Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է - VNews

Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

szdfsf - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

Արծաթագործ Արծրուն Բերբերյանի դուստր Անահիտ Բերբերյանը երգչուհի Սիրուշոյի հիմնադրած՝ զարդերի արտադրությամբ զբաղվող PreGomesh  ընկերությանը մեղադրում է հեղինակային իրավունքներ խախտելու մեջ: 

2013թ.-ին երգչուհի Սիրուշոն սկիզբ դրեց «Պռեգոմեշ»/ «PreGomesh» անունը կրող մի պրոեկտի, որի շրջանակներում հայկական հին արծաթյա զարդերի մոտիվներով ստեղծվում էին նորերը` ավելի համապատասխան լուծումներ ունենալով ժամանակակից երիտասարդության համար: Նախագծի կայքում նշվում է նաև, որ Սիրուշոն իր մասնակցությունն է ունենում յուրաքանչյուր զարդի ստեղծման գործում՝ զբաղվելով դրանց դիզայնով:

«Շատ ուսումնասիրություններ կատարելով ու տարբեր տաղանդավոր արծաթագործների միջոցով, մենք փորձում ենք օգնել հայերին կապվել իրենց արմատներին՝ միևնույն ժամանակ մնալ նորաձև ու օրիգինալ»,– ասվում է կայքում:

Այդ արծաթագործներից առաջինը «Պռեգոմեշի» ստեղծման սկզբնական շրջանում եղել է Անահիտ Բերբերյանը՝ արծաթագործ Արծրուն Բերբերյանի դուստրը: Վերջինս ընկերության հետ պայմանագիրը խզելուց որոշ ժամանակ անց իր տարբեր սոցիալական էջերում գրում էր, որ «Պռեգոմեշը հեղինակային իրավունքի խախտում է թույլ տվել» իր հոր ու իր հանդեպ:

VNews-ը բացառիկ զրույց է ունեցել Անահաիտ Բերբերյանի և «Պռեգոմեշ» ընկերության տնօրեն Մարի Երեմյանի հետ:

Համագործակցության սկիզբը

Անահիտ Բերբերյանը կրթությամբ դիզայներ-նկարիչ է ու մանկավարժ: Դեռ 6 տարեկանից զբաղվում է արծաթագործությամբ: Նրա հայրը բավականին երկար ժամանակ զբաղվել է արծաթյա զարդերի ստեղծմամբ՝ այդպիսով փորձելով պահպանել հին հայկական արծաթագործության ոճը: «Պռեգոմեշի» հետ սկսել է համագործակցել Սարդարապատ թանգարանի միջնորդությամբ:

«Սիրուշոն գնացել էր Սարդարապատ թանգարան, որտեղից ցանկանում էր կոմերցիոն նպատակով զարդեր վերցնել: Այնտեղ սակայն թույլ չէին տվել վերցնել դրանք, և քանի որ Սարդարապատ թանգարանում իմ հայրիկի գործերից մի քանիսը կան, ուղարկել էին «Պռեգոմեշի» մարդկանց ինձ մոտ՝ որպես գործող վարպետ: Սիրուշոն և Արևիկ Ուդումյանը եկան ինձ մոտ և երբ տեսան իմ ու հայրիկիս հավաքածուն, հարցրին՝ արդյո՞ք հնարավոր է համապատասխանեցնել հին հայկական զարդարվեստը ներկա ժամանակներին՝ այսինքն պարզեցնել ու ավելի մատչելի դարձնել դրանք երիտասարդության համար: Առաջարկեցին համագործակցել, սկզբում մերժեցի՝ լավ իմանալով, թե, ում հետ նա բարեկամական կապ ունի, բայց, երբ ասացին, որ հղում կտան և դա նաև լավ գովազդ կլինի հորս համար, որոշեցի համաձայնել: Սիրուշոն էլ խնդրեց, որպեսզի չքաղաքականեցնենք, քանի որ նա անկախ է քաղաքականությունից ու այն, ինչ անում է, իր ուժերով է անում, բիզնեսն էլ երգարվեստի միջոցով ստացված գումարով է հիմնում: Փորձն արեցինք՝ չակնկալելով, որ նման հաջողություն կունենա…Սկզբնական շրջանում համագործակցություը լավ էր ընթանում, հորս անունը կար կայքում և հարցազրույցներում էլ Սիրուշոն նշում էր, որ հորս աշխատանքներից են ոգեշնչված «Պռեգոմեշի» զարդերը: «Պռեգոմեշի» մարդիկ անընդհատ մտնում էին այնպիսի մասնագիտական գործերի մեջ, որոնք իրենց չէին վերաբերում: Միայն հետո հասկացա, որ ուզում էին ներքին խոհանոցին ծանոթանալ ու հորս անունն աստիճանաբար դուրս մղել…»:

Անահիտ Բերբերյանի խոսքով, երբ զարդերի պատվերների թիվն աճեց, այլևս չէր հասցնում, այդ պատճառով առաջարկել է ստեղծագործական թիմ ստեղծել՝ գործի ընթացքն արագացնելու նպատակով:

«Առաջարկեցի իմ իմացած արծաթագործներին գործի մեջ ընդգրկել: Այնպիսի մարդկանց, որոնք գիտեի, որ կկարողանան այդ ոճով աշխատել: Նրանցից մեկը սիրիահայ էր և վատ վիճակում էր գտնվում, մտածում էի, որ այդպես նաև նրան օգնած կլինեմ…»

IMG 1718 - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

Խնդիրները՝ Անահիտի խոսքով

Անահիտը հիշեց, որ «Պռեգոմեշ» ընկերության և իր միջև խնդիրները ծագել են 2015թ.-ին:

«Սիրուշոն հայկական «ԷԼ Style» ամսագրի ֆոտոշարքին էր մասնակցում և հորս զարդերից մեկն էր ցանկանում կրել: Սկզբում չէի ուզում տալ, բայց համաձայնեցի, քանի որ խոստացան, որ կգրեն հորս անունը՝ որպես վզնոցի հեղինակ: Մասամբ փոխել տվեցին վզնոցը, իսկ ֆոտոշարքից հետո տեսա, որ ոչ միայն այդ ամսագրում է տեղ գտել այն, այլ նաև «Պռեգոմեշի» կայքէջում: Ամսագրում նշված չէր վզնոցի հեղինակը, իսկ կայքում էլ գրված էր՝ «Վզնոցը, որի վրա երկար ժամանակ աշխատում էիք, կարող եք արդեն պատվիրել»:

11150894 840325246047233 7160244201210756226 n - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

Երբ ասացի, որ հեղինակային խախտում են թույլ տվել, խոստացան կայքում ավելացնել անունն ու այդպես էլ արեցին, այնուհետև պայմանավորվեցինք, որ քիչ օրինակով նման վզնոցներ կպատրաստենք, իսկ պատրաստելու հեղինակային իրավունքը միայն իմը կլինի: Որոշ ժամանակ անց, սակայն, կրկին մի քանի վզնոց վերցրին և «Շադոյան» բրենդի ցուցադրության համար օգտագործեցին՝ կրկին նշելով, որ զարդերը «Պռեգոմեշից» են: Դրանից հետո բարկացա ու խզեցի կապս նրանց հետ, իսկ նրանք էլ սկսեցին իմ հավաքած կադրերի հետ աշխատել: Մեկ տարի շարունակ պայքարում էի, որ կայքէջից հանեն վզնոցները: Արհամարհում էին: Որոշեցի նամակ գրել Սյուզան Մարգարյանին Facebook սոց. կայքով: Մեր համագործակցութայն ամբողջ ընթացքը պատմեցի նրան, իսկ վերջում հավելեցի, որ եթե այդ մի քանի վզնոցները չհանվեն կայքից, իրեն գրած նամակս կդառնա բաց նամակ սոց. ցանցերում: Արձագանքեցին վերջապես և հանեցին վզնոցները կայքէջից: Հիմա էլ կայքէջում չկան, բայց կան Pinterest և Google կայքերում: Այդ վզնոցների համար ես գրանցել եմ հեղինակային իրավունքներս և պահանջում եմ, որ այդ աշխատանքները հեռացվեն նաև նշածս կայքերից»:

IMG 1716 - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

IMG 1712 - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

«Այնուհետև որոշ ժամանակ անց Սիրուշոն եկավ ու հորս զարդերից մեկը գնեց իր անձնական ֆոտոսեսիայի համար, սակայն հետո տեսա, որ այն հայտնվել է Vogue ամսագրում, որտեղ գրված էր՝ «By PreGomesh»:

Հարցին, թե դիմե՞լ է արդյոք այս հարցերով «Պռեգոմեշին» ու ի՞նչ պատասխան է ստացել, Անահիտ Բերբերյանը պատասխանեց.

«Իրենց հիմնական արգումենտն այն է, որ նախշերը միշտ եղել են հայկական արծաթագործության մեջ, ու որ նրանք հեղինակային իրավունքների խախտում թույլ չեն տվել: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր արծաթագործ ունի իր դիզայներական գիծը: Հայրս մի ամբողջ կյանք է դրել դրա մեջ և հիմա ինչ որ մեկը մեկ օրում դա իրենով է անում ու նույնիսկ հանում միջազգային ասպարեզ»:

tumblr ooevsrhDRn1s536l6o1 1280 960x960 - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

Կնոջ խոսքով «Պռեգոմեշ»-ի զարդերը հիմա նույնպես նմանություն ունեն իր ու իր հոր ստեղծած զարդերին:

«Նրանք շատ հաճախ են օգտագործում ծաղկային գմբեթը, իսկ մատանիների ոճը շատ նման է եղբորս ստեղծած մատանանիներին, որոնք ցույց եմ տվել իրենց: Եղբորս՝ Արգիշտի Բերբերյանի ստեղծած մատանիների հետ էլ մի խնդիր կա. սկզբնական շրջանում կրկին հղում էին տալիս, երբ իրենց աշխատանքները ներշնչված էին լինում եղբորս պատրաստած մատանիներից, սակայն հետո կրկին հանեցին հղումը»:

IMG 1715 960x1001 - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

Արծաթագործը նշում է, որ կարող է դատական գործ հարուցել, քանի որ ունի հիմքեր դա անելու համար, սակայն ուզում է «ևս մեկ հնարավորություն տալ». 

«Ես հիմա իհարկե ունեմ բոլոր հիմքերը դատարանի օգնությանը դիմելու համար, բայց ուղղակի ուզում եմ մարդկային լինել և հրավիրում եմ նրանց երկխոսության, եթե համաձայն չեն, ապա ստիված կլինեմ դատական գործ հարուցել նրանց դեմ: Պահանջում եմ, որպեսզի մնացած կայքերից իմ նշած վզնոցները հանեն, իսկ զարդերը, որոնց հեղինակը ես եմ, որոնք պատրաստելիս իմ հոր զարդամոտիվներն են օգտագործվել՝ ուղղակի հղում կատարեն…Կարծում եմ նրանք հղումը հանել են, որպեսզի ըստ օրենքի ամեն վաճառված զարդից ինձ որևէ գումար չտան»:

Հարցազրույցի վերջում Անահիտ Բերբերյանը նշեց, որ վերջերս իր տանը գողություն է կատարվել: Գողերն անտեսել են տան թանկարժեք իրերն ու տարել են միայն այն տուփերը, որտեղ գտնվում էին իր՝ տարիների ընթացքում հավաքած նմուշները, որոնք կարող են օգտագործվել ստեղծագործելու ու նոր արծաթյա զարդեր պատրաստելու համար:

«Դեպքից հետո դիմել եմ ոստիկանույթուն, սակայն գործը սահմանված ժամկետում չբացահայտվելուց հետո արագ փակվել է: Ապացույցներ չունեմ՝ չեմ կարող ասել, ովքեր են եղել գողության հեղինակները, բայց նրանց չկասկածել էլ չեմ կարող…» 

«Պռեգոմեշի» պատասխանը

VNews-ն այս ամենը լսելուց հետո հեռախոսազրույց է ունեցել «Պռեգոմեշ» ընկերության տնօրեն Մարի Երեմյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասել է.

«Համագործակցությունը սկսել ենք տեսնելով Անահիտ Բերբերյանի տաղանդն ու իրավիճակը: 2 տարի միասին աշխատել ենք, և Սիրուշոն ու  Անահիտը միասին զբաղվել են զարդերի դիզայնով: Սկզբում միայն Անահիտն էր պատրաստում արծաթե զարդերը և մեծ հաջողութուն ունեցանք առաջին զարդը թողարկելուց հետո: Սիրուշոն ու նա քննարկեցին հետագա տեսականին և թե ինչ ենք ակնկալում նրանից: Տարբեր սարքավորումներ գնեցինք, որ Անահիտը կարողանա աշխատել: Ես սկզբում չէի ուզում դա անել, բայց Սիրուշոն պնդում էր, որ պետք է անենք այն, ինչ կարող ենք, որ համագործակցությունը լավ ստացվի, քանի որ Անահիտն իսկապես տաղանդավոր է…

Սակայն շուտով Անահիտն այլևս չէր հասցնում պատրաստել բոլոր զարդերը: Նա անընդհատ աշխատանքային ժամերը խախտում էր և տարբեր պատճառներ էր բերում, նույնիսկ ասում էր, որ յոգայի դասընթացի է և չի կարողանում անընդհատ աշխատել: Որոշ ժամանակ անց Անահիտն ու ես նստեցինք ու զրուցեցինք. ինձ ասաց, որ չի ուզում էլ զարդեր պատրաստել: Ասաց, որ դա տղամարդու աշխատանք է, և որ ուզում է միայն դրանց դիզայնով զբաղվել, ասացի, որ այդպես չի լինի, բայց միևնույն է, փորձեցի հասկանալ նրան: Հետո սկսեց ասել, որ չգիտի շարունակի մեզ հետ աշխատել, թե ոչ, քանի որ իրեն բավական գումար չի մնում: Բայց ախր մենք նրան տալիս էինք այնքան գումար արծաթի մեկ գրամի համար, որ ոչ մի տեղ չկար: Եղել է, որ մի պատվերի համար այնքան շատ գումար է ուզել, որ մենք չէինք կարող դա հաճախորդից պահանջել և ստիպված մենք էինք վճարում ավել գումարը: Ասում էր, որ չի կարող ֆիքսված ժամերով աշխատել, բայց մենք էլ օր ու գիշեր էինք աշխատում, որպեսզի հասցնեինք պատվերներներն արագ կատարել: Վերջապես համաձայնեցինք դադարեցնել մեր համագործակցությանը, բայց այնուամենայնիվ հարցրինք՝ ինչ կարող ենք անել, որ նա իրեն վատ չզգա: Ասաց, որ միայն  իր հոր պատրաստած զարդերի հիման վրա արված վզնոցները հանենք կայքից: Ասացինք՝ խնդիր չկա և այդպես էլ արեցինք:

1932267 675078262535075 199388968 n 960x960 - Սիրուշոյի «Pregomesh» ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքներ խախտելու մեջ. Pregomesh-ը հերքում է

Այնուհետև սկսեց մեզ մեկնաբանություններ գրել տարբեր սոց. ցանցերում, ասում էր, որ արվեստագետները, որոնց ընդունել էինք աշխատանքի «օձ  են, որ տաքացրել է», ասում էր, որ թալանել ենք մտքերը: Բայց նա հեղինակային իրավունքներ չունի այդ զարդանախշերի համար, իսկ մենք ուղղակի հին հայկական զարդանախշերով պատրաստում ենք ժամանակակից լուծումներով նոր զարդեր: Չենք հասկանում՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է գողացված: Հենց այս պահին կարող եք գնալ Վերնիսաժ ու տեսնել, որ Պռեգոմեշի նույն զարդերից վաճառում են այնտեղ, սակայն մենք ո՞ւմ ենք դատի տվել, ընդհակառակը Սիրուշուն ուրախ է, որ մարդիկ հավանում են զարդերն ու որ մեծ մասսայականություն են վայելում հայկական արծաթյա զարդերը…

Նախկինում մենք Անահիտին տարբեր ցուցահանդեսների ենք տարել մեզ հետ, ամեն տեղ ասում էինք, որ նրա օգնությամբ ենք գլուխ բերել «Պռեգոմեշի» առաջին զարդերը: Քանի՜ անգամ են նա և Սիրուշոն շրջել Վերնիսաժում՝ ոգեշնչվելու նպատակով: Գաղտնիք չէ, որ Սիրուշոն յուրահատուկ ոճ ունի և կարող է ստեղծագործական մասով աջակցել զարդերի ստեղծմանը: Սիրուշոն հենց սա էլ անում է, մնացած հարցերում նա ընդգրկված չէ: Տեսնում եմ նաև մեկնաբանությունները, որ գրվում են այս թեմայի շուրջ և որոնք սակայն ուղղված են Սիրուշոյին: Հասկանում ենք, որ հիմա քաղաքական պայմաններից ելնելով, մարդիկ փորձում են անընդհատ քաղաքականացնել Սիրուշոյի արվեստն ու ստեղծագործական կյանքը, սակայն կոչ ենք անում, որ այդպես չվարվեն: Սիրուշոն քաղաքականությամբ չի զբաղվում և հետաքրքրված չէ: Սա բիզնես է, որտեղ երկու կողմերի համագործակցությունը չստացվեց… 

Ինչ վերաբերում է գողության մասին Անահիտի կասկածներին, ապա մենք լավ տեղյակ ենք այդ մասին: Մեր վարպետներին նույնիսկ ոստիկանական բաժին էին հրավիրել՝ հարցաքննելու համար: Նրանք իհարկե ներկայացան բաժին, քանի որ «Պռեգոմեշը» ո՛չ վախենալու, ո՛չ էլ թաքցնելու բան ունի…» 

Զրուցեց՝ Մելանի Սարգսյանը 


Սիրուշոյի նոր տեսահոլովակը՝ Արցախյան տեսարաններով

«երկուսիս ամուսիններն էլ Արցախում են»… Սիրուշո

10 փաստ Սիրուշոյի մասին, որ գուցե չգիտեք

Սիրուշոն համագործակցում է Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի պրոդյուսերի հետ

Սիրուշոն DIAFA միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

Սիրուշո. Erotas-ը հայերեն [հունարենից]

Սիրուշոն թողարկել է «Pregomesh»-ի ռեմիքս տարբերակի տեսահոլովակը

Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող 10 հայ աստղերը

Զոմա – զոմա. Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն. ինչի՞ մասին է այս երգը

Սիրուշոն կթողարկի «Vuy Aman»-ի 2-րդ մասը

#Ռետրո. հիշե՞նք մերոնց հին հոլովակները

Սիրուշոն և Գյումրին. տոնական համերգը և տոնավաճառը Գյումրիի Ռուսթավելի փողոցում

Սեբուհի, VIZA-ի, Սիրուշոյի և Ջիվան Գասպարյանի համերգը Երևանում (լուսանկարներ/վիդեո)

Capital Cities-ի Sebu-ն Հայաստանում՝ համերգով

Հայ աստղերն արձագանքել են «Պատվավոր արտիստ» կոչմանն արժանանալուն