Շերի տղամարդիկ. Էրիկ Քլեփթոնից մինչև Թոմ Քրուզ - VNews

Շերի տղամարդիկ. Էրիկ Քլեփթոնից մինչև Թոմ Քրուզ

Օսկար, Գրեմմի, Էմմի և Ոսկե Գլոբուս. թվում է՝ Շերը հասցրել է ստանալ բոլոր հնարավոր մրցանակները: Ամերիկահայ երգչուհուն հաճախ անվանում են «փոփի աստվածուհի», նա արդեն 7 տասնամյակ է՝ չի իջնում մեծ բեմերից և շարունակում է հիացնել երկրպագուներին, այդ թվում, իհարկե, նաև տղամարդկանց:

Տղամարդիկ իմ կյանքում եղել են Կլեոպատրայից մի փոքր ավելի քիչ…

Այս մասին առանց սուտ համեստության հայտնել է Շերը: Իսկապես, նրա անձնական կյանքը պակաս բուռն չի եղել, քան ստեղծագործականը: Շերը միայն պաշտոնապես ամուսնացել է 2 անգամ, իսկ սիրելիներն անհամամեմատ ավելի շատ են եղել:

Սոննի Բոնո

16 տարեկանում Շերը լքել է հայրական տունը Հոլիվուդը գրավելու ցանկությամբ և ծանոթացել երգիչ ու պրոդյուսեր Սոննի Բոնոյի հետ: հենց այս հանդիպումն էլ սկիզբ է դարձել Շերի թե՛ առաջին ամուսնական, թե՛ ստեղծագործական կյանքի: Նրանք սկսել են հանդես գալ դուետով՝ «Սոննի և Շեր», ինչն էլ երգչուհուն ճանաչում է բերել: Հենց այս ամուսնությունից է Շերն ունեցել իր դստերը՝ Չեստիտիին, որը հետագայում սեռափոխության վիրահատության է դիմել:

60-ականների կեսերին Շերը սկսել է իր անհատական կարիերան և հաջողել, այն դեպքում, երբ ամուսնու հետ նրանց դուետի հաջողությունը գնալով մարում էր: 10 տարի անց Շերը և Սոննին բաժանվել են:

                                                                                                                  Շեր և Սոննի Բոնո

Գրեգգ Օլմեն

Երգչուհու երկրորդ ու այս պահի դրությամբ վերջին ամուսինը նույնպես երաժշտական ասպարեզից էր: Շերը հանդիպել է The Allman Brothers բլյուզ-խմբի երաժիշտին, երբ վերջինս փորձում էր սկսել իր անհատական կարիերան: Գրեգգը 2 տարով փոքր էր երգչուհուց: Օլմենը և Շերը ամուսնացել են երգչուհու բաժանումից ուղիղ 3 օր անց և պսակադրությունից ընդամենը 9 օր անց Շերը բաժանման դիմում է ներկայացրել, որի պատճառը Գրեգգի ալկոհոլային ու թմրանյութային կախվածությունն էր: Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց. որոշ ժամանակ անց նրանք կրկին ամուսնացան և որդի ունեցան:

 

Ջին Սիմոնս

Յուրահատուկ քնքշությամբ է Շերը հիշում Ջին Սիմոնսի հետ սիրավեպը: Հայտնի Kiss խմբի բաս-կիթառահարը երգչուհուց փոքր էր 3 տարով:

«Նա իմ առաջին սերն էր, ես խելագարվում էի նրա համար: Սակայն մենք ստիպված էինք թաքցնել այդ հարաբերությունները. չէ՞ որ Kiss խմբի երկրպագուհիներն ինձ չէին ների Շերի հետ սիրավեպը: Նա այդ ամենը հասկանում էր: Նրա հոգին մաքուր է, Շերը երբեք ոչ ոքի հանդեպ ոչ մի վատ բան չի արել»,-հիշում է Սիմոնսը: Արդյունքում այս կարճատև բայց վառ սիրավեպից մնաց Շերի Hell On Wheels երգը, որը երգչուհին գրել է Սիմոնսից ոգեշնչված:

Շեր և Ջին Սիմոնս

80-ականնե՜ր, սերե՜ր

Օլմենի հետ բաժանումից հետո Շերն այլևս չի ամուսնանում: Երգչուհուն գրավում էին ավելի երիտասարդ աստղերը: Շերի 80-ականների սերերի շարքում են հայտնվել Վել Քիլմերը, Էրիկ Քլեփթոնը, Մարկ Հադսոնը, Ռեյ Լիոտտան:

                              Շեր և Վել Քիլմեր                                                                                                   Շեր և Էրիք Քլափթոն

Թոմ Քրուզ

40-ամյա Շերի գրավչությանը չդիմակայեց նաև 23 ամյա Թոմ Քրուզը: Զույգը հանդիպել է Սպիտակ տան ընդունելության ժամանակ, երբ Շերն արդեն փառքի գագաթնակետին էր, իսկ Թոմը նոր-նոր էր սկսում մեծ ճանաչում վայելել: Սիրավեպն իր ավարտին հասավ արդեն մի քանի ամիս անց. բանն այն է, որ Թոմը հանդիպել էր Միմի Ռոջերսին, որը հետագայում դարձավ նրա կինը:

                                                                                                         Շեր և Թոմ Քրուզ

Ռոբ Կամիլլետտի

Այս սիրավեպը յուրահատուկ է Շերի կենսագրության մեջ, քանի որ Ռոբը երգիչ, կամ արտիստ չէր: Նա պատվիրված տորթեր էր հասցնում տարբեր խնջույքների: Մի անգամ հերթական տորթի պատվիրատուն Շերն էր:

Նրանց սիրավեպը տևեց 3 տարի: Այդ ողջ ընթացքում Ռոբն ամենուր ուղեկցում էր երգչուհուն և բանը կարող էր հասնել ամուսնության, եթե նա ադապտացվեր այդ տեսակ կենսակերպին:

                                                                                                Շեր և Ռոբ Կամիլլետտի

 

Թիմ Մեդվետց

Շերի վերջին տևական սիրավեպը մոտոցիկլիստ և հաղորդավար Թիմ Մեդտվեցի հետ էր: Շերն ապացուցեց, որ անգամ 62 տարեկան հասակում հեշտությամբ կարող է գրավել 40 տարեկան տղամարդու:

Շերն ու Թիմը միասին են ապրել 2 տարի, պարբերաբար բաժանվել և կրկին միացել: Նրանք անգամ մտադրություն ունեին ամուսնանալ, սակայն Շերի տեսահորիզոնում հայտնվեց դերասան և գրող Ռոն Ցիմմեռմանը…

                                                                                                   Շեր և Թիմ Մեդտվեց


5 հոլիվուդյան բանտարկված աստղ

Հայտնիների՝ 90-ականներին արված լուսանկարները

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

10 բան, որ գուցե չգիտես Շերի մասին

1970-ականներ․ Աստղերն աշխատանքից դուրս

Հայտնի մարդկանց արձագանքը` Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին

Աստղերի՝ 80-ականներին արված լուսանկարները

Քարդաշյան քույրերը հաղորդման ժամանակ խոսել են հայերեն ու Հայաստան գալու մասին

Շերը թողարկել է նոր ձայնասկավառակի առաջին սինգլը

Դասթին Հոֆմանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Սթենլի Կուբրիկի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

Հուլիսին թողարկվող ամենասպասված ֆիլմերը

Քիմ Քարդաշյանը գնացել է Շերի համերգին

Ուժեղ ու հայտնի կանանց մտքերը

Վարորդական ֆիլմեր մաս 2