Սիամանթո. 10 փաստ - VNews

Սիամանթո. 10 փաստ

Սիամանթոոո - Սիամանթո. 10 փաստ

Սիամանթո՝ բանաստեղծ, որի կյանքն ու ստեղծագործությունը միաձուլված էին սեփական ժողովրդի ճակատագրին: Սիամանթոյի վառ ու ողբերգական կյանքից մի քանի ուշագրավ  փաստ մեր անդրադարձում:

10 փաստ Սիամանթոյի մասին, որ գուցե չգիտեք

1.Ատոմ Հովհաննեսի Յարճանյանը ծնվել է 1878թ.-ի օգոստոսի 15-ին Արևմտյան հայաստանի Ակն քաղաքում, գրողը վաճառականի ընտանիքից էր:

2.Ակնի Ներսիսյան վարժարանում նախնական կրթություն ստանալու տարիներին ուսուցիչն է եղել հայտնի արձակագիր Գարեգին Սրվանձտյանը, հենց նա էլ Ատոմին կնքում է Սիամանթո գրական կեղծանունով:

27hoberman1 articleLarge 1 - Սիամանթո. 10 փաստ

3.1891թ.-ին ապագա գրողը հոր հետ տեղափոխվում է Կ.Պոլիս, այստեղ շարունակում է կրթությունը, նախ սովորում Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում։

4. Դեռևս պատանի Սիամանթոն 1894-96թթ.-ը հայկական ջարդերի հետևանքով գնում է նախ դեպի Կահիրե, հետո արդեն՝ Ժնև ու Փարիզ, որտեղ էլ դառնում է Սորբոնի համալսարանի ազատ ունկնդիր:

5.Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1898թ.-ին «Վաղվա ձայնը» թերթում: Այն «Աքսորված խաղաղություն»-ն էր, որը հայտնի էր նաև «Կոտորած» վերնագրով:

«Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա
Սառերուն հետ շատրվաններ ուրվադծելով,
Եվ ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն
»…

29219id 084 w1600 2 - Սիամանթո. 10 փաստ

6.Առաջին ժողովածուն 1902թ.-ին տպագրված «Դյուցազնորեն» գիրքն էր, այն յուրատեսակ պայքարի նշանաբան էր ուղղված հայ երիտասարդությանը:

«Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․»

7.1904թ.-ին Սիամանթոն մեկնում է Ժնև՝ թոքախտից բուժվելու նպատակով: Այնտեղ էլ ծանոթանում է Սաթենիկի հետ, սակայն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ Սաթենիկը վերադառնում է Կովկաս: Նրանց սերը մի որոշ ժամանակ շարունակվում է նամակագրության տեսքով:

8. Մանիկ Պերպերյանը գրողի հաջորդ սերն էր, նա երգչուհի լինելուց զատ բանաստեղծություններ էր գրում. ժամանակակիցներն ասում են, որ նրանց հարաբերությունները շատ ներդաշնակ էին: Սակայն շուտով նրանք բաժանվում են:

9. Գրողի վերջին սերն է դառնում վերոնշյալ Սաթենիկի քույրը՝ Մաշան: Ասում են՝ նրանք չափազանց տարբեր էին, Մաշան ազատամիտ ու օտարամոլ էր, Սիամանթոն՝ չափազանց զուսպ և հայրենասեր:

2dd26b806daa589c69d9b77d75b0ce00 1 - Սիամանթո. 10 փաստ

 «Այս հուսահատութեան, զզվանքի, անկարելի ստրկութեան, պոռնիկ համակերպումի և իմ բառարանես ու ձեր բառարանեն բացակա ամեն հայհոյանքի արժանի օրերուն մեջ ձեր փոքրիկ քարթը իր մեծ սրտով ինծի մտածել տվավ թե դեռ մարդեր, բարեկամներ կան։ Բայց իմ ցավես առաջ, ցեղիս և ցեղիդ ցավեն խոսիմ։ Բովանդակ ծաղիկ հայ երիտասարդութիոնը կերան բորենիները, զինվոր տարին։ Ահավոր խուճապ։ Գավառներեն մարդ չեն ձգեր։ Մինչև 45 տարեկան… Դեպի մահ, դեպի ստույգ մահ։ Ոչ պատերազմի միջի մահեն, այլ անօթութեան: Ամբողջ Թուրքիան անօթի է։ Այլևս հայ և հույն վաճառական կամ վաճառականութիոն չի մնաց։ Կառավարութիոնը բոլորն ալ հավաքեց, թալանեց, կողոպտեց և գրավեց։ Ամեն կողմ գրավում, ոչ թե ալյուր կամ կերպաս, այլ ինչ որ գտնեն հայ-յոյն վաճառականին քով։ Պոլիս և ամեն տեղ նույն բանը»։ 

Սիամանթո

10. 1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում թուրքերը դաժանաբար տանջեցին։ Պատմում են, որ մյուս օրն այդ վայրենի թուրքերը Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։

«Այն որ կռիվը չի սիրեց, արժանի չէ այս օրվան…
Մեռելներն անոնք են, որոնց համար մենք մեռանք»…

 


5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հայ գրողների կեղծանունները [Րաֆֆի, Լեո, Գևորգ Էմին, Նաիրի Զարյան]

Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Quiz. հայ գրողներից ու՞մ մասին է…

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ