-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Որքան դատարկ էին երեկոներն իմ՝
առանց սիրո նշանների,
առանց գրկախառնությունների, փաղաքշանքների,
միայնակ:
Հենց այդպես էլ անցնում էր կյանքն իմ
ոսկե վանդակիս մեջ,
հոգուս մեջ՝ դատարկություն:
Բայց մեն մի հայացքով
փոխվեց ամեն բան…
Սերը՝
հանկարծակի,
սրտումս
կրակ է վառում:
Սերը՝
ուժեղ,
հոգուս
թևեր է տալիս:
Հիմա, երբ գտել եմ քեզ,
Աշխարհն էլ իմն է,
Իմ երազները
կենդանացրել ես:
Այնքան ոգեշնչվում եմ
քո ժպիտից կախարդական,
պատկերացնո՞ւմ ես
հուսահատված էի առաջ:
Բայց մեն մի հայացքով
փոխվեց ամեն բան…
Սերը՝
հանկարծակի,
սրտումս
կրակ է վառում:
Սերը՝
ուժեղ
հոգուս
թևեր է տալիս:
Բայց մեն մի հայացքով
փոխվեց ամեն բան…
Սերը՝
հանկարծակի,
սրտումս
կրակ է վառում,
սերը,
և կյանքը
ժպտում է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո