Շայա Լեբաֆի մասնակցությամբ 5 ֆիլմ - VNews

Շայա Լեբաֆի մասնակցությամբ 5 ֆիլմ

լեբաֆ - Շայա Լեբաֆի մասնակցությամբ 5 ֆիլմ

Շայա Լեբաֆը ծնվել է 1986 թ. հունիսի 11-ին Կալիֆորնիայում, ԱՄՆ:
Դերասանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Տրանսֆորմերները/Transformers», «Նիմֆոմանուհին/Nymphomaniac: Vol. I», «Կեղտոտ խաղերը/The Company You Keep» ևն:

Այա դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ:

1. Ամենահզոր խաղը/Триумф/The Greatest Game Ever Played, 2005

ռեժ.՝Բիլ Փեքսթոն
դերերում՝Մարնի ՄաքՓայլ, Սթիվեն Դիլեյն ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում նախորդ դարասկզբին: 1913 թ. անցկացվեց գոլֆի պատմության  ամենահայտնի “US Open” առաջնությունը, որը ցնցեց շատ շատերին: Հասարակ և ոչ մի բանով աչքի չընկնող 20-ամյա Ֆրենսիս Ուիմեն հեշտությամբ պարտության մատնեց հակառակորդին՝ անհաղթելի չեմպիոն Հարի Վարդոնին: Այն ինչ տեղի ունեցավ բառերով անհնար էր նկարագրել, սակայն ականատեսները երբեք չեն մոռանա այդ օրը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Կոնստանտին/Константин: Повелитель тьмы/Constantine, 2005

ռեժ.՝Ֆրենսիս Լոուրենս
դերերում՝ Կիանու Ռիվզ, Ռեյչել Վայս ևն

1988 թ. “Hellblazer” կոմիքսների գրքի հիման վրա էկրանավորված ֆենթըզի ժանրի այս ֆիլմը պատմում է Ջոն Կոնստանտինի մասին, որը երկար ժամանակ անց է կացրել դժոխքում, սակայն հետ է վերադարձել: Օրհնություն, թե՞ անեծք. Կոնստանտինն ունակ է տարբերակել չարը բարուց և սուտը՝ ճշմարտությունից: Կոնստանտինն ինքնասպանության փորձ է անում, քանի որ հոգնել է այդ տեսակ կյանքից, սակայն իր կամքին հակառակ հարություն է առնում և այժմ նա պետք է պայքարի չարի դեմ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

3. Անհանգստություն/Паранойя/Disturbia, 2007

ռեժ.՝ԴիՋեյ Կարուզո
դերերում՝Սարա Ռեմեր, Քերի-Էնն Մոս ևն

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Քեյլի կյանքը նման է դրախտի. համերաշխ ընտանիք, գեղեցիկ տուն, մի խոսքով այն ամենը, ինչ հարկավոր է երջանիկ լինելու համար: Սակայն մի չարաբաստիկ օր ավտովթարի արդյունքում Քեյլի հայրը մահանում է և երիտասարդի կյանքը վերածվում է իսկական մղձավանջի: Քեյլի համար դժվար ժամանակներ են, նա նաև դպրոցում անախորժություններ ունի …

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

4. Անօրենություն/Самый пьяный округ в мире/Lawless, 2012

ռեժ.՝Ջոն Հիլքոութ
դերերում՝Թոմ Հարդի, Ջեյսոն Քլարկ, Ջեսիքա Չեսթեյն ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում նախորդ դարի 20-30-ականներին ԱՄՆ-ում: Բոնդուրանտ եղբայրները զբաղվում են այդ ժամանակահատվածի համար արգելված գործունեությամբ, այն է՝ սպիրտային խմիչքների առքուվաճառքով: Կրտսեր եղբայրը ՝ Ջեքը հույս ունի, որ այս գործունեության արդյունքում շատ գումար կվաստակի և տպավորություն կթողնի սիրելիի՝ Բերտայի վրա. նրան միայն աղջիկն է հետաքրքրում: Միջնեկ եղբայրը վստահ չէ, որ այս գործունեությունն իրենց օգուտ կբերի և միայն ավագ եղբայրը՝ Գովարդն է պատրաստ ամեն ինչի, որ ընտանեկան բիզնեսը բարգավաճի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

5. Վտանգավոր պատրանք/Опасная иллюзия/The Necessary Death of Charlie Countryman, 2013

ռեժ.՝ Ֆրեդրիկ Բոնդ
դերերում՝ Ռեյչել Վուդ, Մադս Միքելսեն ևն

 Ֆիլմի գլխավոր հերոսը Չարլի Քանթրիմենն է, ով դժգոհ է իր միապաղաղ,անհետաքրքիր և մռայլ կյանքից: Չարլին իր փրկությունը գտել է դեղահաբերի մեջ, դրանց միջողով նա կտրվում է արտաքին աշխարհից: Դեղահաբերի ազդեցության տակ մի օր Չարլիին այցելության է գալիս իր հանգուցյալ մայրը և խորհուրդ տալիս որդուն մեկնել Բուխարեստ: Չարլին չի հասկանում՝ ինչ նկատի ուներ մայրը, և ինչու հենց Բուխարեստ, բայց հետաքրքրությունից դրդված մեկնում է Ռումինիա:
Այնտեղ Չարլին հանդիպում է իր կյանքի սիրուն՝ գեղեցկուհի Գաբիին: Սակայն Գաբին տեղի հանցագործ աշխարհում կարևոր տեղ և նշանակություն ունեցող Նիգելի սիրուհին է: Չարլին ամեն բան կանի, որ հասնի սիրելիին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

 


Կիանու Ռիվզ. ողբերգական սեր

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

Դիտել հունիսին կինոթատրոնում

«Մատրիցան» վերադառնում է

Դիտել մայիսին կինոթատրոնում

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Հայտնիներն առանց դիմակների՝ էնդրյու Ուոկերի օբյեկտիվում

Էնի Լեյբովիցի լավագույն լուսանկարները

“BAFTA 2019”-ի հաղթողները

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրվածների նախաճաշը (լուսանկարներ)

«ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա 2019»-ի հաղթողները

«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության հաղթողները

Կինոյի պատմության ամենախճճված սյուժեով ֆիլմերը [մաս 1]