Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

«Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Սոֆի Թըրները և երաժիշտ Ջո Ջոնաս պաշտոնապես ամուսնացել են (նորից):

Մայիսի 1-ին Լաս Վեգասում անսպասելի ամուսնանալուց հետո, զույգը որոշել էր պաշտոնական ամուսնական արարողություն կազմակերպել, ինչի օրը սակայն հայտնի չէր: Այսօր արդեն պարզվում է՝ դերասանուհին և երաժիշտը ամուսնացել են հունիսի 29-ին Ֆրանսիայի դղյակներից մեկում:

Հարսանիքին նախորդել է նախապատրաստական ճաշկերույթը, որի ժամանակ հյուրերը կրում էին սպիտակ հագուստներ, իսկ զույգը՝ կարմիր: Հյուրերի շարքում էին նրանց բարեկամներն, ընտանիքի անդամները՝ այդ թվում նաև Նիկ Ջոնասը և նրա կինը՝ դերասանուհի, մոդել Փրիյանկա Չոփրան, սուպերմոդել Էշլի Գրեհեմը, հոգեբան, հաղորդավար Ֆիլը, դերասանուհի, Սոֆի Թըրների լավագույն ընկերուհի Մեյզի Ուիլյամսը, որը նաև հարսնաքրոջ դերում էր:

Հարսանեկան արարողության մասին այլ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ դիջեյ Diplo-ն, որը զույգի խոսքով «փչացրել» էր իրենց լասվեգասյան հարսանիքը՝ ինստագրամյան իր ուղիղ միացումներով, այս անգամ ևս հրավիրված է եղել, սակայն նրա ձեռքից խլել էին հեռախոսը, որպեսզի չկարողանա հրապարակումներ անել «դեպքի վայրից»: Այս ամենի մասին Diplo-ն գրել է ինստագրամյան իր էջում.

«Սա միակ նկարն է, որ ունեմ Ջոյի և Սոֆի Թըրների ամուսնական արարողությունից, քանի որ նրանք խլել էին հեռախոսս ու անհասանելի դարձրել այն արարողության ընթացքում: Բայց լսել եմ, որ հիանալի է անցել»: 

Հիշեցնենք՝ 29-ամյա երգիչն ու 23-ամյա դերասանուհին սկսել են հանդիպել 2016թ.-ից: 2017թ.-ի հունվարին Սոֆի Թըրները հաստատեց իրենց հարաբերությունները ինստագրամյան հրապարակումով, իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերին նրանք հայտարարեցին, որ նշանադրված են: Զույգն արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում էր Ֆրանսիայում և զբաղված հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

https://www.instagram.com/p/BzSXFBWiTjM/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/BzT8n0eFKLF/

https://www.instagram.com/p/BzVM2uJAsHV/

 


Գահերի խաղի ավարտը

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

Ջիմ Քերրին, Ջուլիա Ռոբերթսը, Ջորջ Քլունին դուրս են մնացել «Էմմի 2019»-ի անվանակարգերից

Հայտնի են «Էմմի 2019» մրցանակաբաշխությանն առաջադրված սերիալները

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին