Սպասող մարդու օրագիր. Իրանական ժամանակակից պոեզիա - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սպասող մարդու օրագիր. Իրանական ժամանակակից պոեզիա

Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:  ~Ռեզա Քազեմի

Ի՜նչ անխելք են նրանք,
որ կարծում են՝
քո պատկերն եմ կախել պատից:
Չգիտեն՝
տանս պատերն եմ կախել պատկերիցդ: ~Շամս Լանգեռուդի

Քեզնից հետոյի մենությունը
քեզնից առաջվա մենությունը
չէ… ~Սառե Դասթառան

Վաղը եկել,
կանգնել է դիմացս՝
հարցնելով —
Ի՞նչ էիր ուզում:
Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝
հեռուներին մեխված,
հայացքս սպասող… ~Շահաբ Մողառաբին

Անձրև է։
Շվարել եմ.
հոգյակի՞ս մասին մտածեմ,
թե՞ ճաքած կտուրի: ~ Սառե Դասթառան

Թե չես գտել այն կնոջը,
ում գնալուց հետո կոչնչանաս,
ողջ կյանքդ տանուլ ես տվել…
Սա ասում եմ ե՛ս,
ում օրերը տարել է մի կին
հեռավոր մի վայր,
կախել վզից,
հյուսել մազերին,
ամրացրել կրծքին,
կամ ցանել ծաղկամանի մեջ,
մնացածն էլ փակել պահարանում՝
նեղ օրվա համար… ~Ռեզա Վալիզադե

Բանվորները
պարզ կյանք
ու գեղեցիկ կին ունեն,
նրանք
գործից հետո
երկնաքերերից
թարմ ու ճերմակ ամպեր են տուն բերում։ ~ Սաբիռ Հաքա

Այս տան հայելիները
առանց քեզ
ինձնից
մեն-մի մասնիկ են արտացոլում: ~Ռուզբեհ Սոհանի

1 2