«Սպիտակ» ֆիլմը հաղթել է "17 мгновений" ռուսական կինոփառատոնում - VNews

«Սպիտակ» ֆիլմը հաղթել է “17 мгновений” ռուսական կինոփառատոնում

աա - «Սպիտակ» ֆիլմը հաղթել է "17 мгновений" ռուսական կինոփառատոնում

Երեկ՝ փետրվարի 10-ին Ռուսաստանում կայացավ «17 ակնթարթ» (“17 мгновений”) կինոփառատոնը, որը նվիրված է սովետական կինոյի և թատրոնի դերասան Վյաչեսլավ Տիխոնովի հիշատակին:
Կինոփառատոնի գլխավոր մրցանակի արժանացավ Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ/Спитак» ֆիլմը: Կոտտն արժանացավ մրցանակի նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Անվանումից արդեն պարզ է, որ ֆիլմը Սպիտակի՝ 1988 թ. դեկտեմբերի 7- ի չարաբաստիկ երկրաշարժի մասին է: Գլխավոր հերոսը Գոռն է, որը նոր և ավելի լավ կյանքի ակնկալիքով հեռացել էր Հայաստանից, սակայն ստիպված է լինոմ հետ վերադառնալ, երբ իմանում է երկրաշարժի մասին: Գոռը պետք է գտնի իր ընտանիքի անդամներին, բայց…

«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել “System of a Down” խմբի անդամ հայազգի Սերժ Թանկյանը, որը ֆիլմի  սաունդթրեքի հեղինակն է:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Պավել Կրայնովը (“Варавва”), իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Օքսանա Ֆանդերան (“Свидетели”): “История одного назначения” ֆիլմի սցենարի համար մրցանակի արժանացավ Ավդոտյա Սմիրնովան, իսկ «Լավագույն օպերատոր» անվանակարգում հաղթեց Անդրեյ Դեյնեկոն:

«Լավագույն սերիալ» անվանակարգում հաղթեց Վալերի Տոդորովսկու “Частица вселенной” գործը:
Բացի այդ հատուկ մրցանակի է արժանացել Անտոն Մեգերդիչևը՝ “Движение вверх” ֆիլմի համար:

Աղբյուր՝ all-armenia.com


Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Կոմիտասի շունչը հայկական տաճարում. Սերժ Թանկյանը տեսանյութ է հրապարակել

Սերժ Թանկյանը դիմում է հայ ժողովրդին[տեսանյութ]

System Of A Down-ի նոր տեսահոլովակը 15 տարի դադարից հետո

Սերժ Թանկյանի ֆիլմը Թավշյա հեղափոխության մասին կթողարկվի Տորոնտոյի կինոփառատոնին

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Սերժ Թանկյանը «Գահերի խաղի» սաունդթրեք է կատարում Ռամին Ջավադիի հետ

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

Հայտնի դեմքեր, որ 2018թ.-ին ժամանեցին Հայաստան

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

Որքա՞ն է գնահատվում System of a Down-ի անդամների կարողությունը

SOAD-ի Դարոն Մալաքյանը դրամահավաք է իրականացնում Արցախի համար

Սերժ Թանկյանը, Լյուկ Էվանսը, Վենսան Կասելը և ուրիշներ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Սերժ Թանկյանը հեղինակել է «Սպիտակ» ֆիլմի երաժշտական ձևավորումը

«Պետբյուջեից 48 մլն դրամ Թանկյանին` «թավշյա ֆիլմի համա՞ր». ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է նորությունը

Գինի խմել, լավաշ թխել, ծառ տնկել,Կասկադում շրջել… Ալեքսիս Օհանյանի երևանյան առօրյան