Սոկրատեսն ու ԵՐԵՔ ՄԱՂԵՐԸ - VNews

Սոկրատեսն ու ԵՐԵՔ ՄԱՂԵՐԸ

download 4 - Սոկրատեսն ու ԵՐԵՔ ՄԱՂԵՐԸ

Մեկը վազելով գալիս է իմաստուն Սոկրատեսի մոտ և ասում.
– Լսի՛ր, Սոկրատե՛ս, այս պատմությունը ես քեզ անպայման պետք է պատմեմ:
– Սպասի՛ր,- ընդհատում է նրան իմաստունը,- այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անցկացրե՞լ ես երեք մաղերի միջով:
– Երեք մաղերի՞, – հարցնում է մյուսը զարմացած:
– Այո՛, իմ լա՛վ բարեկամ, արի տեսնենք, թե այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք երեք մաղերի միջով կանցնի՞:
– Առաջինը ճշմարտության մաղն է: Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք ճշմարիտ՞ է:
– Ո՛չ, ես լսել եմ այդ պատմությունը և …:
– Այդպես, այդպես: Բայց վստահաբար դու այն երկրորդ մաղի միջով անց ես կացրել: Դա բարության մաղն է: Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք բարի՞ է:
Մյուսը վարանած ասում է.
– Ո՛չ, հակառակը …:
– Ահա …,- ընդհատում է նրան իմաստունը,- արի երրորդ մաղն էլ գործածենք: Այն, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անհրաժե՞շտ է:
– Անհրաժե՞շտ, ոչ անպայման …:
– Այդ դեպքում,- ժպտալով ասում է իմաստուն Սոկրատեսը,- եթե դա ո՛չ ճշմարիտ է, ո՛չ բարի և ո՛չ էլ անհրաժեշտ, ուրեմն արի այն թաղենք հողի տակ և դրանով ինձ ու քեզ չծանրաբեռնենք: