Շրի Շանկարն ասում է... - VNews

Շրի Շանկարն ասում է…

Ո՞վ է Շրի Շանկարը և ինչու՞ հարկ կա մի պահ մտածելու այն ամենի մասին, ինչ նա ասում է: Շրի Ռավի Շանկարը հնդիկ հոգևորական է: Շանկարը զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, «Կյանքի արվեստ» միջազգային կազմակերպության հիմնադիրն է։Նրան հաջողվել է առաջադրվել խաղաղության Նոբելյան մրցանակի, իսկ հեղինակավոր «Forbes India»-ն վերջինիս ներառել է Հնդկաստանի ամենաազդեցիկ մարդկանց հնգյակում։

Եթե մեր նախաբանը ձեզ համոզիչ թվաց, ապա անցնենք բուն թեմային: Ձեզ ենք ներկայացնում

7 միտք, որ հաստատ պետք կգա

Պետք չէ ոչ մի տեղ շտապել

Սակայն պետք է հասցնել լինել այնտեղ, որտեղ քեզ դուր է գալիս: Եթե զգում ես, որ դու այնտեղ չես, որտեղ պետք է լինես, վեր կաց և քայլիր, գնա այնտեղ, ուր տանում է ներքին ձայնդ: Հիշիր, եթե ուզում ես գտնել, պարտադիր չէ ինչ-որ տեղ գնալ փնտրտուքների համար: Դա շատ բարակ ու նուրբ սահման է, մշտական ներկայության բանալի:

Մի ձգտիր վերահսկել մարդկանց ու իրադարձությունները

Մի պլանավորիր, մի սպասիր, մի ցանկացիր, թուլացրու տեմպդ: Կարողացիր դադար վերցնել, որի ընթացքում ոչինչ տեղի չի ունենա: Թույլ տուր մարդկանց գալ դեպի քեզ, իսկ իրադարձություններին թույլ տուր կատարվել: Դրանք քեզ հետ հենց այնպես չի, որ տեղի են ունենում:

Ինքդ քեզ ազատություն տուր լինելու այնպիսին՝ ինչպիսին կաս, իսկ ուրիշներին՝ ինչպիսին կան նրանք

Հիշիր, որ ամեն մեկն իր ճանապրհն ունի ու իր դասերը, եթե ձեր ճանապարհները խաչվում են. հիանալի է, սակայն եթե հատվում են, սա նույնպես լավ է, քանզի ամեն ինչ և միշտ տեղի է ունենում ի բարօրություն:

Մի ձգտիր ունենալ ամեն ինչ միանգամից

Անգամ երբ թվում է, թե ոչինչ չկա, հիշիր, միշտ ինչ-որ մի բան կա, իսկ այն, ինչը չի հերիքում կպարզի ձեռքը՝ ընկերոջ, եղբոր, քրոջ, ոչ պատահական անցորդի։ Չափավոր եղիր ամեն ինչում։

Ժպիտով ու սիրով  դիմավորիր ամեն ինչ ու ամենքին

Բայց երբեք հրաժեշտ մի տուր, քանզի ոչինչ ու երբեք վերջնական չէ: Ասա՝ «շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպում»:

Բաց եղիր, մարդկանց, տիեզերքի, Աստծո առաջ

Կոչիր՝ ինչպես ուզում ես: Հավատա, ամեն ինչ քո կյանքում դասավորվում են լավագույն կերպով, անգամ երբ թվում է՝ ավելի վատ չի լինում. լինում է… Երբեք չգիտես՝ որտեղ կկորցնես ու որտեղ կգտնես:

Նոր վերնաշապիկ հագնելու համար պետք է հանել հինը

Անհնար է ճանաչել նորը, կամ փոխվել՝ կաշկանդված լինելով հին կարծրատիպերով ու համոզմունքներով։ Թող, որ բանականությունդ միշտ ճկուն լինի։