SOAD-ի Դարոն Մալաքյանն ասում է՝ ոգեշնչվել է մարդասպան Չարլզ Մենսոնից. երկրպագուները զայրացած են - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

SOAD-ի Դարոն Մալաքյանն ասում է՝ ոգեշնչվել է մարդասպան Չարլզ Մենսոնից. երկրպագուները զայրացած են

System of a Down խմբի կիթառահար Դարոն Մալաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ցավում է ամերիկացի մարդասպան ու «Մենսոնների ընտանիք» աղանդի հիմնադիր Չարլզ Մենսոնի մահվան համար: Հայազգի երաժիշտն իր գրառումով բարձրացրել է դժգոհությունների մի ալիք, քանի որ նշել է նաև, որ այս մարդուց ոգեշնչվելով է նա իր երիտասարդ տարիքում երաժշտություն ստեղծել:

«Շատ տխուր եմ Չարլզ Մենսոնի մահվան պատճառով: “Toxicity” ձայնասկավառակը ստեղծելիս Մենսոնի հարցազրույցներն ու երաժշտությունն ինձ շատ էին ոգեշնչում: Ես նույնիսկ երգերից մեկն անվանեցի “ATWA”՝ նրա բնապահպանական կազմակերպության պատվին: Ինձ հետաքրքիր էին մարդկության մասին նրա մտքերն ու տեսակետները, այլ ոչ թե հանցագործությունները: Այս պատկերն էլ, որ տեսնում եք նկարում խնդրել էի, որ հայրս նկարի Չարլզ Մենսոնի թեմատիկայով: Ավելին, այն հետագայում օգտագործել եմ  #ScarsOnBroadway-ի “Fucking” երգի համար, որ թողարկել էի ձայնապնակի տեսքով ու սահմանափակ քանակով». գրել է Մալաքյանը: 

Այս գրության տակ բազմաթիվ մարդիկ սկսել են վիրավորական մեկնաբանություններ գրել՝ չհասկանալով, թե ինչպես կարող է մարդ ոգեշնչվել նման մարդասպանից:

Դարոն Մալաքյանը չի զլացել նորից բացատրել. «Դուք տեսնում եք, այն ինչ ցույց են տալիս ձեզ լրատվամիջոցները: Սակայն Մենսոնը մի այլ կողմ էլ ուներ. նա նաև երգահան էր: Այնպիսի երգահան, որ նրա “Look at your Game” երգի քավր տարբերակն արել էր նույնիսկ “Guns n Roses”-ը… Մեկ անգամ էլ կբացատրեմ՝ ես չեմ պաշտպանում մարդասպան Չարլզ Մենսոնին, այլ նրա արվեստն ու տեսակետները բնապահպանական ու հասարակական խնդիրների մասին… Բոլոր այն մարդկանց համար, ովքեր հարցնում են՝ արդյո՞ք նույնը կզգայի, եթե նա սպանած լիներ իմ ընտանիքին կամ հղի կնոջս, մի օրինակ բերեմ. իմ ընտանիքը հայոց ցեղասպանության զոհ է դարձել, որի ժամանակ միլիոնավոր հայեր սպանվել են թուրքական կառավարության ու զինվորների կողմից: Բայց ես դեռ սիրում եմ թուրքական երաժշտությունը, արվեստն ու ունեմ նաև թուրք ընկերներ, որոնց պապերը հնարավոր է՝ զինվորներ են եղել ցեղասպանության ժամանակ»: 

Հիշեցնենք՝ Չարլզ Մենսոնին ցմահ բանտարկության էին դատապարտել 9 մարդու սպանության համար: Այդ մարդկանցից մեկն էր նաև Շերոն Թեյթը՝ ռեժիսոր Պոլանսկու կինը, որն այդ ժամանակ երեխայի էր սպասում:


SOAD-ը Հայաստանում կրկին համերգ կունենա

ՄյուզիքԼիսթ. Սերգեյ Սարգսյան

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

Որքա՞ն է գնահատվում System of a Down-ի անդամների կարողությունը

SOAD-ի Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի համար

Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

System Of A Down-ի «Chop Suey!»-ը հայերեն

Սերժ Թանկյանն ասում է…

Սերժ Թանկյանը կժամանի Հայաստան

Հայեր, որոնք Grammy-ի են արժանացել (կամ առաջադրվել)

Սերժ Թանկյանը կոչ է անում Հայաստանին

Linkin Park-ը և Չեսթեր Բենինգթոնը Carpool Karaoke-ում

SOAD-ը ելույթ է ունեցել ԲԿՄԱ-ի մարզադաշտում (լուսանկարներ)