Սպիտակ տունը ձևավորվել է Սրբ. Ծննդյան տոնին ընդառաջ - VNews

Սպիտակ տունը ձևավորվել է Սրբ. Ծննդյան տոնին ընդառաջ

Merry Christmas from President Donald J. Trump and First Lady Melania Trump - Սպիտակ տունը ձևավորվել է Սրբ. Ծննդյան տոնին ընդառաջ

Սպիտակ տանն արդեն Սուրբ Ծնունդ է: Արդեն երկրորդ տարին է, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր ընտանիքի անդամները Սուրբ Ծնունդն ու Ամանորն անց են կացնում այնտեղ:

Սպիտակ տան ձևավորման հեղինակն է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը: Նշենք, որ բավականին լայն քննադատության են արժանացել «Մարդկանց տուն» կոչվող և ազատ մուտք ունեցող սրահում գտնվող կարմիր տոնածառերը: Դրանք համեմատել են սարսափ ժանրի դասական «Shining/Փայլատակում» ֆիլմի և «Handmaid’s Tale/ Աղախինի պատմությունը» սերիալի հետ՝ նշելով, որ բավականին խիզախ որոշում էր Սպիտակ տանը նման բաների հետ կապվող տոնածառեր տեղադրելը: Սակայն Մելանյա Թրամփը համաձայն չէ այդ կարծիքների հետ.

«Մարդիկ տարբեր ճաշակներ ունեն: Հույս ունեմ, որ բոլորդ կկարողանաք գալ Սպիտակ տանը գտնվող «Մարդկանց տուն» սրահ և մոտիկից տեսնել այդ տոնածառերը: Իրականում դրանք ավելի գեղեցիկ են»,- ասել է առաջին տիկինը:

Մելանյա Թրամփը նաև նշել է, որ տարվա թեմատիկան նվիրված է ամերիկացիների սիրտն ու ոգին արտահայտելուն: Առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել կամավորներին իրեն օգնելու ու տունը ձևավորելու համար: Իսկ թե ինչ տեսք ունի Սպիտակ տունն այս տոնական շրջանում, կարող եք տեսնել Սպիտակ տան YouTube-յան պաշտոնական էջում հրապարակված հոլովակում՝

 


Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Դոնալդ Թրամփի կյանքի, կանանց, կոլայից կախվածության և դիպլոմների մասին

Մի լուսանկարի պատմություն…

Սպիտակ տուն

Մարտին Լյութեր Քինգ…

Նախագահական շնորհավորանքների պատմությունը…

Ամանորյա նվերների սխալ ընտրության մասին

Այնքա՜ն տարբեր տոնածառեր…

Նոր տարի. թեթև տար

Secret Santa. ինչն ինչոց է

Մի տոնածառի պատմություն

Ինչպե՞ս քաշ չհավաքել տոներին [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

Ինչպե՞ս զարդարել տունը Ամանորին ընդառաջ