Սիրված խորհրդային հերոսների խոսքերով... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սիրված խորհրդային հերոսների խոսքերով…

Սովետական ժամանակաշրջանի կինոարտադրությունը մեծ ժողովրդականություն վայելող ֆիլմերի գեղեցիկ ժառանգություն է թողել: Այդ կինոնկարներն ուղեկցել են սերունդների, հերոսները սիրվել և կրկնօրինակվել են, իսկ սրամիտ դիալոգներն ու արտահայտությունները դարձել են թևավոր խոսքեր: Vnews-ն անդրադարձել է սովետական կինեմատոգրաֆի 3 ամենահիշվող ֆիլմերին:

«Մոսկվան արցունքներին չի հավատում»

«Москва слезам не верит»

1980թ.-ի փետրվարի 11-ին ֆիլմը ցուցադրվեց խորհրդային հեռուստատեսությամբ, մեկ տարում դիտվեց ավելի քան 90մլն. մարդու կողմից,«Օսկարի» արժանացավ ու սիրվեց: Մայրաքաղաքային հանրակացարանում ապրող երեք ընկերուհիների ճակատագրերը հուզեցին բոլորին, իսկ Կատերինան դարձավ ժամանակաշրջանի ուժեղ կնոջ իրական սիմվոլ:

«Ես նախընտրում եմ իմ կյանքի հետ անել այն, ինչ սիրում եմ: Ոչ թե այն, ինչը մոդիկ է, հեղինակավոր կամ ընդունված»

Գոշա

«Երբեմն մի այնպիսի հիմարություն կլսես… պարզվում է՝ դա ինչ-որ մեկի տեսակետն է»:

Լյուդմիլա

«-Ես անգամ կարող եմ ասել, որ դուք ամուսնացած չեք:

-Եթե ես ամուսնական մատանի չեմ կրում, դա դեռ ոչինչ չի նշանակում:

-Եթե անգամ դուք 3 ամուսնական մատանի կրեիք, միևնույն է, ամուսնացած չեք: Դուք չամուսնացած կնոջ հայացք ունեք:

-Ի՞նչ է, չամուսնացած կանայք ինչ-որ յուրահատուկ ձևո՞վ են նայում:

-Իհարկե, նրանք նայում են գնահատող հայացքով: Այդպես են նայում ոստիկանները, ղեկավարները և չամուսնացած կանայք»:

Գոշա և Կատերինա

«Ինչպիսի՜ մարդիկ, մի բան էլ՝ առանց թիկնապահների»…

Լյուդմիլա

«-Գոգա, դուք իսկական տղամարդու պես վարվեցիք

-Վերջ տուր, ես վարվեցի նորմալ տղամարդու պես»:

Ալեքսանդրա և Գոշա

«Եթե սիրել, ապա թագուհու, եթե պարտվել՝ ապա միլիոն»

Լյուդմիլա

«-Լսիր, իսկ ինչու՞ չէիր ամուսնանում

 -Քեզ էի սպասում…»

Գոշա և Կատերինա

 

«Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ»

«Ирония судьбы, или С лёгким паром»!

1976թ.-ի հունվարի մեկին՝ 17:45-ին խորհրդային հեռուստաէկրաններին Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» երկմասանի ֆիլմն էր: Խորհրդային ամենասիրված ֆիլմերից մեկը կինոթատրոններում ունեցել է շուրջ 7մլն. հանդիսատես: Մինչ օրս այն համարվում է ամենասիրելի ամանորյա ֆիլմերից մեկը: Ամանորի գիշերը զարմանալի զուգադիպությամբ հանդիպում են Ժենյան և Նադյան ու դառնում սովետական կինոյի ամենահիշվող զույգերից մեկը:

«-Ի՞նչ եք անում:

-Գնում եմ:

-Դուք պատրվակ եք փնտրում, որպեսզի մնաք:

-Փնտրում եմ, բայց չեմ գտնում:

-Իսկ ես չեմ կարողանում պատրվակ գտնել ձեզ երկար պահելու համար. ի՞նչ անենք»:

Ժենյա և Նադյա

«Ձեր նմանները միշտ ճիշտ են՝ ամեն ինչում, որովհետև դուք ապրում եք՝ ինչպես ընդունված է, ինչպես նախատեսված է, հենց դրանում է ձեր թուլությունը. դուք ունակ չեք խելագարության, այն ձեր մեջքով չէ, իսկ կյանքը չի կարելի խցկել չափված սխեմայի մեջ»:

Ժենյա

«-Գիտե՞ս, թե երբ են մարդիկ երգում:

-Երբ լսողություն և ձայն չունե՞ն:

-Երբ երջանիկ են»…

Ժենյա և Գալյա

«-Ձեռքս կջարդես:

-Ինքս կջարդեմ, ինքս էլ՝ կսարքեմ»:

Ժենյա և Իպոլիտ

«Մի՞թե կարող է լինել ծրագրավորված, սպասված, պլանավորված երջանկություն»:

Ժենյա

«Երբ առաջարկություն են անում մի կնոջ, չեն հիշում մյուսի մասին»:

Մարինա

«Լավ, պատկերացնենք, թե դուք չեք հիշում՝ ինչպես եք հայտնվել օդանավում, բայց գոնե պիտի հիշեք, թե ինչպես եք իջել օդանավից:

-Հ-հիշել է պ-պետք ՝… բայց ես չ-չեմ հիշում»…

Ժենյա և Իպոլիտ

 

«Ծառայողական սիրավեպ»

«Служебный роман»

Այս խորհրդային լիրիկական կոմեդիան նկարահանվել է 1977թ.-ին և 1978թ.-ին դարձել կինոթատրոններում դիտողականությամբ առաջինը: Սիրո յուրատեսակ պատմություն է «տղամարդ կին» ղեկավարի և երկու երեխաների միայնակ հայր աշխատակցի միջև՝ համեմված կոլորիտային նուրբ հումորով, երկրորդ պլանի ոչ պակաս հետաքրքիր կերպարներով: Ֆիլմում տեսնում ենք սովետական կոլեկտիվի հետաքրքիր փոխհարաբերությունները, ժամանակշրջանի տիպիկ ղեկավարի կերպարն ու հասարակ՝ բոլորի համար նույն սերը, որը կարող է փոխել կնոջը անճանաչելիության աստիճանի:

«Եթե չլիներ ստատիստիկան, մենք անգամ չէին ենթադրի, թե ինչ լավ ենք աշխատում»:

Անատոլի Նովոսելցև

«Արդեն մի քանի օր է, ինչ ինձ համար ձեզնից թանկ ոչ ոք չկա»:

Անատոլի Նովոսելցև

«Ես այնքան անթերի հեղինակություն ունեմ, որ կարծում եմ՝ արդեն ժամանակն է այն մի քիչ փչացնել»:

Լյուդմիլա Կալուգինա

«-Դուք պնդում էիք, որ ես չոր եմ:

 -Փափուկ եք:

-Անմարդկային եմ:

-Մարդկային եք:

-Չոր եմ:

-Թաց եք»:

Լյուդմիլա և Անատոլի

«Սիրունիկ է, բայց, ցավոք, ակտիվ է: Մի անգամ նրան առաջ են քաշել հասարակակն գործունեության ու մինչև օրս չեն կարողանում ետ քաշել դրանից»:

Անատոլի

«-Ժողովուրդ, յուրաքանչյուրս 50 կոպեկ ենք տալիս, Մաշա Սելեզնովայի մոտ ընտանիքի համալրում է:

-Անձամբ ես այդտեղ կապ չունեմ»:

Շուրա և Անատոլի

«-Դուք  իսկական ժամանակակից տղամարդ եք:

-Ի՞նչ իրավունք ունեք՝ ինձ այդպես վիրավորելու»:

Լյուդմիլա և Անատոլի

«-Պատկերացնու՞մ եք, Բուբլիկովը մահացել է:

-Ինչու՞ է մահացել, ես նման հրահանգ չեմ տվել…ո՞նց թե մահացել է»:

Շուրա և Լյուդմիլա


Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Աքիլեսյան գարշապար. թևավոր խոսքի հետքերով

Quiz. Հայ կինոն ասում է…

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

«Մոսկինո»-ն ցուցադրում է խորհրդային շրջանի կին ռեժիսորների ֆիլմերը. ծրագրում է Իննա Թումանյանը

Կանտեմիր Բալագովն ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…

Բլեզ Պասկալն ասել է…

Ջորջ Մարտինն ասում է…

Դենիել Դեյ-Լուիսն ասում է…

Սթիվի Ուանդերն ասում է…

Յոկո Օնոն ասում է…

Վարդան Պետրոսյանն ասում է…