Շշմելու փաստեր Չինաստանից - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Շշմելու փաստեր Չինաստանից

Գուցե դուք գիտեք Չինաստանի մասին որոշ փաստեր, որոնք այնքան էլ զարմանալի չեն, ուստի մենք փորձել ենք գտնել մի քանի տեղեկություն, որոնք կփոխեն ձեր կարծիքը Չինաստանի մասին: Իրականում այս երկիրն ունի տարօրինակ սովորություններ:

1. Չինացիները շան միս են ուտում:

  Չինաստանի հարավ-արևմտյան Յուլին քաղաքում մարդիկ ամառային արևադարձի փառատոնի ժամանակ շներ են ուտում: Սովորաբար փառատոնում սպանվում են մոտ 10 հազար չորքոտանի  բարեկամ, որոնց միսը՝ ըստ չինացիների հաջողություն և առողջություն է բերում:

2. Չինաստանում կա ընդամենը մեկ ժամային գոտի

Որպես աշխարհի 3-րդ խոշոր երկիր՝ Չինաստանը օգտագործում է ընդամենը մեկ ժամանակային գոտի: Արդյունքում՝ երկրի արևմտյան նահանգում՝ Սինցզյանգում արևը բարձրանում է առավոտյան ժամը 10-ի սահմաններում:

3. Դուք չեք կարող երեխա ունենալ, քանի դեռ կառավարությունը թույլ չի տվել ձեզ:

Զույգը պետք է երեխա ունենալու թույլտվություն ստանալու դիմում ներկայացնի և ստանա ընտանեկան պլանավորման վկայական, որը հայտնի է «Ծննդյան թույլտվութուն» ձևակերպմամբ: Նման փաստաթուղթը զույգը ստանում է հղիությունից 3 ամիս առաջ կամ հետո: Միայն այդ թուլտվության պարագայում երեխան կդիտարկվի օրինական:

4. Կույս տղաների մեզի մեջ եփած ձվերը դելիկատես են համարվում:

Դուք էլ կարծում էին թե միջատ կամ շուն ուտելն է տարօրինակ: Ահա և ոչ: Իսկ ի՞նչ կարծիքի եք այս փաստի մասին: Տեղացիները դրանք համարում են աներևակայելի օգտակար սնունդ, ու ի դեպ, նման ավանդական բաղադրատոմսը ճանաչվել է որպես մշակութային ոչ նյութական ժառանգություն:

5.Ֆուտբոլը ծագել է Չինաստանում:

Հիմա խորը շնչեք: Ու աշխատեք մի հաճելի բանի մասին մտածել: Ա՛յ օրինակ ֆուտբոլի: Չօգնեց: Հասկանում ենք: Բայց, այնուհանդերձ, պետք է նշել, որ ամենատարածված սպորտի հայրենիքը Չինաստանն է: Ճիշտ է Չինաստանի ֆուտբոլի հավաքականը չի փայլում իր հաղթանակներով ու վարկանիշով, բայց հենց այս երկրում է ծագել շատերի կողմից սիրված և շատերի համար եկամտաբեր այս սպորտը:

6. Այստեղ հնարավոր է վարձել գրեթե ամեն ինչ:

Եթե չինացիները հոգնում են  ծնողների անսպառ հարցերից, որոնք վերաբերում են նրանց ամուսնությունների ժամկետներին, կամ հարսնացու-փեսացու ունենալու փաստին, ապա երիտասարդ չինացիները դիմում են խորամանկության և մի քանի ժամով վարձով են  մեկին, որը ժամանակաորապես կխաղաղեցնի ծնողական անհանգիստ սիրտը, իսկ զավակներին թույլ կտա որոշ ժամանակ հանգստ ապրել: Այս ծառայությունը հասանելի է բոլորի համար օնլայն հարթակում, այն մաքսիմալ հեշտացնում է բոլոր հոգսերը:

7. Գործնական հանդիպումները պարտավորեցնում են խմել:

Խմելու մշակույթը շատ խորը արմատներ ունի չինական հասարակության մեջ, որի շնորհիվ Չինաստանում սոցիալական կապերը են հաստատվում տարբեր մակարդակների վրա: Օրինակ, որքան շատ եք խմում բանկետային կամ աշխատանքային հանդիպման ժամանակ, այնքան ավելի շատ դուր կգաք ձեր ղեկավարին և գործարար ընկերներին:

8. Ամեն օր երեկոյան 7-ին բոլորը դիտում են նույն ալիքը:

Ամեն օր երեկոյան ժամը 7-ին յուրաքանչյուր ալիք ցուցադրում է Չինաստանի Կենտրոնական պետական հեռուստաալիքի 30 րոպեանոց լուրերի ուղիղ հեռարձակումը: Սա մի ավանդույթ է, որը ձևավորվել է 1978 թվականին:

Չինաստանի կենտրոնական պետական ալիքի շենքը

9. Չինացիները կրկնօրնակում են ամեն ինչ:

Եթե դուք կարծում եք, թե Չինաստանն արտադրում է կրկնօրինված տեխնիկա կամ հագուստ, ապա սխալվում եք: Պատկերացնում եք՝ Շանհայում նույնիսկ Անգլիայի մի կտոր կա՝ Թեմզա քաղաքի տեսքով: Չինական Թեմզա, որտեղ կարելի է զբոսնել և վայելել ձեռագործ քաղաքի տեսարանները՝ չինական հեռախոսներով և հագուստներով:

10.Չինաստանը կդառնա ամենամեծ թվով քրիստոնյաներ ունեցող երկիրը:

Չինաստանը միշտ մեծ դեր է ունեցել կրոնի պատմության մեջ: Այստեղ առաջացել է բուդդիզմը, տաոիզմը և կոնֆուցիանիզմը: Չնայած այն փաստին, որ պաշտոնապես այս երկիրը աթեիստական է համարվում, քրիստոնյա բնակչությունը շատ արագ է աճում այստեղ: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, նրանց  քանակը գերազանցելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող քրիստոնյաների հաշվառման տվյալներին:

Ահա, թերևս այսքանը անհավանական Չինաստանի մասին: Իսկ ի՞նչ գիտեք դուք այս հետաքրքիր երկրի մասին:

 


Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Չինաստան]

Չինաստանը կորոնավիրուսի ճիրաններում [լուսանկարներով]

Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը»

10 գաղտնիք չինարեն սովորողներին Հռիփսիմե Մարգարյանի

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Չինաստանի ու այնտեղ ապրող հայերի մասին [Մելանի Սարգսյանը պատմում է]

Սուրբ Աթոս Լեռ. այն ամենն, ինչ հետաքրքիր է

5 բառ չինական մշակույթը հասկանալու համար…

5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

Քրիստիանիա. ազատության քաղաք

10 փաստ Չինաստանի մասին

Հնդկաստանի խորհրդավոր վայրերը…

Անսովոր ճարտարապետություն

«Աշխարհով մեկ». 5 ամենավտանգավոր վայրերը

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը