Սոֆի Թըրների ծնողները չգիտեին, որ «Գահերի խաղի» քասթինգին է մասնակցել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սոֆի Թըրների ծնողները չգիտեին, որ «Գահերի խաղի» քասթինգին է մասնակցել

«Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարքին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրները պատմել է ՝ ծնողները չգիտեին, որ դերասանուհին մասնակցել է սերիալի համար անցկացվող քասթինգին:

«Չէի ասել ծնողներիս, որ մասնակցում եմ «Գահերի խաղը» սերիալի քասթինգին: Դերասանական կազմի ընտրության գծով զբաղվող Նինա Գոլդը մեր ու այլ դպրոցներով շրջում էր՝ կերպարներին համապատասխան դերասանների գտնելու նպատակով: Ես ու ընկերներս էլ մասնակցեցինք քասթինգին: Մեզ բոլորիս թվում էր, որ ուղղակի զվարճալի կատակ է: Բայց ինձ մի քասթինգից մյուս քասթինգի համար սկսեցին կանչել: Ծնողներս միայն իմացան այդ մասին, երբ արդեն ընտրությունը կատարվում էր 7 աղջիկների՝ այդ թվում նաև իմ, միջև»,- պատմել է Սոֆի Թըրները իր և Ջեսիկա Չեսթեյնի՝ Vogue-ի համար նկարահանված հատուկ հոլովակում:

Նա նշում է, որ մայրը զարմացել ու խառնվել էր, բայց հայրը տեսնում էր իրավիճակի լրջությունը:

«Լռի՛ր: Սա այն է, ինչ Սոֆին միշտ ցանկացել է անել,»– ասել է Սոֆիի հայրը կնոջը:

Հիշեցնենք՝ Սոֆի Թըրները և Ջեսիկա Չեսթեյնը միասին նկարահանվել են «Իքս մարդիկ: Խավարի փյունիկ» ֆիլմում, որը Հայաստանում սկսել է ցուցադրվել հունիսի 9-ից:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս