Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը] - VNews

Սոսե Մայրիկ – Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

աղբյուր սերոբ սոսե - Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Աղբյուր Սերոբ

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում հայդուկային շարժումը կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Այդ շարժման ականավոր ներկայացուցիչներից էին Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը և այլք։ Աղբյուր Սերոբը, սակայն, միայնակ չէր մարտնչում թշնամու դեմ, այլ կնոջ՝ հերոսուհի Սոսեի հետ…
Աղբյուր Սերոբը ծնվել է Խլաթ գավառի Սոխորդ գյուղում։ Հետապնդումների ենթարկվելով թուրքական իշխանությունների կողմից՝ նա 1891թ հեռացել է իր ծննդավայրից։ Սերոբը բնակվել է Կոստանդնուպոլսում և Ռումինիայում, իսկ 1895 թվականին վերադարձել է Արևմտյան Հայաստան և հայկամավորական երիտասարդներից կազմել հայդուկների խումբ։ 1898 թվականին Աղբյուր Սերոբը հաստատվել է Գելիեգուզանում։ Նույն տարվա գարնանը մի շարք ականավոր հայդուկներ Ցրոնք գյուղում դավաճանության զոհ էին դարձել։ Զոհված հերոսների հուղարկավորության ժամանակ Աղբյուր Սերոբն ասել է.
«Նրանք մեռան՝ մենք մնացինք, սրանից հետո և մինչև վերջ մենք նրանց գործը պիտի շարունակենք»։
serob - Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]
Աղբյուր Սերոբի մտերիմներից էր Անդրանիկը։ Նրանք միմյանց շատ էին սիրում ու հարգում։ Սերոբն Անդրանիկին միշտ էլ բարձր է գնահատել՝ ասելով. «Այս տղան մեծ անուն պիտի ունենա»։ Իսկ Անդրանիկը գրել է. «Մինչև վերջին շունչը ինձ իր զավակիցն ալ ավելի կսիրեր։ Ես հոգով հավատացած էի այդ բանին։ Ինչ որ ալ հարցնեի իրենց բացակայությամբ ըրած գործողությանս` նա միշտ կը սեր՝ «Ինձնից մի հարցներ, ինչ որ խելքդ կտրե, էն ըրէ»
(«Անդրանիկի հուշերը»)։ 
Խիզախ հայդուկը իր խմբի, եղբայրների, որդու` Հակոբի, կնոջ` Սոսեի, ընկերների հետ միասին մարտնչում էր սուլթանական բռնապետության դեմ։ Աղբյուր Սերոբի սիրելի կինը միշտ ամուսնու կողքին էր և նրա պես խիզախորեն պայքարում էր հայ ժողովրդի ազատագրության համար։

Սոսե Մայրիկը

Սոսե Մայրիկը ծնվել է 1865 թվականին Արևմտյան Հայաստանի Տուրուբերան նահանգի Խլաթ գավառի Սոխորդ գյուղում: 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։

«Սերոբ,- պատմում է Սոսեն, -շատ հաճախ կուգար մեր տունը և կըլլար եղբայրներուս հետ։ Անիկա գեղեցիկ տղամարդ մըն էր՝ բարձրահասակ, հուժկու և արագաշարժ։ Վարմունքի մեջ շատ լուրջ և խոսքի մեջ խելացի։ Ես շատ երես առած աղջիկ մըն էի մեր տան մեջ և, հետևաբար, միշտ կգտնվեի տղամարդոց մեջ ու համարձակությամբ կխոսեի բոլորի հետ։ Անգամ մը հորեղբայրներս կատակով ուզեցին գիտնալ, թե ես որո՞ւն հետ նշանվիլ կուզեմ։ Այդ օրը Սերոբն ալ եղբայրներուս հետ մեր տունն էր։ Ես հորեղբորս ըսի. «եթե նշանվիմ, Սերոբին հետ կուզիմ նշանվիլ»։ – Բոլորն ալ խնդացին։ Սերոբն ալ խնդաց, բայց քիչ հետո լրջացավ, լռեց և հաց ուտելե հետո մեկնեցավ։ Քանի մը ամիս անցած էր այդ խոսքի վրա, երբ Սերոբի տունեն Մխեն եկավ իմ նշանը դնելու։ Կատակը լուրջի փոխվեցավ։ 1881-ին (եթե չեմ սխալիր) ես և Սերոբ ամուսացանք։ Ես տասն և երեք տարեկան էի։ Երկու տարի հետո ունեցա առաջին զավակս՝ Հակոբը»։

1890-ականերին, երբ Սերոբը պանդխտության է մեկնում, Սոսեն իր որդու՝ Հակոբ հետ մնում է Սոխորդում։ 1895 թվականին, երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր:

arm132876730182 - Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ․․․․

․․․․իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ իրենց ընտանիքներից։ Սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։

Սոսեն հայրենասեր հայ կնոջ կերպարի մարմնավորումն էր։ Հայդուկների շրջանում, սակայն, Սոսեի ներկայությունը շատերի համար անցանկալի էր։ Նրանցից ոմանք ասում էին. «Մենք բոլորս էլ ամուսնացած ենք, կնոջ, զավակի տեր ենք։ Եթե մենք ալ մեր կիները մեզի հետ բերենք, այլևս ինչպե՞ս կրնանք ազատ շարժվիլ։ Սոսեն ղրկենք Կովկաս կամ ուրիշ ապահով տեղ մը»։ Չնայած այս տրտունջներին՝ Սոսեն, որպես կին մարտիկ, այնուամենայնիվ, ոգեշնչում էր նրանց։

46491896 1008116416063083 6651048739538468864 n - Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Դավաճանություն, մահ

1899 թվականին Սերոբի թաքստոցն էր Գեալիգուզան գյուղը։

 Թշնամուն դժվար էր Սերոբին որսալը. թուրքերը շարունակ ճիգեր էին գործադրում նրան իրենց ճանկը գցելու համար, և ոչինչ չէր ստացվում։ Բայց, ի վերջո, Հուսեյն էֆենդին կաշառում է ոմն սասունցի Ավոյի, ով 1899թ թունավորում է Սերոբին և վերջինիս գտնվելու վայրի մասին հայտնում ցեղապետ Խալիլ աղային։ Խալիլն իր խմբով գիշերը պաշարում է Գելիեգուզան գյուղը և լուսաբացին հարձակման անցնում։ Սերոբը, կատաղի մարտնչելով, իր զինակիցների հետ բարձրանում է Անդոկ լեռը։ Այնտեղ նրան շրջապատում է Խալիլ աղայի ավազակախումբը։ Քաջ հայդուկն այդ անհավասար մարտում մինչև վերջին շունչը կռվում է և նահատակվում։ Զոհվում են նաև Սերոբի եղբայրները։ Կռվի թեժ պահին Սոսեն որդու հետ հասնում է ամուսնու գրաված դիրքերը և հերոսաբար շարունակում կռիվը։ Զոհվում է նաև որդին։ Դրանից հետո միայն թուրքերը գերի են վերցնում վիրավոր և ուշակորույս Սոսեին։ Խալիլ աղան հրամայում է Աղբյուր Սերոբի անկենդան մարմինը գլխատել, հերոսի գլուխը սվինի ծայրին ցցել և պտտեցնել Մուշի փողոցներով. դրանով նա ցանկանում էր ահ ու սարսափ տարածել հայերի շրջանում։ Սակայն թուրքական կառավարությունը, տեսնելով հասարակական հուզումների ուժը, զգուշավորություն է ցուցաբերում և գլուխը հանձնում է բիթլիսահայերի հոգևոր առաջնորդին, որն էլ իր հերթին այն հողին է հանձնում Ս. Կարմրակ եկեղեցու բակում։ Հայ հայրենասերները հետագայում հուշարձան են կանգնեցնում քաջ հայդուկի շիրմի վրա։
Սերոբի կորուստը ցնցում է հայ ազատագրական պայքարի մարտիկներին։ Նրա մահվանից հետո հայդուկների խմբի ղեկավար է ընտրվում Անդրանիկ Օզանյանը։
04 - Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]

Իսկ Սոսեն․․․

Թուրքերը գերի են վերցնում գրեթե անկենդան Սոսեին և նրան նետում են Բաղեշիբանտ։ Այստեղից ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։

1990–ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։

 

sose mayrik - Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]
Սոսե Մայրիկը և Դրաստամատ Կանայանը՝ Դրոն։ Կահիրե, 1947 թ.։

1280px Սոսե Մայրիկ 960x720 - Սոսե Մայրիկ - Աղբյուր Սերոբ [հերոսների սերն ու անձնազոհությունը]


Մի սիրո պատմություն. Մերիլին Մոնրո և Արթուր Միլլեր

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Հերոսական մարտեր, կորուստներ, գերություն, Եգիպտոս․․․

ՆԱՄԱԿ-բանալի՝ հասկանալու ֆիդայական շարժման բուն էությունը

Մի քանի բան, որ արժե իմանալ Աղբյուր Սերոբի մասին

«Հավերժական սիրո հուշարձան». հերոսների իսկական սիրո պատմությունը

Ինչպես Մայակովսկու ծաղիկները փրկեցին Տատյանայի կյանքը…

Սիրո Պատմություն [Փարաջանովն ու թաթարուհին․ անթույլատրելի երջանկություն]

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն