Սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ. Արետա Ֆրանկլին - VNews

Սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ. Արետա Ֆրանկլին

aretha franklin port 451h2017 - Սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ. Արետա Ֆրանկլին

Շատ հաճախ այն, ինչ փնտրում եք, արդեն ձեզ մոտ է:

Վեճերով լի մանկություն

Արետա Ֆրանկլինը ծնվել է 1942 թ. մարտի 25-ին Թենես նահանգի Մեմֆիս քաղաքում: Արետայի ծնողներն իրար երբեք չեն հասկացել: Ընտանիքում գրեթե ամեն օր վեճեր են եղել: Երբ Ֆրանկլինը դառնում է 6 տարեկան, ծնողներն ամուսնալուծվում են: Նրա մայրը՝ Բարբարան, թողնում է 2 աղջկան և տղաներին ամուսնու խնամքին և մեկնում Նյու Յորք:

638356460 960x658 - Սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ. Արետա Ֆրանկլին

Հասկացավ, որ պիտի երգի

Արետայի տաղանդը բացահայտում է նրա հայրը:
10 տարեկանում Արետան արդեն երգում էր եկեղեցական երգչախմբում: Կարճ ժամանակ անց Արետան դառնում է The Bethel Baptist Church-ի երգչախմբի մարգարիտը:

Առաջին հաջողությունը

JVB Records-ի պրոդյուսերը, լսելով 14ամյա Արետայի աղոթք-երգը, առաջարկում է նրան ալբոմ ձայնագրել:
Ֆրանկլինի առաջին Songs of Faith ալբոմը ձայնագրվել է եկեղեցական երգչախմբի ելույթի ժամանակ:

247WallSt.com 247WS 504522 aretha franklin 960x540 - Սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ. Արետա Ֆրանկլին

Մեծ երգչուհի թե միայնակ մայր

Ալբոմը երգչուհու համար նոր և մեծ ճանապարհի սկիզբ է խոստանում, բայց…
Սա սկիզբն էր երգչուհու ստեղծագործական դադարի. նա հղի էր:
17 տարեկանում Արետան արդեն երկու տղա ուներ և սպասում էր երրորդին:

1 2 3