Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր - VNews

Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

sophie marceau 1920x1200 32090 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

Սոֆի Մարսո՝ գեղեցիկ, նուրբ, սեքսուալ այս կինը ֆրանսիական կինոյի ամենասիրված և վառ դեմքերից մեկն է:
VivaroNews Culture-ը պատմում է ֆրանսուհու մասին:

Մանկություն

Սոֆի Դանիել Սիլվիա Մոպուն ծնվել է 1966 թ. նոյեմբերի 17-ին Փարիզի Շանտալյի գյուղաքաղաքում: Աղջկա ծնողները հասարակ մարդիկ էին և արվեստի հետ ոչ մի կապ չունեին, բայց փոքրիկ Սոֆին դեռ մանկուց շատ էր սիրում բեմը: Նա սիրում էր երգել, պարել, դերասանություն անել, սակայն նրա միակ ունկնդիրը խաղալիքներն էին: Սոֆին շատ լավ էր սովորում դպրոցում. ծնողները նրան վստահեցրել էին, որ դա է հաջողության միակ գրավականը:
Միայն 14 տարեկանում ապագա դերասանուհին առաջին անգամ ընկերուհիների հետ կինո է գնում և իր համար բացահայտում կինոյի գեղեցիկ աշխարհը:

5f15ffab1017e432e395b189ffd7c435 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

Սկիզբ

Կլոդ Պինոտոն իր «Բում/La boum» ֆիլմի համար դերասանուհի էր փնտրում: Սոֆին մասնակցում է քասթինգին, սակայն վախենալով ծնողների զայրույթից՝ կեղծում է ազգանունը. Մարսո: Աղջիկը գերում է ռեժիսորին իր գեղեցկությամբ ու խաղով, և ընտրվում գլխավոր դերի համար:

0e8f31b9cf990502e29ccac4e19f2258 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր
1980 թ. «Բում/La boum» ֆիլմն է համարվում Սոֆիի դեբյուտը: Այնուհետև նկարահանվում է ֆիլմի երկրորդ մասը, և Սոֆին նորից փայլում է էկրանին:
Այս դերի շնորհիվ Սոֆին նոմինացվում է «Սեզար» մրցանակի՝ «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում:
Շատ շուտով ծնողները համակերպվում են աղջկա ընտրության հետ և համաձայնվում են, որ իրենց աղջիկը համագործակցի ֆրանսիական հանրահայտ «Gaumont» ընկերության հետ:

Ընթացք

Մարսոն արդեն 16 տարեկանում սկսում է աշխատել դերասաններ Կատրին Դենյովի և Ժերար Դեպարդիեի հետ: Դեպարդիեի հետ Մարսոն նկարահանվում է «Ֆորտ Սագան/Fort Saganne» 1984 թ. և «Ոստիկանություն/Police»1985 թ. ֆիլմերում:

5Z1FniDPi2F7y0BQURQwMixdiH9 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր
1988 թ. Էկրաններ են բարձրանում Կլոդ Պինոտոյի «Ուսանողուհին/L’étudiante», Անջեյ Ժուլավսկու 1989 թ. «Իմ գիշերներն ավելի գեղեցիկ են, քան ձեր ցերեկները/Mes nuits sont plus belles que vos jours» և 1991 թ. «Հրաժեշտի ուղերձ/La note bleue» ֆիլմերը:
1993 թ. դերասանուհին էկրաններին է հայտնվում Ալեքսանդր Ժարդենի «Ֆանֆան-կակաչ» ֆիլմը, որտեղ դերասանուհու հետ նկարահանվել է Վենսան Պերեսը:

e497b6d72bc0 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

1995 թ. էկրաններ է բարձրանում «Խիզախ սիրտը/Braveheart» ֆիլմը՝ Սոֆիի մասնակցությամբ ևս: Ֆիլմը ոչ մի մրցանակի չի արժանացնում դերասանուհուն, բայց ճանաչում է բերում նաև Հոլիվուդում:

Braveheart 3 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

Արդեն երկու տարի անց էկրաններին է հայտնվում Բերնարդ Ռոուզի «Աննա Կարենինա» ֆիլմը. Սոֆին մարմնավորում էր Աննային: Ֆիլմի հիմքում է Լև Տոլստոյի համանուն վեպը:

Anna Karenina - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր

Դերասանուհու մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմը Մայքլ Ափթեդի 1999 թ. «Ամբողջ աշխարն էլ հերիք չէ/The World Is Not Enough» ֆիլմն է, որը պատմում է 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին:

Հաջորդ տարիներին Սոֆիի գործունեությունը էլ ավելի հագեցած էր. հանդիսատեսը նրան տեսնում է Անջեյ Ժուլավսկու 2000 թ. «Հավատարմություն/La fidélité», Ժորեմ Սալի 2005 թ. «Էնթոնի Ցիմեր/Anthony Zimmer», Մարինա դե Վանի 2009 թ. «Չշրջվե՛ս/Ne te retourne pas» և մի շարք այլ ֆիլմերում:

Անձնական կյանք

Սոֆի Մարսոյի կյանքում շատ տղամարդիկ են եղել, բայց նրանցից ընդհամենը երեքն են արժանացել դերասանուհու սիրուն և հավատարմությանը: Սոֆին 16 տարեկանում գերում է Անջեյ Ժուլավսկուն. Անջեյը Սոֆիի կյանքի ամենակարևոր տղամարդն էր:

1005372861 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր
Լեհ ռեժիսորն այնպես էր գերել աղջկան, որ Սոֆիին չէր խանգարում անգամ տարիքային մեծ տարբերությունը. շուտով Մարսոն տեղափոխվում է սիրելիի մոտ՝ Լեհաստան, և անգամ սովորում է լեհերեն:
Մայրանալու ցանկությունը շուտով իրեն զգացնել է տալիս և դերասանուհին Ժուլավսկու առջև պայման է դնում. կամ նրանք երեխա կունենան, կամ՝ Մարսոն մեկընդմիշտ կհեռանա սիրելիից:
…Սոֆին հեռանում է: Կարճ ժամանակ անց Ժուլավսկին գիտակցում է, որ չի կարող ապրել առանց գեղեցկուհու և ամեն գնով հետ է բերում Սոֆիին: Շուտով լույս աշխարհ է գալիս Վենսանը՝ նրանց որդին: Սակայն զույգը շատ շաւտով բաժանվում է:

fa61267975ec4024ce96237c65448d3b - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօրՍոֆիի մյուս սերը պրոդյուսեր Ջիմ Լեմլին էր, ում Մարսոն հանդիպում է «Աննա Կարենինա» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս միությունից ծնվում է Ժուլյետը՝ Սոֆիի և Ջիմի դուստրը: Զույգը սակայն շուտով բաժանվում է:

Sophie Marceau et Christophe Lambert 1 - Սոֆի Մարսո. ֆրանսուհին երեկ և այսօր
Սա դեռ վերջը չէր. 2007 թ. Սոֆին հանդիպում է Քրիստոֆեր Լամբերտին և երկրորդ անգամ է ամուսնանում: Ընդհամենը 7 տարի անց զույգը բաժանվում է, բայց Սոֆին և Լամբերտը մինչ օրս էլ լավ ընկերներ են:

Բնության կողմից կանանց տրված լավագույն վիտամինները տղամարդիկ են:

Սոֆի Մարսո:


Ժերար Դեպարդիեն մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ

Լև Տոլստոյի տարօրինակությունները

Պատերազմ և խաղաղություն. [Աֆորիզմներ]

Մել Գիբսոնը հայերի մասին ասում է…

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Քըրք Դուգլասի ժառանգությունը

Օսկար 2020

Մի պահ ինձ թվաց, թե մահացա [Հիսուսին մարմնավորող Ջեյմս Կեվիզելը պատմում է]

Հոլիվուդյան տղամարդիկ, որ նման են Disney-ի հերոսներին

Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

«Աննա Կարենինան» ասում է․․․

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

Բրեդլի Քուփերը և Իրինա Շեյքը բաժանվում են