-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բժշկության պատմությունը հետաքրքիր ճանապարհ է, որը մարդկությունն անցել է՝ փնտրելով առողջության ու երկարակեցության գաղտնիքները: Հնագույն ժամանակներից մարդիկ ուղիներ են փնտրել: Այսօր բժշկությունը մեծ ձեռքբերումների է հասել: Ստորև կներկայացնենք հետաքրքրաշարժ փաստեր՝ բժշկության պատմությունից:
1.Տարածված վարկած կա, որ դեղահաբերի օգտագործման չարաշահումը լի է բացասական հետևանքներով: Չհերքելով ու չհաստատելով այդ վարկածը՝ նշենք. որ աշխարհում ամենաշատ դեղահաբերը օգտագործել է Զիմբաբվեի մի բնակիչ: Վերջինս, բուժման 21 տարիների ընթացքում, օգտագործել է ուղիղ 565,939 դեղահաբ:
2. Ամեն տարի բժշկական միջամտության արդյունքում մահանում է շուրջ 225 000 հիվանդ: Նրանցից 106 000-ը մահանում է փաստաթղթորեն հաստատված բժշկական դեղամիջոցներից: Մյուս՝ 119 000-ը մահանում է բժշկական անձնակազմի անփութության հետևանքով:
3. Ի դեպ, մահացության հիմնական պատճառների ցանկում բժշկական անփութությունը գրավում է 5-րդ հորիզոնականը:
4.Սրտի աշխատանքի ամենաերկարատև դադարը գրանցվել է նորվեգացի Յան Ռեվսդալի մոտ: Դեկտեմբերյան ցրտին, ձկնորսություն անելու ընթացքում նա ընկել է նավից, նրա մարմնի ջերմաստիճանը կազմել է 24 աստիճան ու Ռեվսդալի սրտի աշխատանքը կանգնել է ուղիղ 4 ժամով: Այնուհետր ուշքի է եկել՝ շնչառական ապարատին միացվելուց հետո:
5. 42-ամյա մի կին դիմում է բժիշկներին՝ գանգատվելով, որ թեթև ցավեր ունի որովայնի շրջանում: Արդյունքում կնոջ ստամոքսից հանում են 2 533 օտար մարմին, որոնցից միայն քորոցների թիվը կազմում էր 947:
6.Ամենամեծաթիվ վիրահատությունները տարել է Ամերիկայի բնակիչ Չարլզ Իենսենին. 1954-1994 թվականների ընթացքում վերջինս ենթարկվել է 970 վիրահատության, որոնց ընթացքում նրա մարմնից հեռացրել են նորագոյացություններ:
7. Ի դեպ, աշխարհի ամենաերկար վիրահատությունը տևել է շուրջ 96 ժամ: Մինչև վիրահատությունը, հիվանդ կնոջ օրգանիզմը 280 կգ էր, մինչդեռ վիրահատությունից հետո նրա քաշը դարձավ 140 կգ:
8. Ամենածանր բանը, որ հանել են մարդու ստամոքսից եղել է… 2.35 կիլոգրամանոց մազերի փունջը: Պարզվում է՝ գոյություն ունի մի հիվանդություն, որի առկայության դեպքում մարդը մազ է ուտում:
9. Աշխարհում ամենաշատ ներարկումներն ընդունել է Մեծ Բրիտանիայի բնակիչ Սեմուել Դեվիդսոնը. վերջինս, իր ողջ կյանքի ընթացքում ընդունել է մոտ 80,000 ինսուլինային ներարկում:
10.1994 թվականի փետրվարի 23-ին Կանադայի 2-ամյա բնակչուհի Կարլա Կոզոլոֆսկին ռեկորդային ցածր՝ 14.2 աստիճան ջերմաստիճանով տեղափոխվում է հիվանդանոց: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ երեխան երկու ժամ մնացել էր -22 աստիճան ցրտի պայմաններում… բժիշկներին հաջողվում է փրկել փոքրիկի կյանքը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո