fbpx

«Սիրելու արվեստը» ասում է…

  • Հոգատարություն, պատասխանատվություն, հարգանք և փոխըմբռնում. սրանք են սիրո հիմքային տարրերը՝ բոլորի համար ընդհանուր:

 

  • Սերը կարող է արտահայտվել միայն ազատության պայաններում և երբեք ստիպողաբար:

 

  • Գոյության խնդիրը կարող է լուծվել յուրաքանչյուր մարդու կողմից միայն յուրաքանչյուրի ներսում, և ոչ թե միջնորդի օգնությամբ:

 

  • Ստեղծագործելու ընթացքում մարդը աշխարհի հետ երկխոսության մեջ է մտնում:

 

  • Որքան էլ տարօրինակ է, բայց մենակ լինելու կարողությունը սիրելու կարողության հիմնական պայմանն է:

 

  • Սերը մի վիճակ է, որում մարդ կարող է զգալ և ապրել սեփական բացարձակ անփոխարինելիությունը:

 

  • Սերն օգնում է մարդուն ինքնադիսևորվել՝ վեր հանելով, բազմապատկելով, զարգացնելով նրա մեջ լավը, դրականը, արժեքավորը:

 

  • Միայն սիրելով, սեփական անձն ուրիշին նվիրելով՝ ես գտնում եմ ինձ, ես բացահայտում եմ ինձ, ես բացահայտում եմ երկուսիս, ես բացահայտում եմ մարդուն:

 

  • Աստծո հանդեպ սերը Նրան մտքով ճանաչելը չէ, ոչ էլ միտքն է Աստծո հանդեպ սեփական սիրո, այլ Նրա հետ միության ապրումի ընթացք է:

 

  • Էրոտիկ սիրո մեջ երկու մարդ, որ անջատված էին, դառնում են մեկ: Մայրական սիրո մեջ երկու մարդ, որ մեկ ամբողջ էին, դառնում են իրարից անջատ:

 

  • Սերը սկսում է արտահայտվել այնժամ միայն, երբ մենք սիրում ենք նրանց, որոնց չենք կարող մեր շահի համար օգտագործել:

 

  • Ամեն մեկը սիրում է այն, ինչի համար ջանք է թափում, և ամեն մեկը ջանք է թափում նրա համար, ինչը սիրում է:

 

  • Որքան խորը և կրքոտ էլ մենք ձգտում ենք սիրո, այդուհանդերձ դրանից բացի համարյա ամեն բան ավելի կարևոր գործ ենք համարում. հաջողությունը, հեղինակությունը, փողը, իշխանությունը: Համարյա մեր ողջ էներգիան մենք ծախսում ենք այն բանի համար, որ սովորենք տիրանալ վերոնշյալներին, և համարյա ուժ չի մնում սիրո արվեստին տիրապետելու համար:

 

  • Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը նրանում է, որ սիրված լինեն, ոչ թե սիրեն, սիրել իմանան:

 

Կարդացեք նաև՝

Ֆրեյդն ասում է…

Սելինջերն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Ջոն Լենոնն ասել է…

Վիրջինիա Վուլֆն ասել է…

Ֆրիդան ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…