներ իրենց արբանյակներն են ուղարկում տիեզերք, սակայն… այս անհասկանալի օբյեկտի առաջին լուսանկարն արվել է դեռևս 1960 թվականին, հետևաբար այն չէր կարող լինել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԽՍՀՄ-ի, ո’չ էլ մեկ այլ երկրի արբանյակ: 1960 թվականից ի վեր օբյեկտը մերթընդմերթ հայտնվում է. այն ամենաշատը լուսանկարել են «NASA STS 88» առաքելությունն իրագործելիս:

4b7c0 - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

Այսօր ամենազոր ֆոտոշոփի տարրական հմտություններին տիրապետող ցանկացած մեկը կարող է նման լուսանկար ստանալ։ Այո, առաջին հայացքից թվում է, թե այն ուղղակի ֆոտոշոփի արդյունք է, սակայն ամեն ինչ փոխվում է՝ իմանալով, որ «ակնթարթը» ֆիքսվել է դեռևս 1965 թվականին… Դիմավորեք՝ «իսկական ծովային հրեշ»։

19 1 - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

Իսկ այստեղ բարդ է որևէ տարօրինակ բան գտնելը, եթե իհարկե չիմանանք լուսանկարի պատմությունը. սա Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցների խմբակային լուսանկարն է: Վերևի շարքում՝ նավի անձնակազմի անդամներից մեկի հետևում երևում է ևս մեկը. բանն այն է, որ ըստ նավախմբի անդամների վերոնշյալ անձնավորությունը իրենց մեխանիկ Ֆրեդի Ջեքսոնն էր, որը մահացել էր լուսանկարն անելուց երկու օր առաջ: Հմմ, մի՞թե ուրվականներն, իսկապես, գոյություն ունեն։

c68e1 - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

Բրիտանացի Ջիմի Տապլտոնի ամուսինները, 1964-ին, շրջելով Սոլուեի Ֆերտի ծովածոցում, լուսանկարեցին իրենց 5-ամյա դստերը: Հետո միայն նրանք նկատեցին, որ հետևում պատկերվել է տիեզերագնացի նման ինչ-որ մեկը: Շտապենք տեղեկացնել, որ փորձաքննությունն ապացուցեց՝ լուսանկարի հետ որևէ միջամտություն տեղի չի ունեցել։

53289 - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

1928 թվականին Չապլինի ֆիլմերից մեկի ցուցադրման ընթացքում հայտնվում  է մի կին, որը ականջի մոտ պահում է բջջային հեռախոսին շատ նման մի սարք. կրկնենք՝ 1928 թվականին… կինոռեժիսոր Ջորջ Կլարկը համարում է, որ այս կադրերը ժամանակի մեջ ճամփորդողների առկայության ապացույցն են:

d38c9 - Շատ առեղծվածային. լուսանկարներ, որոնցում մի բան այն չէ

1907 թվականին մի քանի դասախոսներ, ուսանողներ և գիտնականներ սկսեցին ուսումնասիրել անհասկանալի մի երևույթ, որը ստացել էր «Հեսդալենի լույսերը» անվանումը: Մինչ օրս որև գիտական փաստ չկա, թե ինչ լույսեր են արտացոլվել այս նկարում։

 

 

 


6 զարմանալի պատմություններ, որոնք թաքնվում են Ջոն Լենոնի լեգենդար լուսանկարների հետևում

Ֆոտոշարք. որպես աստղ և այնպես՝ ինչպես կան

Մոնրոյի հազվագյուտ կադրերը՝ առանց դիմահարդարման

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Աշխարհի ամենակրեատիվ ֆոտոնախագծերից 10-ը

Էջմիածինը արխիվային լուսանկարներում

Լուսանկարներ, որ չեք հավատա, բայց ֆոտոշոփի արդյունք չեն

Արձակուրդներ Վենետիկում. 1950-ականներ

Երեխաների և կենդանիների ընկերության մասին

Անձնագրի հավես նկա՞ր. հնարավոր է

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

«Ոչ» հարսանեկան լուսանկարներ Իեն Ուելդոնից

Լուսնի մասնակի խավարում 2019. Լուսանկարներ

Վիմ Վենդերս. մոլագար լուսանկարիչը

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)