Սիմեոն Աֆոնացին ասում է.... - VNews

Սիմեոն Աֆոնացին ասում է….

Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը:

– Տալը:

Ո՞րն է ամենալավ ունակությունը:

-Ներելը:

Ո՞րն է ամենադժվար ունակությունը:

-Լռելը:

Ո՞րն է ամենակարևոր ունակությունը:

-Հարցնելը:

Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը:

– Լսելը:

Ո՞րն է ամենատհաճ սովորությունը:

-Խառնակչությունը:

Ո՞րն է ամենավնասակար սովորությունը:

-Շատախոսությունը:

Ո՞վ է ամենաուժեղ մարդը:

– Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը:

Ո՞վ է ամենաթույլ մարդը:

– Նա, ով իրեն համարում է ամենաուժեղը:

Ո՞վ է ամենախելամիտ մարդը:

– Նա, ով հետևում է իր սրտին:

Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը:

– Կապվածությունը սեփական մարմնին:

Ո՞վ է ամենաաղքատ մարդը:

– Նա, ով ամենից շատ դրամ է սիրում:

Ո՞վ է ամենից մոտ Աստծուն: –

Գթասիրտ մարդը:

Ինչպե՞ս հակազդել փորձանքին:

– Ուրախությամբ:

Ինչպե՞ս հակազդել տառապանքին:

– Համբերությամբ:

Ո՞րն է առողջ հոգու նշանը:

– Հավատը:

Ո՞րն է հիվանդ հոգու նշանը:

– Հուսահատությունը:

Ո՞րն է սխալ քայլերի նշանը:

– Ջղայնությունը:

Ո՞րն է բարի արարքների նշանը:

– Հոգու խաղաղությունը:

Ո՞վ է կենդանության օրոք մահանում:

– Անտարբեր մարդը:

Ո՞վ երբեք չի մահանում:

– Սիրող մարդը:

 

 

Սիմեոն Աֆոնացի վանական