Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on - VNews

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

show - Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

Դժվար է պատկերացնել բրիտանական աշխարհահռչակ Queen-ը՝ առանց “The Show must go on” երգի։

 

  ԵՐԳԻ ԾՆՈՒՆԴԸ

Երգը գրել է խմբի կիթառահար Բրայան Մեյը 1991 թվականին “Innuendo” ալբոմի համար՝ որպես վերջին՝ 12-րդ երգ: Queen-ի համար երգի ձայնագրությունը տեղի ունեցավ իր պատմության թերևս ամենից դժվարին ժամանակաշրջանում. խմբի առաջատար, մեգաաստղ Ֆրեդի Մերկուրին ապրում էր կյանքի վերջին օրերը:

Թեպետ նա տառապում էր ՁԻԱՀ-ով՝ սակայն շարունակում էր իր բեմական ելույթներն ու համերգները: Հանրությունը դեռ տեղյակ չէր նրա մահացու հիվանդության մասին, չնայած ԶԼՄ-ներում տարբեր ասեկոսեներ էին շրջանառվում: Մերկուրին այնքան ծանր վիճակում էր, որ անգամ հազիվ էր քայլում, սակայն պետք էր նոր երգ ձայնագրել և ավարտին հասցնել ալբոմը:

2c63934dc66a425939446cead43644d3 - Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

Երգի հեղինակ Բրայան Մեյը լուրջ կասկածներ ուներ, թե արդյո՞ք Ֆրեդիի առողջական վիճակը թույլ կտա ձայնագրել այդքան սպասված երգը․․․

Հետագայում, երբ Բրայան Մեյը հիշում է “The Show must go on”-ի ձայնագրման գործընթացը, ասում է. «Ֆրեդին պարզապես պատռեց երգն իր վոկալով»: Մեյն իր հուշերում պատմում է, որ Մերկուրին հազիվ էր խոսում, սակայն ձայնագրությունից առաջ մի փոքր օղի պահանջեց, ապա խրոխտ ձայնով ասաց. «Ես դա կանեմ, գրողը տանի…»: Իսկ ձայնագրությունը ստացվեց առաջին իսկ փորձից՝ առանց որևէ խնդրի:

hqdefault - Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on63a5327be50408b18dffb58a493636cf - Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

Երգը՝ որպես սինգլ, լույս տեսավ Մեծ Բրիտանիայում, 1991 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Մերկուրիի մահից վեց շաբաթ առաջ: Իսկ Ֆրեդիի մահից հետո այս երգը շաբաթներ շարունակ մնաց երաժշտական լավագույն հորիզոնականներում:

1992-ի ապրիլի 20-ին՝ Ֆրեդիի հիշատակին նվիրված համերգի ժամանակ, այս երգն առաջին անգամ հնչեց կենդանի կատարմամբ:

 

ԵՐԳԻ ԱՍԵԼԻՔԸ

Ինչ էլ լինի, շոուն շարունակվելու է:

Եվ սա առավել ցայտուն է հատկապես Ֆրեդիի պարագայում, չէ՞ որ նա մահացավ, սակայն ամեն անգամ, երբ հնչում է այս երգը, Ֆրեդին ու իր երաժշտական շոուն շարունակվում են: Երգի կարևոր ասելիքներից մեկը նաև մշտական պայքարն է, չհանձնվելը, կյանքի խարդավանքներից միշտ հաղթող դուրս գալը: Հատկապես այս գաղափարի արտացոլումն են երգի վերջին տողերը՝

Հոգիս կարծես թիթեռնիկի թևեր լինի,         
Հեքիաթները երբեք չեն մեռնի,         
 Ես կթռչեմ, կհաղթահարեմ ամեն ինչ,        
 Կհասնեմ իմ ուզածին, կգտնեմ կամքն առաջ գնալու,       
 Երբեք թևաթափ ու հուսախաբ չեմ լինի,    
 Ամեն ինչին ես կժպտամ, քանզի     
 ՇՈՈՒՆ ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ…    
                                   

նյութը պատրաստեց Արեգ Բագրատյանը


«Թամզարա». Արամ MP3 և Գուրգեն Դաբաղյան

Կոմիտասի «Զուլոն»՝ նոր մեկնաբանությամբ

Զեմֆիրա «Ղրիմ». երգը հայերեն

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Զարթիր լաո. [մի երգի պատմություն]

Depeche mode-ի «Stripped»-ը՝ հայերեն

Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Բարեկենդան, կամ հազրեք եղն ու բրինձը…

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»