-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Փետրվարի 11-ին թողարկվեց ռուս բլոգեր և լրագրող Յուրի Դուձի ՄԻԱՎ համաճարակի մասին պատմող ֆիլմը, որը կարճ ժամանակում գերազանցեց միլիոնավոր դիտումներ։ Այս ֆիլմով բլոգերը բոլորի ուշադրությունը սևեռեց կարևորագույն հարցերի շուրջ, ցնցեց, սթափեցրեց, ահազանգեց․․․
Պաշտոնական տվյալներով Ռուսաստանի Դաշնությունում բնակչության մեկ միլիոնն արդեն ՄԻԱՎ վարակակիր է:
Իսկ 2018 թվականի դրությամբ ՁԻԱՀ-ից գրանցվել է 37 հազար մահ:
Միջին հաշվարկով Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում ՁԻԱՀ-ից մահանում է 100 մարդ…
Հարց N 1
Ի՞նչ արեց Դուձը:
Հարց N 2
Ինչո՞ւ այս երկու ժամանոց ֆիլմն այսքան աղմուկ բարձրացրեց, հասավ Կրեմլ և դրա միջանցքների քննարկումների թեման դարձավ:
Պատասխան առաջին և վերջնական
Շատ պարզ. Դուձն ցույց տվեց իրական թվեր, ներկայացրեց երկրում տիրող անհանգստացնող իրավիճակը, զրուցեց հիվանդների, նրանց սատարողների, մասնագետների հետ: Բարդ խնդիրը ներկայացրեց հնարավորինս պարզ, որպեսզի բոլորը տեսնեն ու հասկանան․․․
Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է ՄԻԱՎ-ն առաջանում։
Կարո՞ղ են արդյոք ՄԻԱՎ վարակակիրները առողջ երեխա ունենալ։
Հնարավո՞ր է լիարժեք կյանքով ապրել ՄԻԱՎ-ով։
Եվ վերջապես ինչո՞ւ է Ռուսաստանի Դաշնությունն այդքան ոչ էֆեկտիվ պայքարում այս համաճարակի դեմ։
Ի դեպ, համաճարակ բառն ու իրականությունն այս դեպքում շատ հարմար և ճիշտ զուգադիպեցին, քանի որ ամբողջ աշխարհը խոսում էր չինական Կորոնավիրուսի մասին, իսկ Դուձը կարողացավ ռուսների ուշադրությունն այս կերպ գրավել՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին:
Ի դեպ, Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության մասին պատմող ոչ պակաս աղմկահարույց ֆիլմի համեմատ՝ Կրեմլը ՁԻԱՀ-ի մասին այս ֆիլմը գնահատեց՝ ուղղակի լավ…
Իսկ ինչ վերաբերում է Բեսլանի N 1 դպրոցում 2004 թվականի դեպքերի մասին պատմող ֆիլմին՝ այն բազմաթիվ բարձրաստիճան չինովնիկների բարկության և անհանգստության պատճառը դարձավ:
«ՄԻԱՎ. համաճարակ, որի մասին չեն խոսում» Ֆիլմից հետո Google-ն արձանագրեց, որ Ռուսաստանի քաղաքացիների կողմից «СПИД» բառի հարցումները աճել են 14 անգամ: Իսկ ՄԻԱՎ արագ-թեստի վաճառքները գրանցեցին ռեկորդային ցուցանիշներ՝ եռապատկելով դրանց պահանջարկը:
Հատկանշական է, որ ֆիլմի ընթացքում Դուձն էկրանների առաջ ցույց է տալիս այդ թեստից օգտվելու շատ պարզ ձևը՝ սեփական օրինակի վրա այն ներկայացնելով արդեն իսկ ՄԻԱՎ վարակակիր հյուրերից մեկի հետ: Դուձի մոտ ՄԻԱՎ չհայտնաբերվեց. արդյունքը բացասական էր: Իսկ թեստն իր տեսակի մեջ նման է հղիության թեստին, նույն տրամաբանությամբ՝ մեկ գիծ, երկու գիծ…
Ֆիլմի վերջում լրագրողն ամփոփելով՝ արձանագրում է.
1. ՁԻԱՀ-ն անտեսված ՄԻԱՎ-ն է, ՄԻԱՎ-ը մահացու չէ, իսկ ՁԻԱՀ-ը մահացու է:
2. Եթե մարդու մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, դա չի նշանակում, որ նա շուտով մահանալու է, քանի որ ճիշտ ժամանակին այն հայտնաբերելու դեպքում ճիշտ բուժման շնորհիվ վարակակիրը կապրի նույնքան երկար, որքան առողջ մարդիկ:
3. Եթե ՄԻԱՎ վարակակիրն անցնում է բուժում, ապա նա կկարողանա ծննդաբերել լիովին առողջ երեխա:
4. ՄԻԱՎ-ով հիվանդներին կարելի է ձեռքով բարևել, հագուստով փոխանակվել, նույն լողավազանից օգտվել, ընդհանուր բաժակից խմել, համբուրվել, գրկվել:
5. Չի կարելի նրանց նկատմամբ այդքան անհանդուրժող լինել…
ԱՆՀՐԱԺԵՇՏ է
6. Զգուշանալ չպաշտպանված սեքսից և թմրանյութերից:
Ինչ վերաբրում է սեքսին, լրոգրողը հարցում կատարեց հյուրերից և պարզեց, որ մեկ տուփ պահպանակն արժե 1000 ռուբլի (ընթացիկ AMD փոխարժեքին 7440 դրամ): Եվ միանգամից առաջացավ իրարամերժ ընտրություն. ուտելու և պահպանակ գնելու միջև. երիտասարդներն իհարկե ընտրում են տարրական, ուտելու պահանջի կարևորությունը: Իսկ անվտանգ սեքսի կարևորությունը դառնում է երկրորդական, եթե ոչ երրորդական…
Յուրի Դուձը ներկայացրեց սարսափելի թվեր, խոսեց մի կնոջ հետ, որը հարցազրույցից 17 օր հետո մահացավ: Եվ Դուձի այն հարցին, թե ինչ է վերջին անգամ նրան ուրախացրել, կինը պատասխանեց.
Ելակով պաղպաղակը…
Ֆիլմն իրական մարդկանց մասին է, որոնք բախվել են այս մահացու հիվանդությանը, ենթարկվել են խտրակության և մերժվել են հասարակության կողմից…
Կարդացեք նաև՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո