Սպիտակ տուն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սպիտակ տուն

Պատկերացրեք` դուք դարձել եք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ և պետք է տեղափոխվեք նոր տուն: Դե պատկերացրեք էլի… Դա էլ հո փողով չէ…

Նախքան նոր կացարան տեղափոխվելը դուք պետք է որոշակի պատկերացում կազմեք դրան մասին, ծանոթանաք կարելիներին և չիկարելիներին: Այդ հարցում ձեզ կօգնենք մենք:

Vnews-ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր փաստ ԱՄՆ-ի նախագահների օջախի մասին: Եվ ասյպես՝

  • Մինչև Սպիտակ տուն կոչվելը՝ շենքն անվանում էին նախագահական պալատ կամ նախագահական առանձնատուն: ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը հրաման է ստորագրում, և շենքն անվանվում է Սպիտակ տուն:
  • Սպիտակ տունը շահագործման է հանձնվել 1800 թվականի նոյեմբերի 1-ին:

  • Շենքում էլեկտրականություն է մտել 1891 թվականին: Առաջին սառնարանը դրվել է 1926 թվականին, իսկ 1933 թվականին տեղադրվել են օդորակիչները:
  • Շենքը բաղկացած է 6 հարկից, ունի 132 սենյակ, 35 լոգարան, 412 դուռ, 147 պատուհան, 8 աստիճան, 28 բուխարի և ընդամենը 3 վերելակ…
  • Նորընտիր նախագահը դառնում է, ժամանակավոր իհարկե, 3 պահոց-սենյակի տերը: Սենյակներ, որտեղ պահպանվում են արժեքավոր իրեր՝ նկարներ, ոսկի, ճենապակի, գորգեր, կայհույք, որոնք օգտագործել են ԱՄՆ-ի նախագահների ընտանիքները՝ սկսած առաջին նախագահ՝ Ջորջ Վաշինգտոնի ժամանակաշրջանից:

  • Ի դեպ, նրա մասին: Ջորջ Վաշինգտոնը միակ նախահագն է, ով չի ապրել Սպիտակ տանը, քանի որ նրա նախագահական ժամանակաշրջանում շենքը կառուցապատման մեջ էր:
  • Կան որոշակի իրեր, որոնք պետք է մնան իրենց տեղում: Ոչ մի նախագա իրավունք չունի դրանք տեղաշարժել՝ առաջին Աբրահամ Լինքոլնի մահջակալը, որի վրա ճակատագրի հեգնանքով նա ոչ մի անգամ չի պառկել և քնել: Երկրորդը՝ նրա աշխատասեղանը, որը գտնվում է նախագահների աշխատասենյակում:

  • Աշխատասենյակի հետ է կապված Սպիտակ տան ձևավորված ավանդույթներից մեկը. նորընտիր նախագահը կարող է փոխել սենյակի գորգը ըստ իր ճաշակի: Ջորջ Բուշ կրտսերը միշտ ասել է, որ գորգ փոխելը իր նախագահության ամենառաջին որոշումն է եղել:
  • Ի դեպ, արծվի պատկերով գորգը հետաքրքիր խորհուրդ ունի: Երբ երկիրը գտնվում է պատերազմական իրավաիճակում արծվի հայացքը ուղղված է դեպի նետերը, իսկ խաղաղ պայմաններում՝ թռչունը նայում է ձիթենու ճյուղին:

  • Առաջին տիկին Նենսի Ռեյգանը ստեղծել է Ճենապակյա սենյակը, որտեղ ցուցադրված են նրա կողմից ձեռք բերված սպասքը: Սենյակում յուաքանչյուր սպասք արժե 952 դոլար:

  • Քանի որ նախագահ Ուորեն Գարդինգը շատ էր սիրում պոկեր խաղալ, իսկ նրա խաընկերները հիմնականում հենց նրա խորհրդականներն էին, վերջիններիս հորդորով ստեղծվեց պոկերի սենյակ: Հատկանշական է, որ մի անգամ նախագահը պարտվել է խաղի ժամանակ Սպիտակ տանը պատկանող չինական ճենապակին:
  • Սպիտակ տան տարածքում գործում է նաև ատամնաբուժարան:
  • Եվ ամենավերջում ամենազավեշտալիի մասին. առաջին տիկին Աբիգայել Ադմասը Սպիտակ տան Արևելյան սրահում, որը ուներ 3200 քմ, պարաններ է քաշել ամբողջ սենյակով մեկ, որպեսզի չորացնի ամունու՝ նախագահ Ադամսի սպիտակեղենն ու հագուստը…

Կարդացեք նաև՝

 

 


Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

Լուսանկարներ, որ կփոխեն ձեր բոլոր պատկերացումները պատմության մասին

Ջազի պատմությունը

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

5 կարևոր ֆիլմ

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Օլիմպիական խորհրդանիշ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Նոյը Մարսել Պրուստի աչքերով…