Սոս Սարգյան [խոհեր անհունի] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

  • Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում:

 

  • Պետք է միշտ լսել հոգու կանչը` ինչը թելադրում, ուզում է…

 

  • Կինո ավելի դժվարությամբ եմ մտել։ Այն ժամանակ ռեժիսորները չէին վստահում հայ դերասաններին, միշտ Մոսկվայից ռուս դերասաններ էին հրավիրում։

 

  • Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա:

 

  • Մենք՝ հայերս, դարեր ի վեր ապրել ենք այստեղ, այս հողի վրա, և կապրենք այստեղ հավերժ։ Ոչնչացնել հայերին անհնար է։

 

  • Դերասանի կյանքը շատ հարուստ կյանք է, պարզվում է:

 

  • Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…

 

  • Ձեն եմ տալիս՝ ոչ ոք չի պատասխանում։ Ոչ Խորիկը կա, ոչ Ֆրունզը, ոչ մեկը չկա. ձեն ձենի տված` գնացին։ Մեկ-մեկ նրանց ձայներն ականջովս են ընկնում, ուրախացած վեր եմ թռչում. լռություն է։ Գիտե՞ք` սոսկալի բան է, երբ միտքդ ու սիրտդ ուրիշ տեղ են, դու` ուրիշ:

 

  • Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…

 

  • Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ լինի, ծնվի այդ մարդը: Օգնեք:

 

  • Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու:

 

  • Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որևէ մեկի համար, ցավ չդառնամ…

 

  • Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:

 

  • «Գիքոր»֊ի Համբոն հոգու գործ էր, ես դա ապրեցի։

 

  • Արցախը Ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք։

 

  • Իմ մեջ չափազանց շատ է հայությունը՝ ինչո՞ւ պիտի գնայի ռուսական բեմում ռուսների համար խաղայի:

 

  • Իսկապես կարոտում եմ հողը, բնությունը, գյուղացու աշխատանքը։

 

  • Մեծ մարդիկ, որ շատ լինեն նրանց արժեքը կկորի։

 

  • Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը։

 

  • Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա:

 

  • Սիրո ազդեցության տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:

 

  • Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում և չի էլ կարող չտառապել դրանց համար…

 

  • Մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակություն չունի, թե ում ինչ պաշտոն տվեցին. լրիվ ուրիշ կյանք է այնտեղ:

 

  • Կյանքում մարդիկ ամեն կերպ թաքցնում են իրենց էությունը, իսկ թատրոնը միշտ բացահայտում է դա։

 

  • Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար:

 

  • Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգգն ո՞վ է կախելու…

 

  • Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությու նից : Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը…

 

  • Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:

 

  • Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին… Մտավորականի համար չի կարող լինել՝ ,,վերևի-ներքևի,, կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողություն է:

 

  • Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք…

 

  • Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս:

 

  • 83 տարի: Շշմելու ա, շատ-շատ ա է։


Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Սոս Սարգսյանը պատմում է…

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք

«Աննա Կարենինան» ասում է․․․

Օշոն ասել է․․․

Կանտեմիր Բալագովն ասում է…

Ռենատա Լիտվինովան ասում է…

Նիկոլ Քիդմանն ասում է…

Բլեզ Պասկալն ասել է…