fbpx

Սոֆի Թըրները պատմում է՝ ումն էր «Գահերի խաղի» կադրում հայտնված Starbucks բաժակը

Ամերիկայն HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» աղմկահարույց սերիալի վերջին սեզոնի չորրորդ սերիայում երկրպագուները նկատել էին Դեյներիսի առջև դրված Starbucks բաժակը: Երկրպագուներից ոմանք ծիծաղել և անցել էին վրիպակի կողքով, ոմանք էլ պահանջում էին բացատրել՝ սա պատահականություն էր, թե մտածված գովազդ:

«Գահերի խաղի» աստղ Սոֆի Թըրները, որը սերիալում Սանսա Սթարքի դերում է, պատմում է՝ որտեղից է Starbucks բաժակը հայտնվել կադրում.

«Կարծում եմ, որ բաժակը Քիթ Հարինգթոնինն էր: Նա շատ ալարկոտ է, դա հաստատ նա է արել: Ես այդ բաժակի մասին արդեն ավելի շատ եմ լսում, քան «Գահերի խաղի» ողջ վերջին եթերաշրջանի մասին: Starbucks բաժակը դրված էր Քիթի աթոռից ոչ հեռու: Սկզբում Էմիլիա Քլարքին էի մեղադրում, բայց ոչ, դա հաստատ նրա վրիպակը չէ: Հարյուր տոկոսով կարող եմ ասել՝ դա Քիթն է արել»:

Հիշեցնենք, որ քննադատությունների ալիքից հետո HBO հեռուստաալիքի ստեղծագործական կազմը հեռացրել էր բաժակը «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի չորրորդ սերիայից:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին