-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
20-րդ դարի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Սնուփ Դոգը, իր instagram-յան էջում լուսանկար է տեղադրել, որտեղ նա «Nirvana» ռոք խմբի հիմնադիր, վոկալիստ և կիթառահար Քուրթ Քոբեյնի հետ է: Լուսանկարը ցնցել է համացանցը:
Նկարը ռեփերն այսպես է վերնագրում.
«Երիտասարդ Դոգն ու Քուրթը 92 թ.-ին»:
Սնուփ Դոգի լուսանկարի տակ մեկնաբանություններ են թողել նաև ռեփերներ Բաստա Ռայմսն ու Թայրիզ Գիբսոնը:
«Ուաու, մենք գիտեինք, որ դու լեգենդ ես, բայց դու հենց նոր սանդղակն ավելի բարձրացրիր»:– գրել է Թայրիզը:
Պազրվում է՝ «Nirvana»-ի ֆրոնթմենը երբեք չի լուսանկարվել Սնուփի հետ: Սա ընդամենը Vemix անվան տակ ներկայացող անոնիմ մեկի լավ ֆոտոշոփի արդյունքն է:
Սնուփի գրառումը տեսնելուց հետո լուսանկարի հեղինակը գրել է.
«Այն պահը, երբ Սնուփ Դոգին ստիպում ես հավատալ, որ նա իսկապես 1992 թ.-ին ծխել է Քուրթ Քոբեյնի հետ»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո