«Շիրակի էսքիզներ» կամ պարային Գյումրին... - VNews

«Շիրակի էսքիզներ» կամ պարային Գյումրին…

Այսօր Գյումրին 7-րդ անգամ կվերածվի պարային ռիթմերով ապրող քաղաքի. ժամը 13:00-ին Գյումրու Սև Բերդ ամրոցում կանցկացվի «Շիրակի էսքիզներ» հանրապետական պարային մրցույթ-փառատոնը՝ հանրապետության 3 մարզերի տասնյակ համայնքներից  ու մայրաքաղաք Երևանից Գյումրի ժամանած պարային համույթների մասնակցությամբ:

Մրցութային ժյուրին կնախագահի ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի հայ արտիստ, պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը:

Յուրաքանչյուր համույթ մրցութային փուլին կներկայանա ազգային պարերի երկու կատարմամբ:

Մրցույթը կանցկացվի 3 տարիքային խմբերում.

  • 8-12 տարեկաններ
  • 12-16 տարեկաններ
  • 16-ից բարձր

Իսկ արդեն ժամը 18:00-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին, որի ընթացքում էլ կամփոփվեն մրցույթի արդյունքները, մրցանակակիրները կպարգևատրվեն:

Պարային հրավառության կազմակերպիչներն ասում են՝ «Շիրակի էսքիզները» նպատակ ունի մի կողմից բացահայտել Հայաստանում գործող մանկապատանեկան լավագույն պարային համույթներին ու խմբերին, մյուս կողմից՝ նպաստել ազգային պարարվեստի զարգացմանն ու պրոպագանդմանը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Գնա՞նք Գյումրի…

Լավաշի տոնական օր

Գյումրին, մանկությունը, պատերազմն ու հեծանիվը [պատմում է Մհեր Մկրտչյանը]

Ջուր ծախող տղան. Հովհաննես Շիրազ

10 փաստ Գյումրու մասին, որ գուցե չգիտեք

Ազնավուրի որդին տեղափոխվում է Հայաստան…

11րդ. ReAnimania-ն Հայաստանում

Capital Cities-ը Գյումրիում

Գուկաք Գյումրի գնացքո՞վ [սեպտեմբերի 21-ին]

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

#Ի՞նչխես․ Տիգրան Պետրոսյան [Շիրակի մարզպետ]

#Ի՞նչխես․ Ռուբեն Մխիթարյան

Հաց սարքենք լեննաԳանցու բարբառով…

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով