fbpx

Սնուփ Դոգն ասում է…

  • Պարտադիր չէ, որ ունենաս մեքենա կամ հաստ ոսկյա վզնոց, ուղղակի հավատարիմ եղիր սեփական «ես»-իդ և շուրջդ ամեն ինչ կփոխվի: 

 

  • Քանի դեռ չգիտես, թե որտեղից ես գալիս, չես կարող հաստատ իմանալ, թե ուր ես գնում: 

 

  • Երբեմն կորուստը կյանքումդ պատահած ամենալավ բանն է,  քանի որ դա սովորեցնում է քեզ, թե հաջորդ անգամ ինչ պետք է անես: 

 

  • Ես քայլում եմ ժամանակի հետ: Ես տեղյակ եմ այն ամենից, ինչ տեղի է ունենում ժամանակի ընթացքում:

  • Ես վստահ եմ, որ կյանքն աճելու և զարգանալու մասին է: Ես զգում եմ, որ իմ կյանքն անցել է մի քանի փուլով և հենց այն փուլերը, որոնց միջով ես անցել եմ երիտասարդ տարիքում օգնել են ինձ դառնալ այնպիսին ինչպիսին ես այսօր եմ: 

 

  • Արա՛ այն ինչ սրտիդ հաճելի է, փոքրիկս: 

 

  • Շատ դեպքերում սերը թերագնահատվում է, բայց դու պետք է շարունակես այն տալ մարդկանց: 

 

  • Ես այստեղ եմ, որ տպավորություն գործեմ միայն մեկ մարդու վրա: Նա մեզ հետ չէ, նա վերևում է: Սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք իմ գործի մասին: Իմ գործը հասարակության կամ որոշ մարդկանց ցույց տալու կամ նրանցից քննադատություններ լսելու համար չէ, ես միայն մեկ մարդու համար եմ աշխատում, հիշե՛ք:

  • Անկեղծ ասած, երեխաները հեշտությամբ կարող են գայթակղվել թմրանյութերով, կամ այս ու այն վտանգավոր խմբավորում մուտք գործեն: Կարծում եմ, որ մենք պետք է ամեն հնարավոր բան անենք, որ շարժենք նրանց հետաքրքրությունը ֆուտբոլի և կրթության նկատմամբ:

 

  • Դու պետք է քո սեփական առաջնորդը լինես, մնաս այնպիսին ինչպիսին որ կաս, դուրս գաս իմ ստվերից և դառնաս անհատականություն:

 

  • Երբ ես այլևս ռեփով չզբաղվեմ, կբացեմ պաղպաղակի սրահ և ինքս ինձ կանվանեմ Սքուփ (շերեփ) Դոգ

 

  • Դուք չեք սիրում ինձ, ձեզ ուղղակի դուր է գալիս իմ դոգի սթայլը (շան ոճը):

  • Սևամորթները սպանում են սևամորթներին, և քրեակատարողական հիմնարկները լի են սևերով և մեքսիկացիներով: Ինչո՞ւ դուք բոլորդ գումարներ չեք տրամադրում մեզ, որ այս խնդրին մեր ձևով լուծում տանք: Մենք ցանկանում ենք արգելարանների փոխարեն համալսարաններ և քոլեջներ գնալ: 

 

  • Դպրոցական տարիներին ինձ դուր էր գալիս դասարանի ծաղրածուն լինել, և անկեղծ ասած ուրախ էի ուշադրության կենտրոնում լինել: Ես նույնիսկ եկեղեցում եմ խաղացել. մայրս ստիպում էր ինձ՝ տարբեր կերպարներ մարմանվորեմ, նա փորձում էր ամեն ինչ անել, որ ես ինձանից որևէ բան ներկայացնեմ: Դա օգնեց, որ գտնեմ ինձ, դա օգնեց ինձ, որ ստեղծեմ Սնուփ Դոգին: 

 

  • Ես բարդ մարդ չեմ. ես կարդում եմ այնպիսի ռեփ, որ նույնիսկ ձեր երկու տարեկան տղային հասկանալի կլինի:

 

  • Իմ ազատությունն ապրելու մեջ է: Իմ ազատությունը սեր սփռելու և տարածելու մեջ է: Ես միշտ խաղաղ եմ եղել, սիրել եմ բոլորին, սակայն իմ երաժշտությունը գուցե դա չի արտահայտել: Բայց այժմ ամեն ինչ փոխվել է. այսօր իմ երաժշտությունը արտահայտում է իմ բարի նկատառումները: 

 

  • Ես հոգևոր մարդ եմ և միշտ զգացել եմ Ռաստաֆարական կրոնի հետ իմ կապը: Ես ռաստաման  չեմ, բայց այդ կրոնի հետևորդներից շատ հարգանք եմ ստացել իմ ապրելաոճի և կրոնի նկատմամբ, այն ինձ շատ բան է սովորեցրել և օգնել է դառնալ այնպիսին, ինչպիսին ես կամ այսօր:

 

  • Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ բանտում դու մեկընդմիշտ կկորցնես կյանքդ: Գիտեք՝ բանտում դաժանությունն ավելի շատ է քան՝ փողոցներում: 

 

  • Ասում են, որ ես շատ ագահ եմ, բայց ես էլ ավելիին եմ ձգտում, քանի որ աչքերս ցանկանում են շատ բան տեսնել: 

 

  • Հետո ինչ, որ բեմում ես մարիխուանա եմ ծխում և անում այն, ինչ փչում է խելքիս: Համենայնդեպս ես ոչ ոքի չեմ սպանում և չեմ վնասում: Իմ արածը խաղաղ ժեստ է,
  • և մարդիկ պետք է հարգեն և գնահատեն դա: 

Կարդացեք նաև՝

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…