Շեքսպիրյան ժամանակները՝ գրողի պիեսների վկայությամբ... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Շեքսպիրյան ժամանակները՝ գրողի պիեսների վկայությամբ…

Vnews-ը ձեզ է ներկայացնում մեծանուն դրամատուրգ Շերքսպիրի ժամանակներն ու բարքերն՝ իրենց ամբողջ հմայքով: Ի՞նչ միջավայրում է ապրել ու ստեղծագործել գրողն, որի պիեսները մինչ օրս չեն իջնում բեմերից՝ ստորև:

Շեքսպիրյան ժամանակներ

Անկողին կիսել

Եթե վերոնշյալ արտահայտությունն այսօր անպայման սեքսուալ ենթատեքստ ունի, ապա շեքսպիրյան ժամանկներում անկողին էին կիսում հեռավոր բարեկամներն ու անգամ նույն սեռի անծանոթները: Մահճակալներն այդ տարիներին թանկ ունեցվածք էին համարվում: 

Այսպիսով «Օթելլո» ողբերգության մեջ Յագոն պատմում է, իբր թե Կասսիոյի հետ պառկած է եղել մահճակալին, վերջինս՝ սովորություն ունենալով քնած ժամանակ խոսելու ու գաղտնիքներ պատմելու, երազում դիմում է Դեզդեմոնային՝ ասելով, որ նրանք պիտի թաքուն պահեն իրենց սերը: Յոգոյի խոսքերով այդ բառերից հետո Կասսիոն ամուր բռնում է իր ձեռքն ու սկսում կրքոտ համբուրել:

Էլիզաբեթ թագուհու տարիներին թատրոններում հոմոսեքսուալ երանգն առանց այդ էլ շատ էր.  բոլոր դերերը՝ անկախ հերոսի սեռից, խաղում էին արական սեռի դերասանները: Իսկ այստեղ միասեռական սիրո նմանվող տեսարանը Դեզդեմոնային վատաբանելու նպատակ ունի:

Հեղինակի մեկ այլ՝ «Տասներկուերորդ գիշերը» պիեսում հիշատակվում է «ուեռյան մահճակալ»-ը. դրա վրա կարող էին տեղավորվել միաժամանակ 24 մարդ:

Բարդ սանրվածքներ տղամարդկանց համար

Ո՞րն է ժամանակակից տղամարդու ամենաբարդ սանրվածքը. հավանաբար «պոչիկը»: Շեքսպիրյան ժամանակներն ավելի բարդ էին տրվում տղամարդկանց: 

Հեղինակի «Վերոնացի երկու ազնվական» կատակերգության մեջ Ջուլիան, որը սիրահարված է Պրոթեին, որոշում է փնտրել Վերոնան լքած սիրելիին Միլանում ու քննարկում է աղախնի հետ՝ ինչպես պատրաստվել այդ ճանապարհորդությանը:  Այս զրույցի ընթացքում Ջուլիան, որը պատրաստվում է տղամարդու կերպարանքով մեկնել, նշում է, որ հարկ չկա մազերը կտրելու, և նկարագրում այդ տարիների տղամարդկանց յուրատեսակ բարդ սանրվածքը, ինչը պատրաստվում էր կրկնօրինակել:

Գլխավոր հերոսի բարդ սանրվածքի մասին խոսվում է նաև «Համլետ»-ում: Ուրվականը պատմում է որդուն իր անդրշիրիմյան տառապանքների մասին՝ հիշատակելով Համլետի ՝ թելերով կապկպված, միահյուսված գանգուրները: Հետագայում Օֆելյան՝ հիշելով թե ինչպիսին էր Համլետը մինչև Էլսինորի տխրահռչակ դեպքերը, նշում է գլխավոր հերոսի բարձր ճաշակի մասին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Համլետը ժամանակի ամենանորաձև սանրվածքներն էր կրում:

Ատամի մաքրիչներ

Այդ տարիներին նշանավոր մարդկանց շրջանակներում ընդունված էր միշտ ատամի մաքրիչ ունենալ ու բոլորի աչքի առաջ օգտագործել այն: Եվ խոսքն ամենևին էլ մեր պատկերացծրած բարակ, փայտե ատամի մաքրիչների մասին չէ, այլ՝ 

Ատամի մաքրիչներն այդ տարիներին համարվում էին լավ դաստեարակության նշան: Ի դեպ, դրանցից օգտվում էին հասարակական վայրերում, անծանոթների աչքի առաջ: «Ջոն արքա» պատմական պիեսում անգլիական թագավոր Րիչարդի անօրինական որդին՝ Բաստարդը, իր փոքր եղբորից ասպետական կոչում ստանալուն պես, սկսում է երազել իր ապագա պատվավոր կյանքի մասին: Նա պատկերացնում է, թե ինչպես է իրեն այցելում ինչ-որ օտարազգի ազնվական՝ սեփական ատամի մաքրիչով, իսկ հենց ինքը՝ Բաստարդը ատամները մաքրելով զրուցում է հյուրի հետ: Վերջինս էլ ասում է, որ ամբողջությամբ Բաստարդի տրամադրության տակ է, և կկատարի այն ամենը, ինչ նա կասի:

Այս սովորույթը, որը հասել է Անգլիա ֆրանսիայից, տարածված է եղել նաև Իսպանիաում, որտեղ ատամի մաքրիչները նաև հարստության խորհրդանիշ էին:

 Տես նաև՝ 

 

Աղբյուրը՝ arzamas.academy