Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․ - VNews

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

  • Դժբախտ է այն մարդը, որն այլևս ոչինչ չունի կորցնելու։

  • Ազնիվ մարդը չի գնում հարմարության, վախենում է արդար ապրելու երջանկությունը կորցնելուց։

  • Կյանքի բոլոր տարիներն էլ հավասար սիրելի են, քանի որ կյանքն ինքն է սիրելի։

  • Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
    Եվ իմ չմեռնելը տեւելու է երկար,
    Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
    Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

  • Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
    Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
    Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
    Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

  • Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
    88-ի հրաշք ժողովրդին.
    Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
    Արյուն էին տվել, կյանք ու որդի:

  • Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
    Իսկ թե – անեծք վերին – մնաք ինձնից երկար,
    Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
    Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

  • Դու հեռացար…Բայց ես գիտեմ, ես գիտեմ,
    Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ.
    Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
    Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա…

  • Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր 
    Աղջիկ էր ջահել – վարսքով ոսկևոր 
    Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն 
    Սիրում եր հուրհեր Արև պատանուն 
    Բայց դե Արևի սիրտը բարձրագահ 
    Գերված էր սիրով Երկիր-աղջկա, 
    Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ 
    Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ… 

  • Ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ եմ, ու փնտրո՜ւմ,
    Փողոցներով ելնում եմ վեր, իջնում ցած,
    Ես խենթորեն խմբերի՜ն եմ խառնվում,
    Ես կարոտից խեղդվո՜ւմ եմ խենթացած:


Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Մայր Թերեզայի աղոթքը

Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

3 սիրո պատմություն հայ դասականներից

Մի սիրո պատմություն․ Հովհաննես Շիրազն ու Սիրլվա Կապուտիկյանը

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

10 փաստ Սիլվա Կապուտիկյանի մասին, որ գուցե չգիտեք

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Ռենատա Լիտվինովան ասում է…

Նիկոլ Քիդմանն ասում է…