Սոֆի Լորեն և Կառլո Պոնտի. մի սիրո պատմություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սոֆի Լորեն և Կառլո Պոնտի. մի սիրո պատմություն

Նրանք երիտասարդ էին և գեղեցիկ, նրանք խելագարի պես սիրում էին միմյանց և այդ սերը նրանց թևեր էր տալիս: Ամեն բան հասանելի էր թվում, յուրաքանչյուր հաղթանակ՝ քաղցր, յուրաքանչյուր պարտություն ստիպում էր պայքարել ավելի մեծ ուժով: VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 20-րդ դարի գեղեցիկ զույգերից մեկի՝ Սոֆի Լորենի և Կառլո Պոնտիի սիրո պատմությունը:

Լեգենդի Ծնունդը

Դերասանուհի Սոֆի Լորենը ծնվել է 1934 թ. սեպտեմբերի 20-ին Իտալիայում: Գեղեցիկ մարմինն  ու գրավիչ դիմագծերն օգնեցին աղջկան առաջ գնալ:
Դպրոցում, սակայն, Սոֆիին ձեռք էին առնում նրա երկար քթի, նիհար կառուցվածքի համար, բայց դասընկերներն անգամ պատկերացում չունեին, թե ինչ է պատրաստել այս աղջկա համար ճակատագիրը:
14 տարեկան Սոֆին առաջին անգամ մասնակցում է գեղեցկության մրցույթի, և ստանում է «Ամենաէլեգանտ» տիտղոսը:

Ճակատագրական ծանոթությունը

Երիտասարդ և գեղեցիկ աղջնակն ընդհամենը 16 տարեկան էր, երբ հանդիպում է իր ապագա ամուսնուն և կյանքի ամենակարևոր տղամարդուն՝ Կառլո Պոնտիին: Պոնտին 38 տարեկան էր, հաջողակ և սիրված պրոդյուսեր, ով արդեն հասցրել էր հասնել մեծ բարձունքների:
Լորենը սկսնակ դերասանուհի էր, ով գումար վաստակելու համար նկարահանվում էր ոչ մի արժեք չներկայացնող գովազդային հոլովակներում: Կառլոն այնքան էր գերված աղջկանով, որ առաջարկում է նրան համագործակցել, եթե Սոֆին մի փոքր նիհարի և փոքրացնի քիթը: Որպես իրեն հարգող աղջիկ՝ Սոֆին  տալիս է բացասական պատասխան, ինչն էլ ավելի է գերում Կառլոյին:

Անհրաժեշտ կրթություն

Սոֆին ծնունդով իտալական պրովինցիալ քաղաքից էր և դա պարզ զգացվում էր նրա խոսվածքից և շարժուձևից: Պոնտին գիտեր, որ հայտնի դերասանուհի դառնալու և հաջողության հասնելու համար միայն գեղեցիկ արտաքինը բավարար չէ. Կառլոն ստիպում է Լորենին շատ կարդալ, սովորեցնում  է ճիշտ շպարվել, քայլել, հագնվել: Հենց Պոնտին է ընտրում դերասանուհու համար Լորեն ազգանունը (ի սկզբանե աղջկա ազգանունը Շիկոլոնե էր):

1 2

Ինչ դիտել տանը վիքենդին. համաշխարհային կինոյի դասական նմուշ «Հեծանիվներ գողացողները»

Լորենի հայացքն ու Մենսֆիլդի կրծքերը

Մարչելո Մաստրոյանի

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Հայտնի մայրիկներն իրենց երեխաների հետ (լուսանկարներ)

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]

Անդրեյ Տարկովսկու և Սերգեյ Էյզենշտեյնի ֆիլմերն ընդգրկվել են BBC-ի 100 լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

Սոֆի Լորենն ասել է . . .

Վենետիկի կինոփառատոնում մրցանակներ ստացած հայտնիներ

Ֆիլմեր, որ նկարահանվել են Հունաստանում

Մարչելո Մաստրոյանիի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Սոֆի Լորեն. 10 փաստ դերասանուհու մասին

Սոֆի Լորենը 83 տարեկան է. 5 ֆիլմ նրա մասնակցությամբ

Հեծանվով տղան, 2011